Երևան
12 °C
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճանաչված նախկին ֆուտբոլիստ Նունու Գոմեշը եղբոր՝ Տիագոյի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ: Այսօր՝ հուլիսի 17-ին,նա ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհեց, այնուհետեւ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Եվրո 2020-ի եւ Պորտուգալիայի առաջնության դեսպանը Հայաստանում է՝ ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի հրավերով: Ժամանել է երեկ, մեկնելու է վաղը: Այս ընթացքում ունեցել է նաեւ գործնական հանդիպում: Պատրաստվում է գնալ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության A խմբի Պորտուգալիա-Իսպանիա եւ Հայաստան-Իտալիա խաղերին:
- Ո՞րն է Հայաստան գալու նպատակը: Ի՞նչ եք անելու այստեղ:
- Նախեւառաջ շնորհակալ եմ ընդունելության համար: Ինձ համար մեծ հաճույք է ձեր երկիր այցելելն ու այստեղ՝ Երեւանում, լինելը: Հիմնական նպատակն էր ընկերոջս հանդիպելը (խմբ. ցույց է տալիս Խորեն Քալաշյանին), նաեւ հադիպել Feed Construct ընկերության մյուս ընկերներիս հետ: Հանդիպումներ ունենալ այդ եւ պորտուգալական կազմակերպությունների միջեւ հետագա հնարավոր համագործակցության համար: Իհարկե քանի որ մենք այստեղ ենք եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունն էլ ընթացքի մեջ է, նաեւ ինչ-որ խաղերի կգնամ՝ լավ ֆուտբոլ նայելու:
- Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչեւ այցելելը:
- Առաջին անգամը չէ, որ այստեղ եմ: Այստեղ եղել եմ նաեւ նախկինում պարզապես միայն ֆուտբոլ խաղալու նպատակով: Ազգային հավաքականի կազմում եմ եկել, եթե չեմ սխալվում 2007 թ.: Այդքան էլ շատ բան չգիտեմ Հայասատնի մասին, քանի որ աշխարհագրությունից թույլ եմ (խմբ. ծիծաղում է), բայց միշտ էլ հաճելի է այստեղ լինել, քանի որ մարդիկ շատ բարեհամբույր են, բարի եւ հյուրասեր: Եվ կարծում եմ, որ ինչ-որ առումով մեր մշակույթները նման են, մարդիկ էլ նման են: Ժամանմանս օրվանից տեսել եմ հյուրասիրությունը: Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում, եւ պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ում միջոցով այստեղ եմ, քանի որ վայելում եմ այստեղ գտնվելը: Տեսնում եմ, որ երկիրն առաջ է գնում: Տեսնում եմ կառավարության աշխատանքը սպորտի ուղղությամբ, խոսում եմ սպորտի մասին, քանի որ դա ինձ համար ամենակարեւորն է: Ֆուտբոլն առաջ է գնում, դուք երիտասարդ տաղանդավոր խաղացողներ ունեք: Կարծում եմ՝ շատ կարեւոր է երիտասարդների աճի վրա աշխատելը, քանի որ այդպես հետագայում ավելի ուժեղ ազգային հավաքականներ կունենաք:
- Ուրիշ ի՞նչ տեսարժան վայրեր եք այցելելու:
- Կարծում եմ՝ ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է: Ամենախորհրդանշականն է: Եվ ես ուրախ եմ, որ այստեղ եմ եւ կարող եմ ողջ քաղաքը տեսնել այստեղից: Իհարկե ինձ համար շատ խորհրդանշական է այստեղ լինելը: Այսօր քաղաք կգնամ եւ ֆուտբոլային հանդիպումների կհաճախեմ, 2 խաղ կա, նախ Պորտուգալիան է խաղում, հետո Հայաստանը:
- Այցելել եք Ծիծեռնակաբերդ, արդյո՞ք ինչ-որ բան գիտեք հայերի ցեղասպանության մասին:
- Կարծում եմ՝ շատ կարեւոր է հարգել երկրների արժեքները: Եվ եթե կա այս հուշահամալիրը, կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ մարդիկ գան ու միշտ հիշեն, թե ինչ է կատարվել նախկինում: Անձամբ ինձ համար սա զոհերին ու երկրին իմ հարգանքը ցույց տալ է:
- Պորտուգալիայի հավաքականը մինչեւ 19 տարեկանների առաջնության գործող չեմպիոն է: Ի՞նչ եք կարծում, կպահպանի՞ տիտղոսը:
- Հույս ունեմ՝ այո՛: Իհարկե հեշտ չէ, բայց նրանք լավ թիմ ունեն, թեեւ բազմաթիվ խաղացողներ, որոնք սովորաբար խաղում էին մինչեւ 19 տարեկանների թիմում, այստեղ չեն, քանի որ ոմանք արդեն ազգային հավաքականի, կամ մինչեւ 21 տարեկանների հավաքականի անդամ են, ոմանք էլ արդեն իրենց ակումբների առաջին թիմում են ընդգրկված, եւ ակումբները թույլ չեն տվել գալ, որպեսզի նրանք մասնակցեն նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլին: Բայց ամեն դեպքում այստեղ նրանք շատ լավ թիմ ունեն եւ Իտալիայի դեմ առաջին խաղում դա ցույց տվեցին: Այսօր դեռ կտեսնենք, քանի որ այսօր նրանց համար ամենաբարդ խաղերից մեկն է: Բայց կարծում եմ՝ Պորտուգալիան կարող է շատ հեռուն գնալ այս մրցաշարում՝ կիսաեզրափակիչ, եզրափակիչ: Կտեսնենք:
- Ի՞նչ կարծիք ունեք հայկական ֆուտբոլի, ազգային համաքականի մասին:
- Իհարկե պետք է խոսեմ Հենրիխ Մխիթարյանի մասին (խմբ. ժպտում է): Նա Հայաստանի ամենալավ խաղացողներից է կամ հենց ամենալավը: Գիտեմ Գեւորգ Ղազարյանին, որը խաղացել է Պորտուգալիայում: Եվ գիտեմ այն տղային, որը եկել է Բրազիլիայից՝ Մարկոս Պիզզելիին: Վստահ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման քաղաքականություն ունի, քանի որ բազմաթիվ երիտասարդ տաղանդներ կան Հայաստանում, եւ պետք է զարգացնել ենթակառուցվածքները, քանի որ հատկապես երիտասարդ խաղացողները խաղալու լավ պայմանների կարիք ունեն. միայն այդպես նրանք կարող են ավելի լավ խաղացող դառնալ, համալրեր ազգային հավաքականի կազմը եւ ուժեղացնեն այն:
Տեսանյութը՝ «Հայկականժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT