Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան:
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց:
- Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները:
- Ամեն տարի այս նույն պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ: Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տեւում:
- Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում:
- Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն, դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ: Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին:
- Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր առաջացավ: Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են:
- Անցած տարի ավելի վատ էր: Բայց ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին:
- Ափամերձ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են:
- Ջրիմուռները դրանից չեն առաջանում: Դա առաջանում է ամբողջ ջրի մակերեւույթում: Ջրիմուռները աճում են, որովհետեւ կա բարձր ջերմաստիճան: Չկա բարձր ջերմաստիճան՝ չեն աճում: Ինչպես որ մթերքն է, սառնարանի մեջ դնում են, ջերմաստիճանը ցածր է՝ չի փչանում, հենց տաք տեղ դրեցիր՝ սկսում է փչանալ: Լիճը սառն է, ջրիմուռները գլուխ չեն բարձրացնում, լիճը սառը չի՝ ջրիմուռները գլուխ են բարձրացնում:
2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է:
- Փաստորեն ջրիմուռների առաջացման հիմնական պատճառը կլիմա՞ն է:
- Այո՝ կլիմայից եւ ազոտից: Վերջին 3-4 տարին Սեւանա լճի մակարդակը շատ քիչ է բարձրացել: Եթե նայենք դրան նախորդող 3-4 տարին 1 մետր էր բարձրացել, իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում 20 սանտիմետր է բարձրացել: 5 անգամ նվազագույնը դանդաղ է բարձրանում: Այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սեւանա լճում, եթե ուզենք այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի: Սա արվում է հատուկ: 92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝ Սեւանն ու Ճամբարակը՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել:
Սեւանա լիճ ուղիղ արտանետում չկա: Բայց ավազանի մեջ գտնվող յուրաքանչյուր տուն, որն իր բակում ունի փորած հոր, այդ հորում հայտնվող ջուրը ստորգետնյա ջրերի հետ ֆիլտրվում էր: Բայց վերջին շրջանում՝ հատկապես ավտոմատ լվացքի մեքենաների մաքրող հեղուկները որեւէ կերպ չեն ֆիլտրվում: Սրանք պարունակում են շատ մեծ քանակությամբ մակերեւույթաակտիվ նյութեր: Հիմա մենք ֆոսֆորի պիկեր չունենք, բայց վերջին 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այն կայուն աճում է: Սրանք շատ տարբեր հանգամանքներ են, որոնք կապ ունեն Սեւանա լճի այս վիճակի հետ, բայց կոնկրետ այս դեպքը կապված է ջերմաստիճանի հետ:
Այս 2 ծաղկումը ես կանխատեսել էի դեռեւս 2017 թվականին: Ես զեկուցել եմ նախարարներին ե՛ւ անցած տարվա առաջին ծաղկումը ե՛ւ այս տարվանը: Անցած տարի անմիջապես ծաղկման ավարտից հետո այս տարվա ծաղկումն եմ նորից կանխատեսել:
- Այսինքն, պրոցեսն ամբողջությամբ կանխատեսելի՞ էր:
- Այո, իհարկե կանխատեսելի էր: Անցած տարվա ծաղկումից հետո ես տեսա, որ այս տարի էլ է ծաղկելու եւ զգուշացրեցի, որ եկեք հիմիկվանից ժողովրդին ասենք, որ եկող տարի էլ է նույնը լինելու: Հիմա այս տարի էլ ծաղկեց, ես կանխատեսում եմ, որ օգոստոսին եւս 1 անգամ կարող է ծաղկում լինել:
- Օգոստոսի ո՞ր շրջանում:
- Օգոստոսի կեսերին կամ կեսերից հետո կարող է 2-րդ անգամ ծաղկել: Եթե երկրորդ անգամ ծաղկեց, ուրեմն իմացեք, որ այլեւս եկող տարի խնդիր չենք ունենալու, 100 տոկոս համոզված եմ: Փոքր Սեւանում ընդհանրապես հիմա խնդիր չունենք: Մեծ Սեւանում էլ հետազոտություն կանցկացվի:
- Սեւանա լճի այցելուների քանակը աճելու միտում ունի՞, թե տարածված տեղեկություններից հետո այս տարի ցածր է այցելությունների թիվը:
- Ես անցած տարի ինչո՞ւ ջուր խմեցի, որովհետեւ իրականում էլ չգիտեի ինչպես ասել, որ անվտանգ է: Մենք հետազոտություն էինք անցկացրել, լողափներում մաքուր վիճակ էր, ոչ մի խնդիր չկար: Բայց չգիտես ինչու բոլոր թերթերը, լրատվամիջոցները հակառակն էին գրում:
- Կարծում եք, որ սա ուղղորդվա՞ծ է:
- Բնականաբար, հենց պիկ այցելությունների շրջանը սկսում է, միանգամից այդպիսի տեղեկություններ են սկսում տարածել:
- Ո՞ւմ կողմից է ուղղորդվում:
- Իմ կարծիքով՝ սա դեպի Վրաստան փաթեթներ վաճառող տուրիստական գործակալությունների, երեւանամերձ հատվածում հանգստյան գոտիներ ունեցողների կողմից է ուղղորդվում: Լրագրողը գալիս է, ամբողջ լճի ավազանով պտտվում է մի քանի ժամ, որ մի հատ կանաչ հատված գտնի, այդ կանաչ հատվածը մի կերպ գտնում է, կամ եթե չի գտնում, նախորդ օրվա լուսանկար է տեղադրում, ասում է՝ գիտեք՝ Սեւանն այս վիճակում է: Մեկը չի ասում, որ ժամերով փնտրել է, կիլոմետրերով պտտվել է, ամբողջը մաքուր էր եւ միայն մի հատվածն է կանաչ եղել: Հենց այդտեղից է նկատվում, որ միտում կա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT