ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Վարդազարյանը նախագահ է ընտրվել 8 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այս մասին այսօր մինչ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպումը ասաց ինքը՝ Վարդազարյանը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ԲԴԽ նորընտիր նախագահը բացասական պատասխան տվեց՝ բացատրելով, որ իր՝ դատավորի գործունեությունը կասեցվելու է:

Լրագրողները հիշեցրեցին Դատավորների ընդհանուր ժողովի նախկինում արված այն հայտարարությունը, ըստ որի, ԲԴԽ-ն չի ապահովում դատարանների անկախությունը եւ հետաքրքվեցին՝ արդյո՞ք ԲԴԽ նախագահ ընտրվելով՝ այսուհետ կերաշխավորի դատարանների անկախությունը, Վարդազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ երաշխավորել, որ կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երաշխավորվի դատարանների անկախությունը: Իմ համոզմամբ՝ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված եւ հասկանալի: Դրանով իսկ կապահովվի դատավորների անկախությունը»:

Վարդազարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունները վեթինգ իրականացնելու հարցում հետ քայլ են կատարել: «Միգուցե ակցենտները փոխվեցին, միգուցե վեթինգ անվանունով չէ այդ գործառույթը լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն, ավելի մատչելի կդառնա դատավորների գործունեությունը եւ հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ, այդ թվում նաեւ եկամուտների եւ գույքի հայտարարագրումը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչեցրած այն հայտարարությանը, որ դատական համակարգը ոչ թե անկախ է եղել, այլ անտեր եւ դատավորները տեր են փնտրել իրենց համար, Վարդազարյանը պատասխանեց. «Այս պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում դրա վերաբերյալ»:

Տպել
1129 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ