Երևան
12 °C
Անցած 2 օրերին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում լարված իրավիճակ էր: Ապօրինի ծառահատմամբ զբաղվողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով թույլ տալ զբաղվել անտառահատմամբ: Նախօրեին բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, մոտ 2 տասնյակ ոստիկան վնասվածք ստացավ: Դեպքի առնչությամբ 22 քաղաքացի բերման էին ենթարկվել, իսկ 3-ն ինքնակամ էին ներկայացել ոստիկանություն: Երեկ Տավուշի մարզում խորհրդակցություն տեղի ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, Տավուշի մարզպետի եւ Տավուշի մարզի համայնքապետերի մասնակցությամբ:
Տավուշի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մարզում աշխատատեղեր կան, բայց աշխատելու ցանկություն ունեցողներ չկան:
- Պարոն Փաշինյան, անցած 2 օրերին Տավուշի մարզում լարված իրավիճակ էր, անատառահատները պահանջում էին թույլ տալ՝ ծառ հատել: Այցելե՞լ եք այս ընթացքում մարզ, ծանո՞թ եք բարձրացված հարցին:
- Այո, բնականաբար այցելել եմ: Բախման ժամանակ Իջեւանի ճանապարհին եմ եղել, իսկ բախումից հետո, երբ լարված իրավիճակ էր, տեղում եմ եղել: Չեմ մոտեցել կոնկրետ դեպքի վայր, որովհետեւ որեւիցե մեկը թե՛ բնակիչներից, թե՛ իրավապահներից խորհուրդ չեն տվել մոտենալ՝ տեղեկացնելով, որ այնտեղ կան ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող բազմաթիվ քաղաքացիներ: Դա եղել է միջադեպի վերջում՝ ճանապարհ բացելուց մոտ 40 րոպե առաջ: Մինչեւ իմ մոտենալն ինձ ասացին, որ ճանապարհն արդեն իսկ բացվել է: Ես չէի համաձայնվել չմոտենալու առաջարկին եւ ճանապարհին քայլելուց իմ աչքով տեսա, որ ճանապարհն արդեն բացել են:
- Երեկ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն այցելել էին մարզ, խորհրդակցություն էին անցկացրել: Տեղեկություն ունե՞ք, թե ինչ քննարկում է եղել եւ կոնկրետ ի՞նչ է որոշվել:
- Տեղեկություններ չունեմ, քանի որ ես չեմ մասնակցել խորհրդակցությանը: Կարող եմ տրամաբանորեն ասել, որ հնարավոր կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ է եղել քննարկումը: Ես ուզում եմ ֆիքսել, որ ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ուղղակի մասնակցել են եւ որեւիցե գործողություն չեն արել: Եղել է այլ խումբ, որն ադեկվատ չի եղել՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել:
- ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ այս ցույցերը կազմակերպված էին: Ովքե՞ր են այդ կազմակերպիչները, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում: Տեղեկություններ կան, որ այս ամենի հետ առնչություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Դուք այդ մասին տեղեկություն ունե՞ք:
- Ես տեղեկություն չունեմ, թե ով կապ ունի: Այդ հարցի պատասխանը ուժային կառույցների տիրույթում է գտնվում եւ վստահ եմ, որ կտան: Իսկ ինչ վերաբերում է կազմակերպիչներին, որոնք չեն երեւացել, թույլ տվեք ասել, որ ըստ բնակիչների խոսակցությունների՝ մի զանգված կար, որոնց կոնկրետ օգտագործել են: Վստահ եմ՝ կպարզվի, թե ովքեր են նրանք եւ օրենքի առաջ կկրեն խստագույն պատիժ:
- Մարզում իրո՞ք աշխատանքի խնդիր կա, թե՞ որոշ մարդիկ սովոր էին այս ճանապարհով գումար վաստակել:
- Մարզպետը բազմիցս հայտարարել է, որ մոտ 200 հոգու աշխատատեղ կա ճանապարհաշինական ընկերություններում՝ 8-ից 15 հազար դրամ օրական աշխատավարձով: Այսօր առավոտյան աղբավերամշակման ընկերության տնօրենն էր ինձ զանգահարել եւ ասում էր, որ 20 աշխատատեղի խնդիր ունեն եւ չեն կարողանում աշխատող գտնել, խնդրում էր, որպեսզի օգնեմ իրեն եւ տեղեկացրեց, որ եթե չկարողանանք Իջեւանում գտնել, հնարավոր է՝ Երեւանից աշխատողներ բերեն: Այսինքն՝ այո՛, աշխատատեղեր կան, բայց աշխատելու ցանկություն ունեցողներ չկան: Ուզում եմ ֆիքսել, որ ցույցի մասնակիցների մի զգալի մասին՝ բնակիչների տեղեկություններով՝ օգտագործել են մարդիկ, որոնք միջադեպին ներկա չեն եղել: Այդ մարդիկ որեւիցե կերպ իրենց կյանքի ընթացքում որեւիցե հաջողության չեն հասել: Որեւիցե բան ձեռք չեն բերել անտառահատությամբ զբաղվելով, հակառակը՝ ձեռք են բերել օրինակ ողնաշարի ճողվածք: Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե ցուցարարներն են, այլ կազմակերպիչները, որոնք պետք է բացահայտվեն ուժային կառույցների կողմից:
- Այսօր ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Իջեւանում: Ի վերջո ինչպե՞ս պետք է այս հարցը կարգավորվի: Ի՞նչ տարբերակներ եք տեսնում, ինչ-որ առաջարկներ արե՞լ եք:
- Այդ օրվանից սկսած ես Իջեւան քաղաքում եմ՝ նաեւ հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ մամուլում պտտվում է տեսանյութերի տեսքով, դա իրականության մի մասն է: Երկրորդ մասին պետք է ծանոթանալ եւ հասկանալ, թե ովքեր են կազմակերպում սա: Բնականաբար, դա այն անտառագողերն են, որոնց համար անտառ հատելը բիզնես է: Ավելի մանրամասն եւ ավելի խորությամբ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հավանաբար հանդես կգան հայտարարությամբ՝ գործը քննելուց հետո: Տարբեր առաջարկներ հնչել են՝ մարզպետի եւ անտառտնտեսության կողմից: Այս պահին քաղաքում ոստիկանական ուժեր են շրջում, բավականին հանգիստ եւ նորմալ վիճակ է:
Այդ առաջարկների հետ կապված ես հիմա չեմ խոսի, քանի որ մանրամասն տեղյակ չեմ դրանցից: Ես հիմա ուսումնասիրում եմ բրիկետներ արտադրող սարքավորումների գների եւ հնարավոր արդյունավետության հետ կապված տեղեկությունները: Նաեւ փորձում ենք հասկանալ, թե արդյոք այդ բրիկետներ արտադրող սարքավորումների միջոցով հնարավոր է այս խնդիրները լուծել: Այսինքն, թե որքանով է անտառի ճյուղեր, թափուկներ հավաքելու եւ բրիկետ սարքելու արդյունքը մարդկանց համար օգտաբեր: Կան տարբեր տարբերակներ, որոնք քննարկման փուլում են եւ պետք է հասկանալ: Բայց այս առաջարկները ոչ թե անտառի բիզնեսով զբաղվողների համար է, այլ այն հասարակ քաղաքացիների, որոնք դրանով ապրում են:
- Այստեղ սոցիալական խնդիր կա՞, երեկ ակցիայի մասնակիցներից մարդիկ կային, ովքեր նշում էին, թե սրանով սոցիալական խնդիր են կարգավորում:
- Ես կարծում եմ, որ պետք է այս դեպքը տարանջատենք 2 մասի: Առաջին մասը մարդիկ են, որոնք բանվորությամբ են զբաղվում եւ ծառեր կամ թափուկներ են հավաքում անտառից: Իսկ երկրորդ մասը այն մարդիկ են, որոնք դրա անվան տակ բիզնես են անում՝ տախտակի, գերանի: Բիզնես անողները չեն մասնակցել այդ ակցիային կամ մասնակցել են՝ միջադեպին հեռվից հետեւելով: Իսկ հասարակ քաղաքացիները, որոնք սոցիալական հարց են լուծում, նրանց մի մասը չի մասնակցել ակցիային: Բնակչությունից բավականաչափ մեծ թվով մարդիկ տարակուսանք են հայտնում եւ ասում են, որ գործը պետք է խորությամբ եւ լիովին պարզվի, քանի որ գրեթե բոլորի համար անհասկանալի է մի խումբ մարդկանց պահվածքը: Այնտեղ եղել են նաեւ ուղղակի հետեւողներ՝ զուտ հետաքրքրությունից դրդված: Բնակիչների խոսքով՝ եղել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ չի հասկացվել, թե այդ մարդիկ կոնկրետ ինչ պահանջ ունեն: Այնտեղ մարդիկ են եղել, որ ուղղակի տարբեր տեղերից ակցիայի ժամանակ գոռացել են «սուտ», առանց լսելու, թե ինչ է խոսվում: Այսինքն, սա վիճակը լարված պահելու ուղղությամբ քայլ է եղել: Ես վստահ եմ, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հստակ կպարզաբանեն եւ հայտարարություն կտարածեն միջադեպի հետ կապված:
- Առանց անտառապետերի ներգրավվածության հնարավո՞ր է ծառ հատել գաղտնի:
- Ոչ: Ես ուզում եմ ասել հետեւյալը, որ այս միջադեպը պետք է խորությամբ եւ լիովին հետաքննվի: Պետք է հասկանալ, թե առհասարակ ո՛ր տարեթվից եւ ո՛ր ժամանակահատվածից են գալիս այսպիսի մասսայական անտառահատումները: Եւ ո՛ր պաշտոնյաներն են եղել, ովքեր սովորեցրել են բնակիչներին ծառ հատել, ինչ նպատակով են դա արել նախկինում եւ ինչու են այսօր այդ չպատժված մարդիկ փողոցներում շրջում: Եւ ինչն է առհասարակ պատճառը՝ այդ կոռումպացված պաշտոնյաների գործերի չբացահատյման, որ բերել է այս վիճակին: Նկատի ունեմ՝ պետք է հասկանալ նաեւ պետական աշխատողների մասնակցությունը եւ քայլերը այս ընթացքում: Արդյո՞ք այդ քայլերի հետեւանքով է նմանատիպ իրավիճակ ստեղծվել: Բայց ուզում եմ ասել, որ այն հասարակ քաղաքացիները, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ եւ սոցիալական խնդիրներ ունեն, մենք զբաղվում ենք նրանց հարցով, որպեսզի հասկանանք, թե ինչ հնարավոր տարբերակներ կարող ենք առաջարկել այդ մարդկանց: Իսկ այն բիզնեսմենները, որոնք բիզնես են դարձրել անտառն իրենց համար եւ հիմա հրահրում են տարբեր մարդկանց ու օգտագործում են իրենց խնդիրները լուծելու համար, վստահ եմ, որ օրենքի ողջ խստությամբ պատժի են ենթարկվելու:
Ծառ հատելու մասին խոսք լինել չի կարող: Մենք պետք է դա բացառենք, իսկ օրենքով ինչ թույլատրված է, որից քաղաքացիները կարողանում են օգտվել՝ ոչ ծառահատման տարբերակով, պետք է ավելի արդյունավետ դարձնել, որպեսզի հասարակ քաղաքացիները, այլ ոչ բիզնեսով զբաղվողները կարողանան դրանից օգտվել:
Ես միջադեպի օրը ճանապարհին կանգնել եւ զրուցել եմ Հաղարծինի բնակիչների հետ: Նրանք մտահոգություն էին հայտնում Իջեւանում տեղի ունեցող պրոցեսների ընթացքում մի քանի գործողությունների առնչությամբ: Նրանք չէին հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում: Արդյոք մարդիկ անտառի հետ կապված բողոքի համար են ճանապարհ փակել, թե դրա մեջ այլ ուժերի ներգրավվածություն կա: Մարդկանց համար բավականին հարցեր են առաջացել, որոնց պատասխանը պետք է տրվի: Գործել է այնտեղ խումբ, որի գործողությունները անհասկանալի են եղել:
Բնակչության մեծ մասը դեմ է անտառահատումներին: Նույն օրը միջադեպի ժամանակ եղել են մարդիկ, որոնք վեճի են բռնվել ցուցարարներից մի քանիսի հետ՝ կարծիք արտահայտելով, որ եթե դուք ուզում եք ծառ կտրվի՝ մենք չենք ուզում:
Բազմաթիվ գյուղացիներ բողոքում են անտառահատումներից: Օրինակ, երբ ընկույզի ծառ են կտրում, գյուղացին սեզոնի ժամանակ գնում է անտառ ընկույզ հավաքելու եւ իր սոցիալական հարցն է լուծում, բայց դրանք կտրվում են մի քանի կազմակերպված հանցավոր խմբերի կողմից: Մարդիկ անասուն են պահում, կաղնու ծառերը կտրում են, որը իր ազդեցությունն է ունում այն գյուղացիների վրա, ովքեր բողոքում են: Բազմաթիվ գյուղացիներ բողոքում են, որ անտառահատման հետեւանքով անտառից եկող մաքուր ջրերը կտրվել են իրենց մոտ: Բնակչությունը խոսում է, որ Աղստեւ գետը տարիների ընթացքում բավականին բարակել է: Բողոքները տարբեր են եւ միանշանակ չէ անտառահատների կարծիքը, որովհետեւ կան նաեւ բազմաթիվ հակառակ կարծիքներ: Ես համաձայն չեմ, որ այնտեղ մասնակցել է 500 մարդ: Բնակիչների խոսքով՝ այնտեղ եղել են բազմաթիվ ուղղակի հետեւողներ: Մեքենաներից են մարդիկ իջել, քանի որ խցանում է եղել: Կարծում եմ, որ հայտարարված թիվը չի համապատասխանում իրականությանը:
Դուք գիտեք, որ Տավուշի անտառներում կան զրուցարաններ, որտեղ մարդիկ հաճախ այցելում են՝ իրենց ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու։ Անտառագողերի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ անգամ այդ զրուցարանների շրջակա ծառերն են կտրում։ Դեպքեր են եղել նաեւ, որ ծառ կտրելուց հուշաքարերն են ջարդել։ Հանգստյան գոտու բիզնեսով զբաղվող մարդիկ էլ բողոքում են, որ շրջակա միջավայրը ավիրում են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել փաստը. կաշառքի գործով Էկոպարեկ է կալանավորվել
Միայն օգոստոսին պետական բյուջե է վերականգնվել 3.7 մլրդ դրամ. ՔԿ
Ժաննա Անդրեասյանն ու ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարը համագործակցության ծրագիր են ստորագրել
Ձեր փառապանծ լիդերներից քանի՞սն են զոհվել էս տարիներին. ինչու ՀՀ քաղաքացին փակեց Ղարաբաղյան հակամարտության էջը
«Խաչ եմ արել, լեզուս կծել եմ». Շահրամանյանը իր կնքած թուղթը «անպետք» բան է համարում և մեղադրում ՀՀ քաղաքացուն
Պայթեց, հետո հրդեհը եղավ, մարդիկ գոռում էին՝ «огнетушитель». ինչ է պատմում ականատեսը Ամիրյան փողոցի դեպքից
Հայաստանի անդամակցությունը ներդրումային ծրագրերի իրականացման նոր հեռանկար է բացում. վարչապետը՝ Ծին Լիցզյունին
ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունի հետ քննարկեցինք համագործակցության հեռանկարները. վարչապետ. տեսանյութ
Կարո՞ղ է պարզվի՝ Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելու և ՀՀ-ի մասին սուտ մատնության դիմաց է անվնաս եկել. Հովհաննիսյան
Մեդալ Իրանի դեսպանին. ինչ են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Մեհդի Սոբհանին
Շուշիի տակից փախած նախկին գեներալը գնացել ու Ծիծեռնակաբերդում Արցախի համար ինչ-որ ակցիա է արել. Իոաննիսյան
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է 3 անձ. ինչ վիճակում են հոսպիտալացվածները
Մեքենայի պայթյունի պահին ավտոբուսը կանգառում է գտնվել. ովքեր են տուժել. մանրամասներ
Ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. վարչապետը նոր գրառում է արել
Հայտնի է՝ Ամիրյան փողոցում ինչի հետևանքով է պայթել «Տոյոտա»-ն. տեսանյութ
Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ
Ինչպես կարող է քաղաքացին իր ավտոտնակում լիցքավորել էլեկտրամոբիլը. կհստակեցվեն իրավական հարաբերությունները
Դո՞ւք եք ԼՂ նախկին ղեկավարին գերի հանձնել Բաքվին. Կարեն Սարգսյանը հայտնվեց պատային իրավիճակում
Հասկանալով, որ իրենց բոլոր ստերը բացահայտված են՝ անցել են էժան մանիպուլյացիաների. Ալեքսանյան. տեսանյութ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. երբ կսկսի նվազել օդի ջերմաստիճանը
Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարան արկ տեղափոխած բեռնատարի վարորդը հայտնաբերվել է
Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում
ՀՀ բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների գույքը կտրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ. Ավետիսյան
1 շաբաթում հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ, ավելի քան 200 մարդ էլ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի
ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել «Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը
Նուբարաշենում մոպեդ է շրջվել. կա տուժած
Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրավորներինը՝ գրեթե 3 անգամ ավել
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին
Ինձ փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ. սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում. Տեր Արամ
2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է արդյունքները
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ծինփինը Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ
ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք. Միրզոյան
Պուտինը և Սի Ծինփինը զբոսնել են Չինաստանի առաջնորդի նստավայրի տարածքում. տեսանյութ
imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը
Որքան է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին
Սուդանում սողանքի հետևանքով հողի տակ է անցել մի ամբողջ գյուղ. ողջ է մնացել ընդամենը 1 բնակիչ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT