Չէ՞ որ ձեր հայրերն էլ էին փորձում, բայց ինչու՞ չստացվեց կամ վատ ստացվեց. Աշոտ Բլեյան

Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթում Գոհար թագուհին ասում է, որ իրենց քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ուղիղ ճանապարհի վրա և գոհ են ունեցածից: Ես հաճախ եմ հիշում Գոհար թագուհու այս բանաձևը: Այն, ինչ իմ ձեռքում է, կարող եմ լավ անել: Մնացած բոլորը, որ քեզնից դուրս է, չպիտի ազդի քո ճանապարհի վրա, այլապես կստացվի, թե երջանիկ լինելը կախված չէ քեզնից: Չգիտեմ` արդյո՞ք դա կարևոր է: Հիսուսն ունի՞ այդպիսի պատվիրան` Եղի'ր երջանիկ: Բայց եթե շարժվենք ուղիղ ճանապարհով և ունեցածով գոհ լինելու բանաձևով, ամեն ինչ, կարծես, տեղն է ընկնում: Ուրիշ բան հարազատի կորուստը, երբ աշխարհ է փլվում և քո ձեռքում ոչինչ չկա: Բայց դա էլ աստծո ձեռքերում է, և կյանքն է այդպիսին` ծնունդ-մահ, մահ-ծնունդ: Հեռացած հարազատիդ կարող ես տեղափոխել քո մեջ և ապրեցնել նրան քեզանով: Լավ է մտածել Արարիչը: Հետաքրքիր է մտածել:

Մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյան

Անձնական երջանկություն.

Հենց հիմա Ձեզ հետ խոսելիս երջանիկ եմ: Առավոտից այնպիսի գոհացած կյանք եմ ապրել, որ մի քանի մարդու կհերիքի այդ երջանկությունը: Կարծում եմ` ունեցածը կարևորելու խնդիր է: Սևակի ասած` «Դառնաս գոհանաս քո ունեցածով»: Իսկ ինչու՞ գոհ չես քո ունեցածով, այդ ի՞նչ ագահություն է քո մեջ: Ես խաղաղ եմ և երջանիկ: Որքան հիշում եմ` իմ ողջ գիտակցական կյանքում ես աստծո տված ի'մ կյանքն եմ ապրում: Բոլորը իմ որոշումներն են` սովորելու, ապրելու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, աշխատանքը փոխելու և այլն: Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով: Ուրեմն, ինչի՞ց դժգոհեմ, եթե ինքս եմ ստեղծել իմ կյանքն ու ժամանակը:

Մասնագիտական երջանկություն.

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ու իմ ամեն օրը իմ ինքնաարտահայտումն են: Երբեք չեմ անջատել իմ աշխատանքն իմ անձնականից: Երբեք փախուստ չի եղել աշխատանքից անձնական կամ` հակառակը: Ինձ համար այդպիսի սահմաններ չեն եղել: Ես ապրել եմ և ապրում եմ առանց սահմանների: Աշխատանքի մեջ ներդրվում եմ ամբողջովին և որքան էլ լեգենդներ կան այն մասին, թե ես չեմ հոգնում, այնուամենայնիվ, աշխատանքի մեջ պարպվում եմ լիովին: Այո, ես չեմ հոգնում, ես պարպվում եմ, որովհետև չկա բռնություն ու թելադրանք իմ որոշումներում և իմ անելիքներում: Պարզապես օրվա վերջում երեխայի պես հանգում եմ: Չկա գերություն, չկա անհավեսություն իմ աշխատանքում, այլապես կնշանակի, թե սպառել եմ ինձ: Իհարկե, կարևոր է գիտելիքը, բայց ինձ համար ավելի կարևոր բան կա` երևակայությունը: Ես մտքով ստեղծում եմ աշխարհներ` ինչպես արվեստագետը ստեղծագործելիս: Ես, փաստորեն, արվեստագետի կյանքով եմ ապրում, և յուրաքանչյուր մանկավարժ պիտի ապրի ստեղծագործողի կյանքով: Ամեն ինչ երևակայում եմ, հետո իմ ջանքերն եմ դնում պատկերացումներս կյանքի կոչելու համար: Ինչու՞ եմ կարևորում հեղինակային մանկավարժությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս, որպեսզի ամեն ուսուցիչ լինի իր գործի` իր մանկավարժության, իր ապրումի, երեխայի հետ շփման վայելքի հեղինակը: Իհարկե, այստեղ էլ կարող են պատահել անհաջողություններ, բայց դրանց շտկումն էլ փորձով է լինում և որ ամենակարևորն է` հեղինակի ձեռքերում է:

Հանրային երջանկություն.

Վառ ցնծության պահեր եմ ապրել, որոնք երբեք չեն ջնջվի: 1991 թվականի սեպտեմբեր. անկախության հանրաքվե. սա իմ քաղաքական հասուն կյանքի գագաթն էր, որին հասնելը երբեք չէի մտածի, թե այդքան արագ կլիներ և ես դրա մասնակիցն ու ստեղծագործողներից կլինեմ` որպես ԳԽ պատգամավոր, որպես ՀՀՇ վարչության անդամ: Անկախության հանրաքվեի «Այո» շարասյան ագիտպրոպագանդան և խոսափողն էի Զանգեզուրից մինչև Երևան, Երևանից մինչև Զանգեզուր: Ինձ հետաքրքիր էր լինել Արարատում, Արտաշատում, Վայքում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Ղափանում, Մեղրիում և ամեն քաղաք, ամեն գյուղ տանել ազատության, ինքնիշխանության, հավաքական նոր Հայաստան ստեղծելու գաղափարը: Ուրիշ լիցքեր էին, ուրիշ մասշտաբ: Ես երբեք դա չեմ մոռանա: Երբեք:

Դրանից հետո մեզ 30 տարի ժամանակ էր տրված մեր երազանքներն ու գաղափարներն իրագործելու համար: Հիմա իմաստ չունի ասել, թե ես ու այսինչը լավն էինք, մյուսները` վատը: Ես խոսում եմ հավաքական ընդգրկումով` հասարակությունն ու իմ ժամանակը, ինձ էլ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն: Շատ բաներ լավ չարվեցին, և սա չի կարող բավարարել ստեղծագործողին, որովհետև այն երկիրը` Հայաստանը, որ դու տեսնում էիր երևակայությամբ, իրագործելիս բոլորովին ուրիշ Հայաստանի Հանրապետություն ստացվեց` ավեր եղավ, թալան եղավ, մահ եղավ, գաղթ եղավ: Կիսատ-պռատ, չարված գործեր կային, որ կուտակվել էին, հոգնության ու թերարժեքության զգացում առաջացրել: Եվ ահա, եղավ 2018-ի ապրիլյան ընդվզումն ու քաղաքական սերնդափոխությունը: Դե, հիմա մեծերս չկարողացանք կամ այսքանը կարողացանք: Հրապարակը զբաղեցրին մեր երեխաները, մեր կրտսեր եղբայրները: Սա միայն ուրախություն կարող էր բերել: Եվ ես այդ քաղաքական սերնդափոխությանն ասացի` Բարով, բարի: Եվ այդ փոփոխությունը նորից հնարավորություն է, որպեսզի ով չի սկսել` սկսի, ով վատ է արել` նորից փորձի, ով լավ է արել` ավելի լավ անի, հանկարծ շեղում չլինի, հանկարծ ափսոսանք չլինի: Ես ոչ միայն ոգևորված էի, այլև իմ սաների, իմ քույրերի և եղբայրների հետ էի, իհարկե, արդեն երկրորդ պլանում, որովհետև առաջինում իրենք էին: Եվ ես ձեռքիցս եկածը կանեմ, որպեսզի նրանք անպայման հաջողեն, այլապես բոլորիս համար վատ կլինի:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Կա այդպիսի հանրային որակ` համերաշխություն, որը շատ վատ ենք օգտագործում: Առանց համերաշխության չի գոյանա հասարակություն: Երկրորդը` կեղծիքը հաղթահարելն ու բաց ապրելն է, «տանը քահանա, դուրսը սատանա» խաղի բացառումը, ընդհանրապես, բաց համակարգերի ստեղծումը: Երրորդը` ստեղծականությունը: Չորրորդը` պատասխանատվության լիարժեք ստանձնումը: Սարսափելի չեմ սիրում մահանան: Մեր մանկավարժությունն էլ` առանց մահանայի է:

Բաց, համերաշխ, որքան հնարավոր է համերաշխ` ձեռ գցել, օգնել, ուրիշի ցավը քոնը դարձնել, արձագանքել, թույլ չտալ մութ անկյունների առաջացումը, որովհետև դրանք հետո վտանգավոր խոցեր են դառնալու և արդար, հալալ քրտինքով բարիք ստեղծել, քո ողջ ներուժը մաքսիմալ արտահայտել և վաստակել. ահա, եթե այս պայմաններն ու պահանջները լինեն, հնարավոր կլինի նաև երջանիկ երկիրը: Ժողովուրդ կոչվածն ինձ համար իր ստեղծած կյանքն է: Մնացածը արդարացումներ են: Շատ կուզեի, որ նոր քաղաքական սերունդը որևէ արդարացում չարտահայտի: Եվ այդ անհանգստությունից հաճախ ասում եմ` «Էս ո՞նց եք աշխատում, էս ի՞նչ ծուլություն է, ու՞ր է ձեր 24 ժամյա աշխատանքը: Շպրտեք էդ փողկապներն ու կոստյումները, ի՞նչ եք ձեզ կաշկանդել: Մեքենաներն էլ շպրտեք, թողեք մի կողմ: Ուրիշ կազմակերպում գտեք, որովհետև այդ ճանապարհով արդեն գնացել են»: Այսպիսի մտայնություն կա` վատ էր, որովհետև մենք չենք եղել, հիմա մենք եկել ենք և արդեն լավ է. սա կործնարար է: Պիտի չկորցնես սերունդների համերաշխության կապը, եթե կուզեք` հայրեր-որդիներ հարազատությունը. չէ՞ որ ձեր հայրերն էլ էին փորձում, բայց ինչու՞ չստացվեց կամ վատ ստացվեց: Ես անընդհատ հարցնում եմ` դուք իմ իշխանությունն եք, բայց ինչու՞ եք օտարվում: Մենք` որպես երրորդ հանրապետության իշխանություն` շատ անփույթ էինք ժամանակի նկատմամբ: Շատ: Մեզ թվում էր` գիտե՞ք ինչքան ժամանակ է մեզ տրված: Դե, կանենք, էլի: Եվ այդ անփութությունը, գումարած` արտիստիզմը, խանգարում էր: Արտիստիզմը լավ որակ է, բայց աշխատանքը դրանով չի չափվում: Եվ այդ «թատրոնը» շատ արագ զզվեցնելու է հասարակությանը: Պարզվելու է` ոչ էլ արտիստիկ ես, ոչ էլ ուզում է սֆաթդ տեսնել: Հասարակությունն ուզում է տեսնել խնդիրների լուծում: Եվ դու` որպես իշխանություն, այնքան «մանկավարժ» պիտի լինես, որ հասարակությանը ներքաշես իր խնդիրների լուծման գործի մեջ: Այդ խնդիրները, այո, շատ են ու բարդ են, և հասարակությունն իշխանության հետ պիտի լուծի դրանք: Ասածներս կարող եք համարել մանկավարժի դաս  կամ էլ 30 տարվա կենսափորձի փոխանցման փորձ, բայց դրանք արագ պիտի իրացվեն:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
32939 դիտում

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը