Երևան
12 °C
40 տարուց ավել Կալիֆորնիայում բնակվող Ալեք Բաղդասարյանը բավականին հաջողակ բիզնեսմեն է ԱՄՆ-ում: Նա ղեկավարում է իր կողմից հիմնադրած ծրագրավորման IIG ընկերություննը, որը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում: Չնայած Բաղդասարյանը տասնամյակներ ԱՄՆ-ում է ապրոմ, այնուամենայնիվ, տարին մի քանի անգամ հասցնում է լինել Հայաստանում: Հայաստանյան իր կոլեկտիվին ընդգրկում է կրթական ծրագրերում, սովորեցնում ծրագրավորման լեզուն, ապա հաղորդակից դարձնում աշխարհի՝ այդ ոլորտի ընթացքին: «Ամերիկացիները լավ արտահայտություն ունեն՝ երկու կողմն էլ հաղթող է, այսինքն՝ իրավիճակ, որ երկու կողմի համար էլ շահեկան է: Իմ պատմությունն էլ այդպիսին է՝ ինձ համար է լավ Հայաստանում ընկերություն ունենալը, եւ դա լավ է այն երիտասարդների համար, որոնք մեր թիմի անդամ են ու կարողանում են սպասարկել դրսի շուկան»,- նշում է Ալեք Բաղդասարյանը: Վերջինս հյուրանոցային բիզնես ունի Արցախում՝ Շուշիում: «Շուշի Պլազա» հյուրանոցը հենց նրանն է. ըստ նրա՝ այն վնասով է աշխատել, բայց կարեւորը գաղափարն է: Բացի այս, Բաղդասարյանն ԱՄՆ-ում Հայ կրթական միության հոգաբարձուների խոհրդում է. Միությունը բավականին ծանրակշիռ հեղինակություն ունի դրսում, իսկ Հայաստանի ներսում այն հասցրել է տասնյակ միլինավոր դոլարների ծրագրեր իրականացնել:
- Թավշա հեղափոխությամբ Նոր Հայաստան ունենք: Այս իրավիճակը ձեզ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին մտածելու առիթ տվե՞լ է:
- Ես միշտ պարտակամության զգացողություն ունեցել եմ, որ պիտի Հայաստանում աշխատեմ: Երբեք որեւէ կառավարութան չեմ դիմել, պաշտոնի ակնկալիք չեմ ունեցել, բայց մշտապես հայրենիքիս համար աշխատել եմ տարբեր նախագծերի շրջանակներում: Թավշյա հեղափոխությունն ավելին է տվել, քան միայն հնարավորություն գործելու Հայաստանում: Իմ գրասենյակները 90-ականների վերջից գործում են Հայաստանում, եւ ես երբեք խնդիր չեն ունեցել հարկային կամ այլ պետական մարմինների հետ: Խնդիրը դա չէ. թավշյա հեղափոխությունը մարդկանց մեջ հավատ է արթնացրել: Տարիներ շարունակ լինելով Հայ-ամերիկյան բիզնես խորհրդում՝ հիմա նոր տեսնում ու զգում եմ, թե ինչքան հզոր է հավատքի ուժը ժողովրդի մեջ, հավատում են, որ կարող են Հայաստանում գործել, զարգացնել երկիրը: Տարիներ շարունակ մարդկանց համոզում-խնդրում էինք, որ եկեք Հայաստան, բիզնես ու աշխատավայր ստեղծենք, բայց միշտ ծաղրում-չարախնդում էին, թե կգնանք էնտեղ դրամները ձեռքներիցս կառնեն եւ այլն, եւ այլն:
Բայց հիմա այդ մոտեցումը փոխվել է, կարողանում եք մարդկանց մեջ այդ վստահությունը տեսնել: Քննարկումների, հանդիպումների միջոցով հորդորում ենք՝ օր առաջ գնալ ու սկսել, հետո գալ այդ հաջողությունն այստեղ ներկայացնել: Հազար խոսքը մի գործով կարող է փակվել: Լավ փորձառությունը կայծակի նման կտարածվի ու ավելի կուժեղացնի ցանկությունը նոր ծրագրեր ձեռնարկելու: Մեր անելիքն այսօր ԱՄՆ-ում մեր կազմակերպության միջոցով ցույց տալ ճանապարհները, առավել գրավիչ ուղղությունները:
- Ստացվո՞ւմ է մի բան տեղից շարժել:
- Մեր արդյունավետությունն ավելին կլինի, եթե հայաստանյան համապատասխան կազմակերպությունները կամ թեկուզ կառավարական շրջանակները մեզ ապահովեն անհրաժեշտ տեղեկատվությամբ, ուղղորդեն՝ ո՞ր կետերի վրա առավել աշխատանք ու ջանք դնենք: Գիտեք տարիներ շարունակ խնդիրներն այստեղ էլ են կուտակվել (նկատի ունի ԱՄՆ հայ համայնքը-խմբ), որովհետեւ Հայաստանից համապատասխան մեսիջներ չեն ուղարկվել: Այսօր 100 կամ 200, թեկուզ 50 Հազար ԱՄՆ դոլար ներդրողին պետք է ճիշտ ուղղորդել, որ արի կլինի փողդ էստեղ մի դիր, փոխարենը՝ էս քաղաքի այս ծրագրի ու գործի մեջ դիր ու հավանականությունն ավելի մեծ կլինի օգուտով դուրս գալու: Ինձ թվում է՝ այս աշխատանքն ինչքան շուտ սկսենք անել, այնքան կհաջողենք ավելի շատ մարդ տանել, թռոլինգի էֆեկտով ցանկությունը կմեծանա, ու տեմպն էլ կարագանա: Հիմա մենք գործարարներին ուղղորդում ենք մեր ունեցած ինֆորմացիայի չափով, ունենք մասնագետներ Հայաստանից, որոնց փորձառությունը կարեւորվում է այստեղի բիզնես շրջանակների կողմից, նաեւ փորձագետներ ունենք, որոնք մշակում են համապատասխան օրենսդրական դաշտը բացատրել-մատչելի դարձնելու ինֆորմացիոն մեխանիզմները:
- Ճիշտ հասկացա, որ մարդիկ ցանկություն ունեն Հայաստանում ներդերումներ անելու եւ գործ սկսելու: Այո՞:
- 100%: Ես հպարտ եմ, որ մենք հաղթահարել ենք այդ փուլը, որովհետեւ ոչ վաղ անցյալում, երբ հորդորում էինք Հայաստանում գործ սկսել, մեզ զարմանալով հարցնում էին՝ ապո՞ւշ եք, խե՞նթ ես: Հիմա գալիք 2-3 տարում տնտեսական պայթյուն է լինելու լավ իմաստով, ամենքը կզգան, փորձն էլ ցույց կտա՝ խանգարողներ չկան, կարող են հանգիստ գնալ ու սկսել:
- Այս պահին ի՞նչ նախագծերի շուրջ են ընթանում քննարկումներ պոտենցիալ ներդրողների հետ:
- Նայեք չորացրած պտուղին (չիր-խմբ.) տասնյակ դոլարներ ենք տալիս այստեղ՝ ԱՄՆ-ում, բայց այդ պտուղը հանգիստ կարող ենք Հայաստանում ու Արցախում ստանալ ու արտահանել: Գինու արտադրության մեջ հետաքրքրություններ կան: Տուրիզմ: Բայց ոչ սովարական տուրիզմ: Տուրիզ+բժշկություն՝ նկատի ունեմ ատամի իմպլանտ եւ ատամի հետ կապված տարբեր պրոցեդուրաներ: Հայաստանում դա բավականին որակով են անում եւ ահագին մատչելի գներով: Այստեղից էլ կարող են երիտասարդ բժիշկներ գնալ ու համադրել այստեղի ու այնտեղի բժշկական միտումները :
- Եթե չեմ սխալվում դուք անձամբ պատրաստվում եք խոշոր ներդրում իրականացնել. Սեւանում մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց նախագծի մասին եք քննարկել փոխվարչապետ Ավինյանի հետ: Ճիշտ ե՞մ:
- Այո, խոսել ենք եւ ստորագրված պայմանավորվածություն էլ ունենք:
Ծովափնյա լավ ծրագիր է, Հայաստանի համար ունիկալ, չկրկնվող բան կլինի, որովհետեւ Սեւանը տարվա մեջ մի քանի ամիս է գործածվում: Նպատակն է՝ այն դարձնել ողջ տարվա ժամանցի կենտրոն: Մինչ այժմ չի մտածվել՝ ինչպե՞ս անել, որ այն 12 ամիս օգտագործվի, այսինքն՝ ծածկված հատվածներ, ժամանակցի կենտրոններ, մոլ, խաղասրահներ եւ այլն: Սա մեծ տարածք է, որտեղ կարող են մեծ խանութներ լինել, լողավազաններ, բոուլինգի կենտրոն, հետաքրքիր այլ բաներ, որտեղ մարդը կարողանա 40 կիլոմետր Երեւանից հեռանալով՝ weekend անցկացնի: Սա շատ ծավալուն թեմա է, եւ արդեն որոշակի գործողություններ արել ենք: Հուսամ առաջիկայում ավելի կոնկրետ կխոսենք:
Գոհար Վեզիրյան, Կալիֆորնիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ
Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները
Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ
Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները
Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին
Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ
Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ
Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է
Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը
Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները
Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT