Բժիշկ Արմեն Մկրտչյանը Գյումրիից Նուբայի լեռներ կմեկնի օգոստոսին, կփոխարինի Թոմ Քաթինային (լուսանկարներ)

27/07/2019 schedule19:40

Թոմ Քաթինային արտաքնապես նման, նույն հասակով,  նույն աչք-ունքով,նույն բարի ու սրտաբաց ժպիտով: Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ, 35 ամյա Արմեն Մկրտչյանն է: Հենց նա է մի քանի օրից Նուբայի լեռներում փոխարինելու Քաթինային: Արտաքին նմանության մասին, ասում է շատ է լսել: Բայց մեկ տարբերություն, այնուամենայնիվ կա: «Մենակ մազերիս մասն է էլի, ասում են, եթե ճաղատ էլ լինեիր, արդեն հաստատ ինքը կլինեիր»,-կատակում է բժիշկը:Սուդան մեկնելու առաջարկը բժիշկը ստացել է պատահական: Երբեք չի մտածել այդ մասին: Բայց ստացած հեռախոսազանգն ամեն ինչ խառնել է իրար: «Չէի սպասում, մտածում էի արտերկրի համար, գերմաներեն էի պարապում այս ընթացքում: Մի օր էլ սովորականի նման աշխատանքի էի, վայբերով զանգեցին, թե  էսպիսի բան կա Արմեն, քեզ զանգելու են:  Ճիշտն ասած, էդքան էլ լուրջ չընդունեցի, բայց երբ զանգեցին ու նման  անկնկալ առաջարկ էր, էնքան ոգեւորվեցի, որ միանգամից էլ բան չէր մնում, ասացի  90 տոկոսով համաձայն եմ:  Բայց մեկ-երկու օր ժամանակ տվեք քննարկման համար, որ ինքնս ինձ հետ թեկուզ քննարկեմ սա: Իսկ արդեն 2-րդ օրը լիարժեք ասացի՝ արեք գործընթացը սկսենք»:

Գործընթացն արդեն ավարտել են: Հստակ որոշված է. Արմեն Մկրտչյանը Նուբայի լեռներում է մնալու օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը:  Բայց բժիշկը ժամկետից մեկ շաբաթ շուտ կգնա, որ կարողանա Թոմ Քաթինայի հետ համատեղ աշխատել, եւ մեկ շաբաթում ծանոթանալ պայմաններին: Արմենը   մեկնում է ոգեւորված եւ մեծ պատասխանատվությամբ: Հստակ գիտի, ուր է գնում, ինչ պայմաններում է աշխատելու: Ինչու՞ է բժիշկը վտանգում կյանքը: Հարցից անակնկալի է գալիս: «Ես աստվածավախ մարդ եմ, այնպես որ իմ կյանքն ապահովագրված: Այն ինչը կատարվում է, էդպես էլ պետք է լինի, ես չեմ վախենում»,-ասում է նա:Մարդասիրական այս քայլը համարում է իր առաքելությունը որպես մարդու ու բժշկի: Դեռ զինվորական հասակում էր հասկացել՝ մարդուն օգնելուց առավել մեծ բարիք չկա աշխարհում:«Աշխարհը նման մարդասիրական քայլերի կարիք շատ ունի: Մի կողմում կանգնած է պատերազմը, հակառակ կողմում մարդասիրությունը, լրիվ հակառակ կետեր են: Մի կողմից սպանում են մարդուն, մի կողմից՝ օգնում: Գլխումս սա չի տեղավորվում: Ծառայությանս ընթացքում այսպիսի մի հարց կար.  հրամանատարությունը, բարձրաստիճան պաշտոնյաները որ գալիս էին, գիտեին, ես միակն էի Ղարաբաղում, որ վրաս կցված զենք չունեի: Որ հարցնում էին, թե ո՞նց  ես անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու, բա որ գերի ընկար, չունենա՞ս զենք, ասում էի, ես երբեք չեմ կարող մարդ սպանել, ես կյանք տվող եմ: Իմ մարդասիրական առաքելությունը դեռ բանակից, զինվորական հասակից կար, որ ես պետք է զինվորին օգնեմ, բոլորին պետք  է օգնեմ: Հիմա, իհարկե ,գիտեմ ինչ է կատարվում այդ լեռներում ու ինչպես են ապրում մարդիկ, պատկերացնում եմ, բայց երբ մարդիկ աչքերով նայում են քեզ եւ պետք  է դու նրանց օգնես, դրանից առավել ոչինչ չկա: Ես միշտ մարդկանց պետք է օգնեմ, թեկուզ թշնամուս»:

Արմեն Մկրտչյանը ծնունդով Հրազդանից է, բայց արդեն 2.5 տարի է, ապրում, աշխատում է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում: Կոլեկտիվն ուրախ ու հպարտ է նրա որոշումից, բայց մի փոքր անհանգստություն էլ կա: Ընտանիքում էլ Արմենի որոշմանը դեմ չեն եղել: Հատկապես քույրն է շատ ոգեւորված: Նա ճանաչում է Քաթինային եւ  հպարտ է,  որ հենց իր եղբայրն է փոխարինելու նրան աշխատանքում: Իսկ աշխատանքն Արմենը կյանքի չափ է սիրում: Ուսանող տարիներին ապրած առաջին զգացողությունները ճակատագրական էին նրա համար: «3-րդ կուրսում առաջին տպավորությունս կեսարյան հատումից եղավ: Երբ առաջին անգամ նորածնին ձեռքերիդ մեջ ես զգում, անմոռանալի է, երբեք չի մոռացվում: Սկզբում կարողանում էի նրանց հաշվել, մեկ, երկու, հետո դարձան հարյուրավոր, հազարավոր, շատացան եւ դա արդեն առօրյա կյանք դարձավ: Ամեն օրս սկսվում է ծնունդով, ավարտվում ծնունդով: Դարձավ սովորական ու սպասված, բայց ամեն մի մանուկին իմը համարելով: Ու հիմա չգիտեմ, թե քանի երեխայի տեր եմ ես»,-կատակում է բժիշկը:Նուբայի մասին խոստանում է խոսել վերադառնալուց հետո: Այսօր միայն ասում է, իր քայլն այնքան փոքր է Քաթինայի մարդասիրական առաքելության կողքին, որ համեմատել անգամ չի կարելի: «Քաթինան այնպիսի մեծություն է, ում հետ համեմատվել չի կարելի: 2011-ին, երբ պատերազմ էր, նա ապրել ու աշխատել է այնտեղ ահավոր պայմաններում, հիմա հարաբերական հանգիստ է: Ես երբեք չեմ կարող համեմատվել նրա հետ: Նրա ուժը, կամքն ուրիշ է: Էնքան միսիոներներ են եղել, ովքեր չեն դիմացել, գնացել, հետ են դարձել: Իսկ Թոմն էդ պայմաններում էնքան երկար է մնացել, աշխատել, որ նույնիսկ հնարավոր չէ բառերով նկարագրել, գնահատակ տալ»:Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը նամակ էր գրել Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում մասնավորապես ասված էր. ««Մոր ու մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը, հավատարիմ բժշկի եւ մարդու իր առաքելությանը, նախնական համաձայնություն է տվել մեկնել Սուդան եւ փոխարինել բժիշկ Քաթինային՝ օգնելու պատերազմից կեղեքվող Նուբայի բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին: Հաշվի առնելով, որ բժիշկ Արմեն Մկրտչյանն աշխատում է Ձեր հիվանդանոցում, հայցում ենք Ձեր աջակցությունը՝ նրան Սուդան գործուղելու եւ մարդասիրությունը գործ դարձնելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2998 դիտում

Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո

Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են

Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան

Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան

Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը

Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ

Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ

Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են

Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ

Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին

ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան

Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ

Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար

Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը

Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը

Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ

Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան

Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան

Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են

«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան

Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան

Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ

Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է

Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել

Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ