Երևան
12 °C
«ԳեոՊրոՄայնինգ»-ը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին՝ հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից:
Ի պատասխան հայկական որոշ էլեկտրոնային կայքերում տեղ գտած հրապարակումների՝ «Սոթքի հանքում ռուսները ստրուկի պես են վերաբերվում աշխատողներին, աշխատողները ահազանգում են», «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնելով հետևյալ բացատրությունները։
«Ռուս շահագործողների», «ստրկական աշխատանքի» մասին սրտաճմլիկ պատմությունը, անկասկած, մտացածին էր, որն ուղղված էր Սոթքի հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ։ Դա «պատվերով» հոդված էր, և, այլ կերպ չի կարելի բացատրել, երբ լրագրողները անտեսում են ազատ լրագրության տարրական սկզբունքները, ինչը պահանջում է տվյալների կրկնակի ստուգում և այլընտրանքային տեսակետի հրապարակում։
Չցանկանալով կրկնել տեղեկատվության աղբյուրների հորինվածքները, որոնք ընկած էին վերը նշված «գեղարվեստական ստեղծագործության» հիմքում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում ներկայացված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև սադրանք են նրանց կողմից, ովքեր կոպտորեն խախտում են արտադրական կարգապահության և անվտանգության կանոնները։
Հոդվածի հերոսներից մեկը՝ Կարո Մելքոնյանը, ով կարծիք է հայտնում «ռուսների» վարքագծի վերաբերյալ, Սոթքի հանքի անվտանգության աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 5-ին բռնվել էր հանքաքար գողանալու պահին՝ փաստական իրեղեն ապացույցի առկայությամբ։ Ավելի մանրամասն, անվտանգության աշխատակիցները ականատես էին եղել, թե ինչպես Կարո Մելքոնյանը հավաքում է հանքաքարը և լցնում գրպանները։ Անվտանգության աշխատակիցները խնդրել էին շրջել գրպանները։ Հասկանալով պահի անհարմարությունը, Մելքոնյանը խնդրել էր զուգարան գնալ, նպատակ ունենալով ազատվել իրեղեն ապացույցի առկայությունից, ինչին անվտանգության աշխատակիցները արձագանքել էին գործող հրահանգի համաձայն և խոչնդոտել էին նրա այդ քայլը։ Ամբողջ ընթացքը նկարահանվել էր տեսախցիկով, և ընկերությունը դիմում էր ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև բոլոր համապատասխան նյութերը։
Այնուհետև, Կարո Մելքոնյանը դիմել էր ընկերությանը՝ թույլ տալ աշխատանքից հեռանալ սեփական կամքով։
Հիշատակված հոդվածի մեկ այլ աղբյուր՝ Անդրանիկ Մարգարյանը աշխատանքի էր ներկայացել ոչ սթափ վիճակում, նստել էր ավտոբուս, բարձրացել բաց հանք։ Անվտանգության աշխատակիցները, նկատելով նրա ոչ ադեկվատ ֆիզիկական վիճակը որոշում էին կայացրել հեռացնել նրան արտադրական կարգապահության կոպիտ խախտման՝ արտադրական գոտում ոչ սթափ վիճակում գտնվելու համար։ Սակայն, ընկերությունը թույլ տվեց նրան հեռանալ սեփական դիմումի համաձայն։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային օրենսգրքի և ՀՀ օրենսդրության բոլոր նորմերի պահպանմամբ, անթերի հետևելով անվտանգության և արտադրական կարգապահության բոլոր նորմերին։
Ընկերությունը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից և պահպանել անկախ լրատվության կանոնները, որոնց պահանջներից մեկը փաստերի կրկնակի ստուգումն է, ինչպես նաև, չտրվել «նեղացկոտ» աշխատողների զգացմունքային բռնկումներին, հրաժարվել օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից, մանիպուլիացիաների չենթարկել «գործող անձանց» ազգային պատկանելության թեման։
----------------
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։
Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT