Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով:
Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 511 մլրդ 33 մլն 906 հազար դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 446 մլրդ 615 մլն 730 հազար դրամի դիմաց: Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 64 մլրդ 417 մլն 865 հազար դրամով կամ 14.42%-ով։
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կիսամյակային տվյալներն ամփոփելիս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հավաքագրումը կազմել է 713.4 մլրդ դրամ եւ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 9.6%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերի ընդհանուր ծավալն աճել է մոտ 137 մլրդ դրամով կամ 24.7 %-ով։ Ինչպես նշեցինք, այս տարվա առաջին կիսամյակում հարկերի ծավալը կազմել է 713.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 571.8 մլրդ դրամի դիմաց։
Ինչպես եւ 2018-ի առաջին կիսամյակի դրությամբ այդպես էլ 2019 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վճարած 29 մլրդ 504 մլն 850 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն վճարել էր 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամ հարկ: Այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերն աճել են շուրջ 4 մլրդ 862 մլն 255 հազար դրամով կամ 19.73 տոկոսով:
Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ վճարած 28 մլրդ 281 մլն 404 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գրանդ տոբակո»-ն վճարել էր 16 մլրդ 699 մլն 540 հազար դրամ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն աճել են 11 մլրդ 581 մլն 864 հազար դրամով կամ 69.35 տոկոսով:
Երրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2019-ի առաջին կիսամյակում վճարել է 22 մլրդ 794 մլն 377 հազար դրամ հարկ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ հարկ: Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերն աճել են 2 մլրդ 58 մլն 123 հազար դրամով կամ 9.93 տոկոսով:
2019-ի առաջին կիսամյակում խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը վճարած 9 մլրդ 455 մլն 82 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 5 մլրդ 839 մլն 461 հազար դրամ հարկ: Այսինքն՝ ընկերության վճարած հարկերն աճել են 3 մլրդ 615 մլն 612 հազար դրամով կամ 61.92 տոկոսով:
Հինգերորդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է վճարած 9 մլրդ 127 մլն 544 հազար դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ հարկ: Այսինքն՝ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 256 մլն 115 հազար դրամով կամ 2.89 տոկոսով:
6-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն է վճարած 7 մլրդ 793 մլն 184 հազար դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 6 մլրդ 518 մլն 982 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ՀԷՑ-ի վճարած հարկերը նույնպես աճել են՝ 1 մլրդ 274 մլն 202 հազար դրամով կամ 19.55 տոկոսով:
7-րդ խոշոր հարկատուն գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է վճարած 7 մլրդ 601 մլն 578 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 4 մլրդ 839 մլն 848 հազար դրամ հարկ: Այսինքն՝ «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերն աճել են 2 մլրդ 761 մլն 730 հազար դրամով կամ 57 տոկոսով:
8-րդ խոշոր հարկատուն «Ակվիլոն թրեյդ» ընկերությունն է վճարած 6 մլրդ 553 մլն 59 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 731 մլն 649 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն ավելացել են 5 մլրդ 821 մլն 410 հազար դրամով կամ գրեթե 8 անգամ՝ 795 տոկոսով:
9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է վճարած 5 մլրդ 180 մլն 170 հազար դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարի ավելի շատ են եղել՝ 8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերը պակասել է շուրջ 2 մլրդ 975 մլն 701 հազար դրամով կամ 36.49 տոկոսով:
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վճարած 5 մլրդ 159 մլն 405 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 2 մլրդ 861 մլն 372 հազար դրամ: Այսինքն՝ ընկերության վճարած հարկերն ավելացել են 2 մլրդ 298 մլն 33 հազար դրամով կամ 80.3 տոկոսով:
Ստորեւ ներկայացնում ենք 2019 թվականի հունվար-hունիս ամիսների դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների 11-ից 50-րդ տեղերը զբաղեցնող ընկերությունների անունները եւ նրանց վճարած հարկերի չափերը.
11) «Ամերիաբանկ» - 5 մլրդ 137 մլն 964 հազար դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 751 մլն 19 հազար դրամ)
12) «Սիփիես Օիլ» - 5 մլրդ 122 մլն 286 հազար դրամ
13) «Ջեյ Թի Այ Արմենիա» - 4 մլրդ 907 մլն 318 հազար դրամ (2018 հունվար-հունիս 7 մլրդ 84 մլն 646 հազար դրամ)
14) «Յուքոմ» - 4 մլրդ 818 մլն 443 հազար դրամ դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 813 մլն 687 հազար դրամ)
15) «Սիփիես Օիլ Քորփորեյշն» - 4 մլրդ 36 մլն 369 հազար դրամ դրամ (2018 հունվար-հունիս 8 մլրդ 166 մլն 858 հազար դրամ)
16) «Մաքս պետրոլ» - 3 մլրդ 991 մլն 512 հազար դրամ դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 761 մլն 330 հազար դրամ)
17) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 3 մլրդ 803 մլն 173 հազար դրամ դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 604 մլն 997 հազար դրամ)
18) «Սիթի» - 3 մլրդ 769 մլն 6 հազար դրամ
19) «Հայկական ատոմային էլեկտրակայան» - 3 մլրդ 767 մլն 167 հազար դրամ (2018 հունվար-հունիս 5 մլրդ 518 մլն 672 հազար դրամ)
20) «Ավտոներկրող -10» - 3 մլրդ 496 մլն 998 հազար դրամ (2018 հունվար-հունիս 85 մլն 531 հազար դրամ)
21) «Ալեքս էնդ հոլդինգ» - 3 մլրդ 335 մլն 462 հազար դրամ
22) «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» - 3 մլրդ 322 մլն 915 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 812 մլն 212 հազար դրամ)
23) «Գրանդ Քենդի» - 3 մլրդ 212 մլն 102 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 849 մլն 905 հազար դրամ)
24) «Վեոն Արմենիա» - 3 մլրդ 113 մլն 394 հազար դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 859 մլն 976 հազար դրամ)
25) «Գրանդ Մաստեր» - 3 մլրդ 79 մլն 415 հազար դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 617 մլն 633 հազար դրամ)
26) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 2 մլրդ 963 մլն 669 հազար դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 121 մլն 681 հազար դրամ)
27) «Մոբայլ Սենթր Արթ» - 2 մլրդ 856 մլն 733 հազար դրամ (2018 հունվար-հունիս 3 մլրդ 106 մլն 994 հազար դրամ)
28) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - 2 մլրդ 823 մլն 336 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 191 մլն 31 հազար դրամ)
29) «Արմհոլդինգ» - 2 մլրդ 808 մլն 562 հազար դրամ (2018 հունվար-հունիս 90 մլն 449 հազար դրամ)
30) «Նատալի ֆարմ» - 2 մլրդ 638 մլն 141 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 884 մլն 72 հազար դրամ)
31) «Սպայկա» - 2 մլրդ 623 մլն 629 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 190 մլն 713 հազար դրամ)
32) «Վեոլիա ջուր» - 2 մլրդ 500 մլն 525 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 819 մլն 466 հազար դրամ)
33) «Օնիրա քլաբ» - 2 մլրդ 468 մլն 817 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 368 մլն 698 հազար դրամ)
34) «Ինեկոբանկ» - 2 մլրդ 457 մլն 213 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 945 մլն 790 հազար դրամ)
35) «Իմեքս գրուպ» - 2 մլրդ 421 մլն 424 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 849 մլն 86 հազար դրամ)
36) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 2 մլրդ 420 մլն 533 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 249 մլն 290 հազար դրամ)
37) «ՄՏՍ-Հայաստան» - 2 մլրդ 301 մլն 892 հազար դրամ (2018 հունվար-հունիս 5 մլրդ 631 մլն 753 հազար դրամ)
38) «Չաարատ Կապան» - 2 մլրդ 221 մլն 658 հազար դրամ
39) «Հարավկովկասյան երկաթուղի» - 2 մլրդ 216 մլն 514 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 963 մլն 377 հազար դրամ)
40) «Դիսթրիմէքս» - 2 մլրդ 216 մլն 72 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 214 մլն 567 հազար դրամ)
41) «Արդշինբանկ» - 2 մլրդ 143 մլն 258 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 552 մլն 94 հազար դրամ)
42) «Ավերս» - 2 մլրդ 97 մլն 63 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 682 մլն 140 հազար դրամ)
43) «Կոնվերս բանկ» - 2 մլրդ 48 մլն 880 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 36 մլն 843 հազար դրամ)
44) «Սաս-գրուպ» - 2 մլրդ 7 մլն 748 հազար դրամ
45) «Բարսիս» - 1 մլրդ 987 մլն 296 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 582 մլն 413 հազար դրամ)
46) «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» - 1 մլրդ 911 մլն 354 հազար դրամ (2018 հունվար-հունիս 583 մլն 26 հազար դրամ)
47) «Վեգա ուորլդ» - 1 մլրդ 902 մլն 878 հազար դրամ (2018 հունվար-հունիս 1 մլրդ 242 մլն 95 հազար դրամ)
48) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» - 1 մլրդ 824 մլն 736 հազար դրամ (2018 հունվար-հունիս 2 մլրդ 466 մլն 52 հազար դրամ)
49) «Ալեքս հոլդինգ» - 1 մլրդ 746 մլն 460 հազար դրամ (2018 հունվար-հունիս 7 մլրդ 678 մլն 256 հազար դրամ)
50) «Բաղրամյան» - 1 մլրդ 693 մլն 431 հազար դրամ:
Մի քանի ընկերությունների պարագայում վճարած հարկերի նվազում է տեղի ունեցել այն պատճառով, որ ընկերությունը 2 կամ ավելի մասերի է բաժանվել: Օրինակ «Ալեքս հոլդինգ»-ի մեջ նախկինում ներառված էր մի քանի ընկերություն, այժմ այն մասնատվել է եւ յուրաքանչյուր ընկերություն 1 գործառույթով է զբաղվում (Սիթի, «Ալեքս էնդ հոլդինգ», «Ալեքս հոլդինգ» եւ այլն): Նույնը նաեւ «Սիփիես օիլ քորփորեյշն»-ի պարագայում: Նախկինում գործում էր միայն 1 ընկերություն, որը վճարել էր 8 մլրդ 166 մլն դրամի հարկ, իսկ ներկայումս կան «Սիփիես օիլ» եւ «Սիփիես օիլ քորփորեյշն» ընկերություններ, որոնց ընդհանուր վճարած հարկերը գերազանցում է 9 մլրդ դրամը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT