Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդեն երկու ամսից ավելի է, ինչ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն մինչ այս պահը նոր քննություն չի իրականացվել:

Վերաքննիչի որոշումից մոտ մեկ ամիս անց կասեցվեց գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները եւ դրանից գործը մակագարվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան եւ մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին:

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը երեւի պետք է գնահատեր սույն գործի հնչեղությունը եւ օրենքով սահմանված ժամկետներում լուծեր վարույթ ընդունել-չընդունելու հարցը, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվելու հետո։

Ի դեպ՝ Մարտի 1-ի մայր գործի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, որով քննվում է նաեւ ոստիկանության գործողությունները:

Բանն այն է, որ ըստ գործի նյութերի՝ հետին ամսաթվով կեղծ պաշտոնական փաստաթղթեր են ստորագրվել ներկայումս հանգուցյալ պաշտոնյայի հանձնարարությամբ: Նյութերում մասնավորապես նշված է. «Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գեւորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»:

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

- Տիկին Սաֆարյան,  ծանոթացել եք գործի նյութերին, այնտեղ, ըստ նախաքննական մարմնի, հետին ամսաթվով կեղծ պաշտոնական փաստաթղթեր են ստորագրվել ներկայումս հանգուցյալ պաշտոնյայի հանձնարարությամբ։ Կմանրամասնե՞ք, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:

- Քրեական գործում կա, որ մի շարք պաշտոնյաներ՝ Ալիկ Սարգսյանը, Գեւորգ Մհերյանը եւ այլք, զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով, դրանք վերաբերում են հիմնականում զեկուցագրերին։ Դրանց մասին առավել մանրամասներ կբարձրաձայնվեն դատական նիստերին։ Շատ շատերին են հարցաքննել, ոստիկանության աշխատակիցներին հարցեր են ուղղել, թե ինչով եք բացատրում, որ ձեր զեկուցագրերի հիման վրա փետրվարի 29-ի իբրեւ թե միջոցառումների ծրագիր է մշակվել, իսկ իրենք էլ, քանի որ նման զեկուցագրեր չեն եղել, մտքում չի տպավորվել, քննիչի հարցադրումներից հետո, փաստաթղթերը ներկայացնելուց հետո հիշել են, որ նման բաներ են արվել եւ արվել են պաշտոնական մակարդակով։

- Իսկ Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբը նախկինում տեղյակ եղե՞լ է այս հանգամանքի մասին։

- Մենք հասկանում էինք, որ շատ բաներ ոչ միայն կեղծվում են, այլեւ ես ինքս գիտեի, որ կեղծվելու են, որովհետեւ երբ ոստիկանության գործողությունները դատարանում վիճարկել եմ, ոստիկանությունը որեւէ փաստաթուղթ չի բերել, որը վերաբերեր կամ այդ օպերացիային, կամ օպերացիայի հիմքերին՝ ինչպես հետագայում փորձեցին ներկայացնել։ Երեւի տեսել են, որ դատարանում չեն կարողանում ոչինչ բերել, սկսել են կեղծել գործի փաստաթղթերը։

- Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին Փաստահավաք խմբում հարցաքննելու անհրաժեշտություն եղե՞լ է, իրեն հարցաքննե՞լ եք։

- Մեզ մոտ չի հարցաքննվել, հարցաքննելու իրավիճակ եղել է, պարզապես մենք մեր նախագծած հարցաքննությունների ընթացակարգից շեղվեցինք, որովհետեւ չհասցրինք ավարտել մեր գործընթացը։ Մենք առավոտվա գործողությունների հետ կապված հարցաքննել ենք Աֆյանին (խոսքը 2008 թ. փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Աֆյանի մասին է,-հեղ.), ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ, այսպես ասած, միջոցառմանը մասնակցած Հայկ Միլիտոնյանին, մի խումբ այլ մարդկանց, որոնք կցկտուր տեղեկություններ էին հայտնում առավոտվա դեպքերին իրենց մասնակցության մասին, կազմակերպված միջոցառման իրական լինելու մասին, եւ հասկանում էինք, որ ոչինչ էլ իրականություն չի եղել, պլանավորված է եղել Մարտի 1-ի առավոտն այդպես սկսելու եւ միջոցառման հարկ չի եղել։

- Այսինքն, եթե խանգարող հանգամանքներ չլինեին եւ Փաստահավաք խումբը շարունակեր հարցաքննությունները, Ալիկ Սարգսյանն անպայման հրավիրվելո՞ւ էր։

- Իհարկե, հաստատապես, որովհետեւ, ըստ էության, շատ հարցեր մնացին բաց։ Բայց այսօր Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոստիկանության աշխատակիցների հարցաքննությամբ պարզել այդ հանգամանքները, եւ ընդունել են, որ կեղծիքներ թույլ են տրվել։ Էլ չեմ ասում ոստիկանության պետերի մասին, որոնք իրեղեն ապացույցներ կեղծելու հետ կապված առնչություն են ունեցել, օրինակ ոստիկանության մեքենան բերել եւ փորձել են անցկացնել պաշտպանության նախարարության մեքենայի փոխարեն, եւ շատ այլ հանգամանքներ կեղծվել են։ Երեւի կհիշեք, որ Համլետ Թադեւոսյանի (Մարտի 1-ի զոհերից) զրահաբաճկոնը բացակայում էր, 8-9 ամիս առանց զրահաբաճկոնի էր իրեղեն ապացույցների կազմը, եւ դրանից հետո իմացանք, որ այն փորձաքննության չի ներկայացվել, եւ շատ բաներ դուրս են մնացել վարույթն իրականացնող մարմնի այն ժամանակվա «տեսադաշտից», որովհետեւ իրենք այդպես են ցանկացել։

- Գործի նյութերում երեւո՞ւմ է, իշխանափոխությունից առաջ Մարտի 1-ի գործի շրջանակներում Ալիկ Սարգսյանը երբեւէ հարցաքննվե՞լ է եւ ի՞նչ կարգավիճակով։

- Նա այն ժամանակ չի հարցաքննվել, որեւէ մեկը դրան նշանակություն չի տվել, նոր սկսվել են օլիգարխների, բարձրաստիճան անձանց հարցաքննությունները։ Այն ժամանակ միջին օղակներով բավարարվել են։

- Իսկ իշխանափոխությունի՞ց հետո քանի անգամ է հարցաքննվել Սարգսյանը։

- Անկեղծ ասած՝ իր հարցաքննությունը չեմ հիշում, պետք է վկայի կարգավիճակ ունենար։ Մարտի 1-ի գործի անջատված մասով կենտրոնացել են դրանց վրա, իսկ մյուս գործի շրջանակներում ինչ ունենք՝ դա ունենք. չորս մեղադրյալ (Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գրիգորյան), դրանց վերաբերյալ ապացույցներ, եւ ընդհանուր ֆոն՝ ինչ է կատարվել, ինչ ուժեր են ներգրավված եղել եւ ինչ մտադրությամբ են հավաքվել այդ ուժերը։

Հ. Գ. 2008 թվականի հոկտեմբերից մինչեւ 2009 թվական հունիսը իր աշխատանքի ընթացքում Փաստահավաք խումբը «Ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված ուսումնասիրության արդյունքները» անունը կրող զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված մի շարք փաստեր վկայում են սպայի մահվան քննության ընթացքում կատարված ապօրինությունների մասին։ Խմբի անդամները պարզել են, որ, օրինակ, քննություն ընթացքում անհետացել է կարեւորագույն իրեղեն ապացույց հանդիսացող ոստիկանության կապիտանի զրահաբաճկոնը։ Համաձայն պաշտոնական փաստաթղթերի՝ ոստիկանության քննիչ Արմեն Թադեւոսյանն առգրավել է Համլետ Թադեւոսյանի հագուստը։ Առգրավումից առաջ երկու բուժքույրերի ներկայությամբ նա զննել է տոպրակի պարունակությունը, որի մեջ եղել է զրահաբաճկոնը, եւ Արմեն Թադեւոսյանն արձանագրել է դրա առկայությունը։ Երբ հարցուպատասխանի ժամանակ Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցրել է քննիչ Կարապետ Հովսեփյանին, թե ուր է կորել զրահաբաճկոնը, որը Թադեւոսյանը, ըստ արձանագրության, տվել է իրեն, քննիչը պատասխանել է, թե զրահաբաճկոնը չի տեսել։ Համլետ Թադեւոսյանը վիրավորվել էր «Զարյա» տեսակի նռնակի պայթյունից։ 2008 թվականին իշխանական քարոզչամիջոցները ներկայացնում էին, թե Թադեւոսյանը վիրավորվել է ցուցարարների կողմից նետված նռնակի պայթյունից, իսկ կապիտանը զինվորներին փրկելու համար իր մարմնով ծածկել է նռնակը, սակայն Փաստահավաք խումբը մոտ էր այն տեսակետի ապացուցմանը, որ Համլետ Թադեւոսյանը վիրավորվել է իր մոտ եղած նռնակի պայթյունից։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3597 դիտում

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ

Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան

Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել

Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ

Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ

Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք

Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է

Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ

Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ

Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին