Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ իշխանությանը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ հայտարարեց իր աներոջ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին:

Դա արվեց բավական հայտնի տեղեկատվական երկքայլանի տեխնոլոգիայով: Սկզբում այդ մասին ոչ միանշանակ Facebook-յան գրառում կատարեց՝ հավանաբար «շարժելու» համար ԶԼՄ-ների հետաքրքրությունը: Այնեւհետեւ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարեց հայտարարեց, որ խոսքը Սերժ Սարգսյանի հավանական ձերբակալության մասին է եւ որ դա իշխանության վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» քայլն է:

«Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,- ասել էր Սերժ Սարգսյանի փեսան՝ նկատի ունենալով «Ստամբուլյան կոնվենցիայի» հնարավոր ընդունման ու Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ստեղված իրավիճակները: Մինասյանի հայտարարությունը սկսեցին մեկնաբանել ՀՀԿ-ականներն ու ՀՀԿ-ամերձ քաղաքական վերլուծաբանները: Տրամաբանությունն էլի նույնն էր: Բոլորը վստահ պնդում էին, որ Սերժ Սարգսյանը ձերբակալվելու է, նստելու է «ժողովրդի խաթր» (Քիրստոսի նման, որ խաչվեց ժողովրդի մեղքերի համար) ու դա Փաշինյանի կողմից կրակվող վերջն փամփուշտն է լինելու:

Միեւնույն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ում քննվող որեւէ քրեական գործով չունի ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանին (գեներալ Օգանովսկի), որի մասին ծավալուն հոդված էր հրապարակել բրիտանական «Բի-բի-սի»-ն։ «Նրանք երկուսն էլ ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ չունեն», - ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է «Այսօր»-ը:

Ավելին՝  Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը «Ֆակտոր» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Սերժ Սագսյանի գրասենյակը նպատակահարմար չի համարում պաշտոնական մեկնաբանություններ տալ ոչ պաշտոնական տեղեկությունների կամ, ուշադրություն, «ոմանց ցանկություններն արտահայտող հրապարակումների կապակցությամբ»: «Հատկապես, որ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հերքել է նման լուրերը` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ի վարույթում գտնվող որեւէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ», - ասել է Մերի Հարությունյանը:

Հիմա հարց. ովքե՞ր են «ոչ պաշտոնական տեղեկություններ» սփռում ԶԼՄ-ներում ու սոցցանցերում Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին, խոսնում նրա մարտական տրմադրվածության մասին: Պատասխան՝ այդ մասին առաջին անգամ հայտնել է Միքայել Մինասյանը, իսկ այդ լուրը սկսել են իրար հերթ չտալով մեկնաբանել ՀՀԿ-ականները: Հարց՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ականները ցանկանում են Սերժ Սարգսյանի ձերբակալությունը: Ո՞ւմ ի նկատի ունի Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը, երբ ասում է. «Նպատակահարմար չի համարում պաշտոնական մեկնաբանություններ տալ ոչ պաշտոնական տեղեկությունների կամ ոմանց ցանկություններն արտահայտող հրապարակումների կապակցությամբ»: Այս հարցը բաց է մնում:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունների շրջանակում այս պահին դժվար թե լուրջ քննարկումներ լինեն Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին: Ամեն դեպքում նա որակում է Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ Սարգսյանի հնարավոր ձերբակալության դեմն առնելու փորձ՝ տեղեկատվական աղմուկ եւ որոշակի տրամադրություններ ստեղծելու տարբերակով: «Հնրավոր է իշխանության կուլիսներում այս թեման քննարկվել է, ինչ-որ մեկը, հենվելով ի հայտ եկած ինչ-որ ապացույցների կամ փաստերի վրա, կարծիք է հայտնել Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին, որը եւ առիթ է դարձել, որպեսզի Միքայել Մինասյանը համապատասխան հայտարարություն անի», - մեր զրույցում նշում է Հրանտ Միքայելյանը:

Փորձագետն ամեն դեպքում չի կարծում, որ իշխանությունը Սերժ Սարգսյանին ձերբակալելու հստակ ծրագիր ունի: Նա նաեւ փորձեց ենթադրել, թե քաղաքական առումով ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ իշխանությունը Սերժ Սարգսյանի ձերբակալության պարագայում եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ: Հնարավոր դիվիդենտներից Միքայելյանը նշեց՝ հանրության ուշադրության շեղումը լրատվական «մեյնսթրիմում» հայտնված երկու թեմաներից` Ամուլսար ու «Ստամբուլյան կոնվենցիա»: Ինչպես նաեւ այն կարող է բարձրացնել իշխանության վարկանիշը, որն առանց այն էլ շարունակում է բարձր մնալ:

«Իհարկե, եթե շատ պարզ նայենք, ապա Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության շուրջ քննարկումներն իշխանությանն ավելի ձեռնտու են, քանի «Ստամբուլյան կոնվենցիայի» կամ Ամուլսարի», - նշում է փորձագետը՝ հավելելով, որ խոսքը բավականին բարդ գործընթացների մասին է, ու դրանք նման պարզունակ ռացիոնալ ձեւով չեն իրականացվում:

«Սերժ Սարգսյանի ձերբակալությունը երկարատեւ հեռանկարում եւս կարող է պրոբլեմներ առաջացնել: Դեռեւս չի երեւում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ավարտը: Սրանք պետք է հաշվի առնել: Թեպետ Սերժ Սարգսյանի ձերբակալության հավանականություն կա, սակայն չեմ կարծում, որ այն այժմ բարձր է», - եզրափակեց է մեր զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5714 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է