Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան. Ավինյանի պատասխանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը, գրել է, որ վերջինիս պնդումները կառավարությունում առկա կոռուպցիայի մասին անհեթեթ ու անհիմն:

Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել Ամուլսարի ճամփաները բացելու գործին:

«Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։

Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ նա անաչառ անձ է, ով դարձել է տարբեր խարդավանքների զոհ, մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ է: Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կարճատև պաշտոնավարման ընթացքում դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ: Եվ ամենակարևորը՝ նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը, ինչը պահանջվում է այս կարևոր պաշտոնը զբաղեցրած անձից:

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն թերևս այսօր կբերեմ միայն մի օրինակ՝ ցույց տալու համար այն անհեթեթ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվում էինք պարբերաբար պարոն Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ:Վերջինիս թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննարկման փուլում»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը։

«Որպեսզի պարզ լինի, կուզենայի նաև նշել, որ այս որոշումը շատ դրական էր գնահատվել անգամ «Լիդիանի» ներկայացուցիչների կողմից, որոնք պնդում էին, թե ստացվում է, որ այն հիմնական ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում էին տարբեր շրջանակներ, առկա չեն, իսկ Արթուր Գրիգորյանի կողմից ահազանգված Ապոլլո թիթեռի և «Կարմիր գրքում» գրանցված բոլոր բուսատեսակների վերաբերյալ իրենց ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում բոլոր անհրաժեշտ արձանագրումներն ունեն։

Հետագա հետազոտությունները պարզում են, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։ Դե արդեն կարող եք կռահել, որ Արթուր Գրիգորյանի հայտնաբերածը Կարմիր գրքի տեսակը չէր։

Անդրադառնամ նաև ստուգման ակտը բեկանելու մասին մեր կողմից իրականացվող «լոբբինգին»:

Նշվում է, որ տեսչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վարչապետի աշխատակազմն, իրականացնելով որոշմամբ արձանագրված տեղեկատվության համակողմանի ուսումնասիրություն, առաջարկել էր տեսչական մարմնին բեկանել այն:

«Ինչու՞: Պարզապես մեզ համար ակնհայտ էր, որ չբեկանման պարագայում բացի դատարանում կառավարության պարտությունը արձանագրելուց՝ ուրիշ այլ արդյունք չենք ունենալու։ Որոշումն այդպես էլ չբեկանվեց, ու «Լիդիանը» վարչական բողոք ներկայացրեց տեսչական մարմնի դեմ, բողոքը նույնպես մերժվեց Տեսչական մարմնի կողմից, և հիմա գործը քննվում է դատարանում:

Անդրադառնալով Արթուր Գրիգորյանի պնդմանը, թե ցանկացել ենք իր «ձեռքերով Ամուլսարի ճանապարհները բացել», ասեմ, որ ՀՀ տարածքում նա ճանապարհներ բացելու որևէ իրավասություն երբևէ չի ունեցել, ու եթե նույնիսկ կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա կդիմեր նման գործառույթ ունեցող մարմնին՝ ՀՀ Ոստիկանությանը:Իսկ հայտարարության՝ կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն այնքան անհեթեթ ու անհիմն են, որ նույնիսկ չեմ էլ ցանկանում դրանց անդրադառնալ:

Մենք այսօր նաև պարզեցինք, որ պարոն Գրիգորյանն ամենայն հավանականությամբ պայծառատես է, քանզի պնդում է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղյակ է եղել դեռևս 8 ամիս առաջ, և դա այն դեպքում, որ համեմատաբար վերջերս հրապարակվեցին ELARD-ի փորձաքննության արդյունքները, և վերջնական որոշման մասին կառավարությունը դեռ չի էլ հայտարարել: Ի վերջո նաև հարց է առաջանում, որ եթե 8 ամիս առաջ նա տեղյակ էր կառավարության որոշման մասին, ինչու՞ էր այսքան ժամանակ լռում:

Առայժմ այսքանը, հաջորդիվ կանդրադառնամ հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առընչվող հարցերին»,-ասվում է Ավինյանի գրառման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7319 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում