Առաջարկվում է Հայրենական մեծ պատերազմի տարիների մեդալակիր 1000 թիկունքայինների ամենամսյա պարգեւավճար սահմանել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

Նախարարությունը իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն է տեսնում նշելով, որ օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի եւ անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով եւ շքանաշաններով պարգեւատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից. նրանց անձնուրաց աշխատանքի միջոցով էր, որ կերտվեց Հայրենականի հաղթանակը, իսկ այդ անձինք, ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որեւէ կերպ չեն խրախուսվում, որեւէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց) կամ այլ դրամական աջակցություն չեն ստանում:

Նախարարությունը կարծում է, որ սույն նախագծի ընդունումը կլինի նաեւ թիկունքայինների վաստակի գնահատականը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի շեմին:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 1000 թիկունքային կօգտվի որոշակի իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից, եւ ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք հասկացությունները:

Մասնավորապես՝ նախագծով ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձանց (թիկունքայինների համար) համար նախատեսվում է ամենամսյա պատվովճար ստանալու, պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, այդ թվում՝ արժեքի 50 տոկոս զեղչով դեղեր: Ինչպես նաեւ օրինագծում ամրագրվել է քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը, որը սահմանված է ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշմամբ:  Հաշվի առնելով, որ մինչ օրս հստակ հաշվառում չի տարվել այդ կարգավիճակն ունեցող անձանց շրջանում, անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 90 է: 

Օրինագծի ընդունման արդյունքում շուրջ 1000 մարդ կստանա ամենամսյա պարգեւավճար, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում (եթե պայմանականորեն ՀՀ կառավարության կողմից պարգեւավճարի չափը սահմանվի ամիսը 50000 դրամ) ՀՀ պետական բյուջեում կառաջանա տարեկան 600 մլն դրամ (1000 մարդ x 50000 դրամ x 12 ամիս):

Միաժամանակ նախագծով սահմանվող մյուս (անվճար բժշկական օգնություն, արժեքի 50 % զեղչով դեղերի ձեռքբերում) իրավունքների իրացման համար անհրաժեշտ ծախսերը հստակ գնահատել հնարավոր չէ, քանի որ նշված կատեգորիային պատկանող անձինք հիմնականում ունեն նաեւ այլ կարգավիճակներ (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձ, զոհված զինծառայողի ընտանիք եւ այլն), ինչը ենթադրում է, որ նրանք արդեն իսկ օգտվում են նշված արտոնություններից եւ բացի այդ, կանխատեսել բժշկական հաստատություններ դիմողների հստակ թիվը, հնարավոր չէ:

Կից ներկայացնում ենք նախկին ԽՍՀՄ այն մեդալների եւ շքանշանների ցանկը, որոնցով (դրանցից թեկուզ մեկով) պարգեւատրված անձը կարող է օգտվել սույն օրենքով սահմանված արտոնությունից:

«Քաջության համար» Ուշակովի մեդալ

«Մարտական ծառայության համար» Նախիմովի մեդալ

«Աշխատանքային խիզախության համար»

«Աշխատանքային գերազանցության համար»

«Լենինգրադի պաշտպանության համար»

«Մոսկվայի պաշտպանության համար»

«Օդեսայի պաշտպանության համար»

«Սևոստոպոլի պաշտպանության համար»

«Ստալինգրադի պաշտպանության համար»

«Կիեւի պաշտպանության համար»

«Կովկասի պաշտպանության համար»

«Սովետական Զապոլյարիայի պաշտպանության համար»

«1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»

«Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար»

«1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում խիզախ աշխատանքի համար»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2607 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան

Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում

Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը

Ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Իրանը ռմբակnծելnւ Թրամփի uպառնալիքին

Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. սպասում եմ պատասխանի

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա եղել է կապված վիճակում, վնասվածքներով