Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Շաբաթներ առաջ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի վիճակը նորմալ է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց զինծառայողի եղբայրը՝ Արմեն Ղազարյանը, նշելով, որ այդպիսի տեղեկություն իր հորը հայտնել են Կամիր խաչի կազմակերպությունից:

Ղազարյանն ասաց, որ իրենց հայտնի չէ, թե եղբայրը որտեղ եւ ինչ պայմաններում է պահվում:

Հարցին՝ դեպքից հետո զորամաս գնացե՞լ է, մանրամասներ հաջողվե՞լ է պարզել, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ւնձ չեն թողել, որ զորամաս գնամ: Ես ընդամենը գնացել եմ Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, այնտեղից հետ են ուղարկել՝ չեն թողել գնամ»:

Զինծառայողի եղբայրը նշեց, որ ՊՆ-ն գաղտնի է պահում տեղեկությունները. «Ասում են գաղտնի գործ է, ընտանիքի անդամների համար էլ են գաղտնի պահում»: Արմեն Ղազարյանը չգիտի՝ եղբայրը մոլորվե՞լ է, թե այլ հանգամանքներում է հայտնվել Ադրբեջանում: Դիտարկմանը, որը այս ընթացքում մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ եղբայրը զորամասում ճնշումների է ենթարկվել, Արմեն Ղազարյանն ասաց. «Տեղյակ եղել եմ, որ խնդիրներ է ունեցել, բայց այնպես է եղել, որ խնդիրների համար գնացել մարդկանց հետ հանդիպել են, նորմալ է եղել ամեն ինչ»: Ղազարյանի խոսքով՝ եղբայրը խնդիրներ է ունեցել սպաների հետ, զինվորների հետ խնդիր չի եղել: Դիտարկմանը՝ փաստորեն դրա համար է ՊՆ-ն փորձում գործը գաղտնի պահել, Ղազարյանը դրական արձագանք տվեց:

Հարցին՝ ՊՆ-ն ի՞նչ բացատրություն է տվել իրեն կամ ծնողներին, Ղազարյանը պատասխանեց. «Դեռ բացատրություն չեն տվել»: Ղազարյանը նշեց, որ ԿՄԽԿ ներկայացուցիչները կրկին տեսակցելու են եղբորը:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Նրա կարծիքով՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

Օգոստոսի 19-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել էին Արայիկ Ղազարյանին:

Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը, դեռեւս չպարզված հանգամանքներում, լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5029 դիտում

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի