Երևան
12 °C
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանն ու գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը նախօրեին հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել Ամուլսարի ոսկեբեր հանքի հնարավոր շահագործման հարցը։
Հանդիպման նախաձեռնողը եղել է ՀՀ վարչապետը, եւ ինչպես մեր զրույցում ասաց ՔՈ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը՝ զրույցի ընթացքում հիմնական խոսակցությունը Ամուլսարի հանքի շահագործման շուրջ է ծավալվել․ քննարկել են, բանավիճել, կանխատեսել հնարավոր զարգացումները։
Ինչ վերաբերում է հարցի լուծման տարբերակներին՝ Միսկարյանի պնդմամբ՝ դրանք, ըստ էության, շատ չեն․ մի դեպքում հանքը շահագործվում է, մյուս դեպքում՝ չի շահագործվում։
«Սկզբից, երբ նայում էի վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, տպավորություն էր, որ նա բացարձակապես հակված է հանքի շահագործման տարբերակին, բայց հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է, եւ ոչ քաղաքական որոշմամբ, որը կարող է բացասաբար ազդել պետության հետագա զարգացման վրա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Փաշինյանն այդ տարբերակը կարծես փորձում է հնարավորինս բացառել ու միեւնույն ժամանակ ձգտում է, որ իր որոշման մեջ հարյուր տոկոսով վստահ լինի։
ՔՈ կուսակցության ներկայացուցիչներն օրերս այցելել էին Ջերմուկ՝ հանդիպելու համայնքի բնակիչներին, քննարկելու ստեղծված իրավիճակը։ Գարեգին Միսկարյանը մեր զրույցում ասաց, որ Ջերմուկում էին՝ եւս մեկ անգամ հատուկ համոզվելու, որ ջերմուկցիների որոշումը վերջնական է եւ որ հանքը չշահագործել ցանկցակցոնղերը բացարձակ մեծամասնություն են, ոչ թե մի խումբ մարդիկ․
«Հանդիպել ենք ավագանու անդամների հետ, համայնքի բնակիչների հետ, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ջերմուկցիների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասեմ 99 տոկոսը, դեմ է հանքի շահագործմանը, եւ մենք մեր կուսակցության անդամներով մեր աջակցությունն ենք հայտնել համայնքի բնակիչներին, եւ ասել՝ քանի դեռ իրենք կանգնած են, մենք իրենց կողքին ենք եւ հետքայլ չենք անելու»։
Միսկարյանը մեր զրույցում ասաց, որ վարչապետի հետ հանդիման ժամանակ էլ ասել են, որ ամեն ինչ կանեն հանքի շահագործումն սկսելու գործընթացը իրավական ճանապարհով դադարեցնելու համար․
«Բայց եթե նույնիսկ դա մեզ ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, որովհետեւ մենք ամբողջ ռեսուրսին չենք տիրապետում, չգիտենք՝ ինչ կոռուպցիոն ռիսկեր կան հանքի շահագործման թույլտվության հետ կապված եւ այլն, մենք կարծում ենք, որ դա երկրորդական հարց է, եւ հանքի շահագործումն այս պահին մեր ժողովրդի համար ոչ այդքան բնապահապանական, որքան իրավունքի խնդիր է։ Հաշվի չի առնվում այդտեղ ապրող մարդկանց կարծիքը, իսկ դա իրավունքի ոտնահարում է։ Էլ չեմ ասում տնտեսական գործոնների մասին, թե որքանով է հանքը շահավետ, ռիսկերը որքանով են մեծ, որ գուցե հնարավոր է «Լիդիանը» սնանկանա շահագործման ընթացքում, քանի որ այդ ընկերության ֆինասնական վիճակը հիմա շատ ծանր է»,- ասաց Միսկարյանը՝ ընդգծելով, որ ջերմուկցիները միանշանակ դեմ են հանքի շահագործմանը, իսկ իրենք կանգնած են քաղաքացիների կողքին։
Մեր զրուցակիցը նկատեց, որ ներկա քաղաքական այրերը շատ են բարձրաձայնում, որ անվերապահորեն աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նրա հետ կիսում են այս որոշման պատասխանատվությունը, եւ դիմելով նրանց՝ ասաց, որ Փաշինյանի խնդիրը ոչ այդքան պատասխանատվությունը կիսողների քանակի մեջ է, որքան ճիշտ որոշում կայացնելու օգնության։
«Այդ մարդիկ ավելի լավ կլինի, որ իրենց ունեցած ինֆորմացիայով կիսվեն, փորձեն պարոն Փաշինյանին օգնել կայացնել պետության համար այս կարեւոր փուլում ճիշտ որոշում, որովհետեւ հանքի շահագործման որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ պետության հետագա զարգացման վրա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT