Երևան
12 °C
Ամուլսարի շուրջ բարձրացած ահավոր աղմուկն այդպես էլ հանրային քննարկման չվերածվեց։ Ավելին՝ աղմուկը խլացրեց այն հատուկենտ ողջամիտ տեսակետները, որ հնչում էին եւ՛ հանքավայրը շահագործելու կողմնակիցների, եւ՛ հակառակորդների ճամբարներից։ Շատերն առ այսօր նույնիսկ գլխի չեն ընկել, որ կառավարությունը Լիդիանին հանքավայրը շահագործելու թույլտվություն տալ-չտալու հարցը չի քննարկում (այդ թույլտվությունը տարիներ առաջ է տրվել), կառավարությունն այլ որոշում է կայացնում՝ հանքի շահագործումը կասեցնելու (թույլտվությունը ետ վերցնելու) հիմքեր կա՞ն, թե չկան։
Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Բանն այնտեղ է հասել, որ ֆեյսբուքաբնակ մեր հայրենակիցները «լրջորեն» քննարկում են՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի հանքարդյունաբերությունից։ Փորձենք հասկանալ։
Անգամ ԱՄՆ-ն ու Եվրոպայի գերզարգացած պետություններն՝ իրենց բնապահպանական խնդիրների վրա «շեղված» հասարակություններով, հանքարդյունաբերությունից չեն հրաժարվել։ Ուրիշ բան, որ այդ առումով աշխարհը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ զարգացած երկրներում բնապահպանական խստագույն նորմեր են գործում, իսկ երրորդ աշխարհի երկրներում առաջնայինը համարվում է զուտ նյութական շահը, եւ բնապահպանական խնդիրները երրորդական-չորրորդական նշանակություն ունեն։ Սա նշանակում է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությունից հրաժարվելն է, այլ հանքարդյունաբերության որակի առումով երրորդ աշխարհի երկրների շարքից դուրս պրծնելն ու քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելը։ Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է, բայց խնդիրը հենց այդ հարթությունում է։
Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Կառավարությունը բյուջեից 400 հազար դոլար է հատկացրել արտասահմանյան մի ընկերության՝ Ամուլսարի խնդիրը մասնագիտորեն ուսումնասիրելու համար, ու հիմա շատերն աղմուկ են բարձրացնում, թե «ինչո՞ւ եք հարկատուների փողերն իզուր տեղը քամուն տվել, եթե որոշումը նախապես կայացված էր», «էդ ո՞վ են դրանք», «բայց իրանց ասածին ո՞վ ա հավատում», եւ այլն։ Բայց արդյո՞ք զուր տեղն է ծախսվել այդ գումարը։ Զեկույցի մասնագիտական կողմը թողնենք մասնագետներին, բայց փաստն այն է, որ ուսումնասիրությունների արդյունքում Լիդիանը պարտավորվում է հանքավայրի շահագործումը վերսկսելու դեպքում 16 կետերով փոխել իր գործունեության նորմերը, այսինքն՝ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին։ Հիմա սա հաջողությո՞ւն է, թե հաջողություն չէ, եւ դրանից հետո կարելի՞ է ասել, որ 400 հազարն իզուր է ծախսվել։
Հիմա հարցին նայենք բնապահպան ակտիվիստների տեսանկյունից։ Ավելի քան մեկ տարի շարունակ նրանք փակել են Ամուլսարի ճանապարհները եւ թույլ չեն տվել, որ հանքը շահագործվի։ Արդյունքում՝ կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, եւ Լիդիանը 16 կետերով «խելոքացել է»։ Բնականաբար՝ միանշանակ կարելի է պնդել, որ սա նաեւ այդ բնապահպանների մեծ հաղթանակն է, եւ այս ամենի արդյունքում Հայաստանը լուրջ քայլ է կատարում քաղաքակիրթ (զարգացած երկրներին բնորոշ) հանքարդյունաբերություն ունենալու ճանապարհին։ Բավարար է այդ քայլը, թե ոչ՝ քննարկելու խնդիր է (գուցե հնարավոր էր ոչ թե 16, այլ, ասենք, 26 «մեղմացումներ» պարտադրել), բայց փաստն այն է, որ կան խնդիրներ, եւ այդ խնդիրները թեկուզ մասնակիորեն լուծելու ուղղությամբ ինչ-որ բան արվել է։
Եվ, ի դեպ, պիտի արվի նաեւ մյուս հանքավայրերի պարագայում։ Ընդ որում՝ եթե տարիներ առաջ արվեր, Հայաստանի բնապահպանական վիճակն այսօր շատ ավելի բարվոք կլիներ։
Հ. Գ. Երեւի բնապահպան-ակտիվիստները շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց՝ ընդհանուր առմամբ անկեղծ պայքարը սոցկայքերում ու քարոզչամիջոցներում լայնորեն լուսաբանվում է նաեւ այն գումարներով, որ նախկինները տարիներ շարունակ կուտակել են՝ Հայաստանի ընդերքը հոշոտելու եւ Արարատյան դաշտը բառիս բուն իմաստով անապատ դարձնելու հաշվին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT