Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած լուծարման ենթակա չորս հաստատությունների մեջ է նաեւ 77 երեխա խնամող «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը:
Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը գիշերօթիկի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելով կավելացնի մուրացկանների թիվը: Ուլիխանյանը մտահոգություն հայտնեց, որ այս պահին էլ Իջեւանում տեսնում են շուկայի դիմաց կանգնած իրենց նախկին սաներին, որոնք մուրացկանությամբ են զբաղվում:
«Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը տարվա սկզբին ունեցել է 100 սան, ընտանիք վերադարձնելուց հետո այսօր 77-ն են մնացել:
«Ասում են՝ նյութական աջակցություն են տալու, ինչքա՞ն ժամանակով են տալու, մե՞կ տարով: Մի տարի հետո այդ ընտանիքը կարողանալու՞ է ոտքի կանգնել ու իր երեխային պահել՝ դժվար թե: Ունենք այնպիսի երեխաներ, որ ինչքան էլ պայքարեցինք, նրանց իրենց ընտանիքներ վերադարձնելու համար, միեւնույնն էր՝ այդ երեխաներին ընտանիք վերադարձնելը մեծ ռիսկերի հետ էր կապված»,-նկատեց Ուլիխանյանը:
«Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը պետությունից ստանում է տարեկան 133 միլիոն դրամ:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը մտահոգված է նաեւ հաստատության 70 աշխատողների համար, որոնք փաստացի անգործ են մնալու. «Առավոտյան աշխատողները հավաքվել այդ հարցն էին բարձրացրել, որ եթե մտածում են կարիքավոր ընտանիքներին աջակցել, հաստատությունը լուծարելիս իրենք էլ են հայտնվում նրանց թվում, քանի որ դեպքեր կա, որ ամուսիններով են այստեղ աշխատում»:
Գիշերօթիկի աշխատակիցների միջին աշխատավարձը 70-ից 80 հազար դրամ է: Հերիքնազ Ուլիխանյանը նկատեց, որ դեռ հույս ունեն, որ ՀՀ կառավարությունը լավ կմտածի ու սոցապ նախարարության առաջարկը չի ընդունի: Վերջինիս փոխանցմամբ՝ աշխատողների մեջ էլ ցանկություն կա Գյումրու երկու՝ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների աշխատակիցների օրինակին հետեւել եւ բողոքի ակցիա իրականացնել, սակայն դեռ սպասում են:
«Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության» տնօրենի ժՊ-ն միեւնույն ժամանակ վստահեցնում է՝ բոլոր երեխաները միաձայն գոհ են եղել գիշերօթիկի թե՛ կարգ ու կանոնից, թե՛ անձնակազմից. «Երեխաներն այստեղ իրենց շատ լավ են զգացել, եւ դա ոչ թե ես եմ ասում, այլ՝ իրենք»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերոնշյալ հաստատությունների լուծարման առաջարկում հիմնավորել է, որ պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատությունների պահպանմանը, այլ ընտանիքներին: Նախարարությունից նաեւ հայտնում են, որ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ պետք է ապահովել երեխաների վերամիավորումը ընտանիքներին՝ կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT