«ԷԼԱՐԴ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի կատարել, ուսումնասիրել է տարբեր կողմերի ներկայացրած փաստաթղթերը. Իվանյան

«Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2017 թ․-ից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է եւ ակտիվորեն մասնակցում է այս կառույցի գործունեությանը։ Քննչական կոմիտեն ու Բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր ընկերություն գտնելու ու փորձաքննության ներգրավելու հարցում դիմել են այս ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «ԷԼԱՐԴ» ընկերությանը՝ որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ թիմ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, ընտրվեց «ԷԼԱՐԴ»-ի թիմը»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ խոսելով Ամուլսարի հանքում ուսումնասիրություններ կատարած «ԷԼԱՐԴ» ընկերության շուրջ ծավալվող քննադատությունների մասին։

Իվանյանը նշեց, որ մրցութային հանձնաժողովը, հասկանալով խնդրի կարեւորությունը, բավականին խիստ է եղել ընտրություն կատարելիս: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննությունը միջազգային չէ, քանի որ միջազգային փորձաքննության ժամանակ մասնակցում են նաեւ այլ ընկերությունների փորձագետներ, Իվանյանն ասաց, որ նշյալ փորձաքննությանը մասկացնել են ոչ միայն «ԷԼԱՐԴ»-ի, այլեւ «ԹԻԱՐՍ»-ի փորձագետները։

Ամուլսարի հանքի գործով քննչական խմբի ղեկավարն ասաց, «ԷԼԱՐԴ» ընկերությունը դաշտային ուսումնասիրություն չի կատարել, այլ ուսումնասիրել է միայն փաստաթղթեր, ընդ որում՝ ոչ միայն «Լիդիան» ընկերության ներկայացրած, այլ նաեւ բնապահպանների, միջազգային այլ փորձագետների․

«Ուսումնասիրվել են տարբեր կողմերի ներկայացված հաշվետվություններ, ուսումնասիրություններ, մասնավորապես՝ Բնապահպանական ճակատի կողմից ներկայացված փաստերը, որոնք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին եւ այլն։ Այսինքն՝ հանքի շահագործմանը դեմ ու կողմ բոլոր փաստերը միմյանց հետ համեմատել են»,- ասաց Յուրա Իվանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4285 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում