Երևան
12 °C
Հայաստանյան թատրոնների չնչին աշխատավարձը թերեւս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Պետական սուբսիդիավորմամբ գոյատեւող այս հաստատություններում խնդիրները բազմաթիվ են. տարիներ առաջ վերանորոգված հին շենքեր, դահլիճի, լուսավորության, օդափոխման եւ հարմարավետության բացակայություն, որոշներում նույնիսկ քանդված բեմ: Սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի թատրոնն ունենա առավոտից ուշ երեկո աշխատող դերասաններ ու ստեղծագործական կազմ, որոնք ոչ մի գնով չեն պատրաստվում լքել բեմը: Դերասանների մեկ այլ խումբ էլ համատեղում են թատրոնն ու հեռուստատեսությունը, ֆիլմերում եւ սերիալներում նկարահանումները:
Արդեն երկար տարիներ է՝ թատրոնի դերասանների մեծ մասն օրվա ապրուստը վաստակում է սերիալներում նկարահանվելով: Նրանցից շատերը քայլ առ քայլ տեղափոխվեցին հեռուստատեսություն, մասնավորապես, սերիալներ, երբ հայկական հեռուստատեսությամբ դրանց թիվը սկսեց մեծանալ: Այդ դերասաններն այսօր թատրոնում գրեթե չեն լինում: Ֆինանսական դժվարություններն ու թատրոնում բարեփոխման հեռանկարներ չունենալը չխանգարեց անգամ վաստակավոր դերասաններին տեղափոխվել հանրության կողմից այդքան քարկոծվող հայկական սերիալներ:
Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանի խոսքով՝ թատրոնը թանկ հաճույք է, քիչ է վճարվում, բայց միեւնույնն է՝ սերը դեպի թատրոն այնքան մեծ է, որ դերասանների մեծ մասը ձգտում են թատրոն:
«Եթե դու բարեխիղճ դերասան ես, սերիալում էլ կարող ես ճիշտ խաղալ, լավ խաղալ: Սերիալները, առհասարակ հեռուստատեսությունն ու կինոն լավ են վճարվում: Իսկ ի՞նչ է թատրոնը՝ խեղճ ու կրակ կոպեկներ ստացող մի վայր: Թատրոնին պահում է պետությունը, որի համար շատ շնորհակալ ենք, բայց կանգնել եւ էլ ավելին պահանջել պետությունից՝ չի ստացվի»,-նկատեց Մարությանը:
Դերասանի համոզմամաբ, եթե կան այնպիսի թատրոններ, որոնք կարողանում են ինքնաֆինանսավորվել, դրանք ժողովրդի, պահանջարկի հետեւից ընկած թատրոններն են եւ չեն կարող որակ թելադրել:
Ըստ Մարությանի՝ նմանատիպ թատրոնները չեն բեմադրում դասական ոչ մի գործ, ոչ էլ ժամանակակից դրամատուրգիա. «Նմանատիպ թատրոննները զբաղված են «Ֆուլ հաուս»-ով, ժողովրդին դրանով են կերակրում եւ դրան սովորեցնում: Այդտեղ անգամ ուղեղն աշխատեցնել պետք չէ, բայց բավականին եկամտաբեր է: Արդյունքում հազարամյա երկիրը կորցնում է մի բարձր արվեստ, որի անունն է թատրոն»:
Անկախ ամեն ինչից դերասան Արմեն Մարությանը նկատեց՝ ցանկացած դեր չի կարողանում մարմնավորել, շատ դժվարությամբ է համաձայնվում:
Դերասաններից որոշները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանն այսօր կանգնած է թատրոնը կորցնելու շեմին: Նման կարծիքի է նաեւ Մարությանը:
Վերջինիս խոսքով՝ իշխանության եկած մշակույթի գործիչներն այնքան էլ չեն հետաքրքրվում թատրոնով, մինչդեռ կարող էին պրեմիերաների գնալ եւ մի փոքր հետաքրքրություն ցուցաբերել. «Եթե հեղափոխությունից հետո երկիրը անկում ապրի, թատրոնն էլ անկում կապրի: Երկրի առողջական վիճակից է կախված թատրոնի վիճակը, եւ ընդհանրապես բոլոր բնագավառների վիճակը: Գործից անտեղյակ մարդիկ են նստած վերեւներում: Բարգավաճից այն ակտիվ կինը՝ Նաիրա Զոհրաբյանը չգիտես ինչի ուզում է կոչումները վերացնել տալ. Ազգային ժողովից իր պաշտոնն է պետք վերացնել, ոչ թե կոչումները: Դե թող «Օսկար»-ն էլ վերացնեն, «Արտավազդ»-ն էլ, ինչի՞ չեն վերացնում: Փոխանակ ասի՝ ամեն մի պատահական մարդու կոչում չտանք, ասում է՝ կոչումը վերացնենք: Ուրեմն, եթե ինչ-որ բան իրենց մոտ չի ստացվում նորմալ ղեկավարել, պիտի վերացնե՞ն»:
Թատրոնի դերասաններից ոմանց դուր է գալիս սերիալներում նկարահանվելը, գրեթե տարբերակում չեն դնում, իսկ ոմանց համար դա պարզապես գումար աշխատելու այլընտրանքային ճանապարհ է:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանը սերիալներում սկսել է նկարահանվել հետաքրքրությունից դրդված. «Տեսախցիկով աշխատելը մի ուրիշ, շատ հետաքրքիր աշխարհ է, առանց հանդիսատեսի, բայց այդտեղ էլ այլ բարդություններ կան, որոնք պետք է հաղթահարել»:
Սակայն Իրինա Հարությունյանն այն համոզմունքին է, որ յուրաքանչյուր դերասան մասնագիտանում է հենց թատրոնի բեմում. «Թատրոնը մի հարթակ է, որտեղ դու, եթե կարողանաս հաղթահարել անմիջական շփումը հանդիսատեսի հետ, կհաղթահարես կոմպլեքսներդ: Բայց շատ հաճախ թատրոնի դերասաններն ընկճվում են տեսախցիկի առաջ, որովհետեւ դրանք շատ տարբեր բաներ են»:
Դերասանուհին համոզված է՝ թատրոնում անգործ մարդ չի լինում. առավոտից ուշ երեկո աշխատում են, բայց ստանում ֆիքսված գրոշներ:
Էժանագին սերիալ, գռեհկություն, բռնություն, իրականությունից հեռու հասարակության նկարագիր. նման որակումներն արդեն սովորական են դարձել հայկական սերիալների համար, իսկ այն դերասանները, որոնք «համարձակվում են» նկարահանվել այնտեղ արժանանում են ամոթանքի:
«Հաճախ են մեզ մեղադրում, որ վաստակավոր դերասան ենք ու ստից սերիալներում ենք նկարահանվում: Դա վիրավորանք է, չի կարելի նման ձեւով արտահայտվել, թող այդ ասողներից որեւէ մեկը փորձի թատրոնի աշխատավարձով գոյատեւել: Բոլոր երկրներում է այդպես, դերասանը եւ՛ թատրոնում է խաղում, ե՛ւ ֆիլմերում, ե՛ւ տարբեր սերիալներում: Ցավոք սրտի, Հայաստանում կինոյի ասպարեզն այնքան էլ ակտիվ չէ, որ մենք էլ ընտրության իրավունք ունենանք»,-ասաց Իրինա Հարությունյանը:
Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, որը շատերին հայտնի է սերիալներից, այս պահին ժամանակավոր դադար է վերցրել, սերիալներում չի նկարվում, սակայն պատճառը բոլորովին էլ դրանց քննադատությունը չէ, այլ՝ դերասանի զբաղվածությունը:
Վերջինիս խոսքով՝ այնքան էլ ճիշտ չէ քննադատություններին հետեւել եւ սերիալներում նկարահանումները դադարեցնել. «Յուրաքանչյուր մարդ ունի ընտրելու իրավունք, իսկ այսօր կա այդ ընտրության հնարավորությունը: Սերիալային որակը մեզ մոտ կբարելավվի այն դեպքում, երբ ամուր տնտեսություն կունենանք: Լուրջ սերիալի մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ կունենանք 9 միլիոն ժողովուրդ: 2 միլիոն մարդ է ապրում այս աղքատ երկրում, մի կերպ այստեղից-այնտեղից գումար են ճարում ֆիլմ են նկարում: Ես էլ եմ սերիալներում նկարահանվում, ե՛ւ լավ, ե՛ւ վատ»,-նկատեց Ստեփան Ղամբարյանը:
Համազգային թատրոնի դերասանը վստահ է՝ այսօր Հայաստանում ցանկացած դերասան, որը նկարահանվում է ե՛ւ սերիալներում, ե՛ւ թատրոնում, միջինում ստանում է այնքան աշխատավարձ, որը հազիվ է բավարարում նվազագույն ծախսերին. «Մի երկու ապառիկ, կոմունալ վճարներ ու առօրյա ծախսեր: Սա է մեր կյանքը: Լավ, սերիալներն անորակ են, փակենք, ինչով զբաղվենք, ինչով ապրենք, պիտի՞ չէ այլընտրանք ունենանք: Ես չեմ կարող սերիալները քննարկել, քննադատել կամ գնահատական տալ, որովհետեւ ինքս դրա մեջ եմ, այդտեղ են ընդգրկված նաեւ իմ կոլեգաներն ու վաստակ ունեցող ավագ ընկերները»:
Մեր զրուցակիցները այս ամենը կապում են աղքատ երկրում ապրելու հետ: Ստեփան Ղամբարյանի համոզմամբ՝ մինչեւ ի հայտ չգան ֆինանսապես կայուն եւ արվեստի գիտակ անձինք, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորել ցանկացած արժեքավոր մշակութային միջոցառում եւ գործ, հայկական կինոն, թատրոնը եւ առահասրակ մշակույթը վերելք ապրել չի կարողանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT