Երևան
12 °C
Օգոստոսի 27-ին Երեւանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո:
Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դեսպանների հետ առաջին մեծ հավաքի ժամանակ մի ծավալուն ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում կարմիր թելի պես անց էր կացնում միտքը, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը պետք է դառնա ժողովրդավարությունը։
Փաշինյանը, դիմելով դեսպաններին, ասաց, որ աշխարհին պետք է ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:
ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը կարծում է, որ թեեւ միջազգային հարաբերություններում արժեքային կոմպոնենտն ունի դեր, բայց ոչ այնքան ծանրակշիռ մաս, որքան շահը․
«Օրինակ, ժողովրդավար ԱՄՆ-ն-ի լավագույն գործընկերն ո՞վ է Միջին Արեւելքում․ Սաուդյան Արաբիան, եւ այն ժողովրդավարության հետ ի՞նչ կապ ունի։ Այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերություններում առաջին գլխավոր խնդիրը շահերն են, պարզ շահերը։ Դրանք են ծանրակշիռ»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ արժեքների դաշտը ուղղակի գեղեցիկ փաստ է, դրա համար ինքներս պետք է ավելի սթափ գնահատենք, որ այն կարող է դրական նպաստել, բայց չի լինելու որոշիչը․
«Նույն Ադրբեջանը ոչ էլ ժողովրդավարության ձգտում ունի, բայց տեսեք՝ ԱՄՆ-ն իրեն համարում է ռազմավարական գործընկեր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նավթ ունեն։ Ժողովրդավարական գործընթացների հետ միասին կան նաեւ առճակատումներ, օրինակ Վրաստանի դեպքում, ինքը ժողովրդավարացման գործընթացի հետ ուղիղ առճակատման գնաց Ռուսաստանի հետ։ Այդ ամենի մեջ լուրջ պիտի վերաբերենք իրականությանը, ի վերջո արտաքին հարաբերությունները որեւէ մեկը չի ջնջել եւ փոխել, եւ պետք է հասկանանք, որ արտաքին հարաբերություններում ամենագլխավորն իրականանալու է շահերի դաշտում»։
Ո՞ւմ համար է պետք ժողովրդավարությունը․ հարց հնչեցրեց Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով, որ այն պետք է ներքին կյանքի համար, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով․
«Բայց աշխարհում կա չգրված օրենք կամ ժողովրդավարության ձեւակերպում, ըստ որի՝ երկիրն այլեւս ժողովրդավարական է համարվում, երբ երեք անգամ անընդմեջ իր սահմանադրական ընտրությունները ժողովրդավարությամբ է անցկացնում։ Մենք դա ունեցել ենք դեկտեմբերի խորհդրարանական ընտրություններին, քաղաքային ընտրություններն էլ դրա հետ առաջին փուլն էին, այ երբ հինգ տարի հետո կունենանք նմանատիպ ձեւով ընթացող ընտրական գործընթացներ, եւ կտեսնենք, որ իսկապես պահպանում ենք մեր ժողովրդավարական սկզբունքները, 2028-ին էլ՝ երրորդ անգամ, դա այլեւս կձեւավորի երկրի համար իմիջ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հիշեցնելով, որ 1991-ին տեղի ունեցած ընտրությունները որեւէ մեկը կասկածի տակ չէր դնում, բայց այն, ինչ եղավ դրանից հետո՝ 1995-96 թվականներին, եւ դրանից հետո, բոլորս գիտենք․
«Իհարկե, պետք է շարունակել ժողովրդավարության հաստատման ընթացքը, որովհետեւ սա մեր շահերից է բխում, իսկ մեր շահերի հիմնավորմամբ, գիտակցմամբ, երբ ամեն ինչ ճիշտ ձեւակերպենք, նաեւ կձեւավորենք այն շահերի դաշտը, որով կարող ենք առաջնորդվել»,- ասաց Պողոսյանը։
Մեր հարցին՝ քննադատություններ կան, որ Հայաստանի դեպաններից շատերը նշանակվել են նախկին իշխանության օրոք եւ նախկինների կամայականությամբ, եւ, ըստ էության, եղել են նրանց տրամաբանության մեջ, արդյոք պե՞տք է փոխել նրանց, Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ դիվանագիտական ծառայությունը քաղաքական դաշտից դուրս է, ինչպես զինվորականը․
«Մարդիկ ծառայել են ՀՀ-ին, ՀՀ-ի քաղաքական իշխանությունն ինչ խնդիր դրել է, դրանք էլ պետք է լուծեին, պրոֆեսիոնալ դիվանագետի աշխատանքը դրանով է պայմանավորված։ Ես չեմ ընդունում այդ ձեւակերպումը։ Բոլոր այն դեսպանները, որոնց նշանակումը քաղաքական է եղել, նրանք կարող են փոխվել, բայց պրոֆեսիոնալները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, մեկը մյուսի հետ կապ չունի։ Խնդիրը ինստիտուցիոնալ կառուցվածքի մեջ է»։
Պողոսյանի կարծիքով՝ դիվանագետը կամ ՀՀ ցանկացած քաղաքացի իր աշխատանքը պետք է կատարի պարտաճանաչ, եւ եթե կա որեւէ հաղորդում, պետք է լինի քննություն, եթե քննությունը կպարզի, որ մարդն օրենք է խախտել, այդ մարդը պետք է պատժվի․
«Ի՞նչ տարբերություն՝ Երեւանի կենտրոնում է գողություն արվել, թե այլ տեղ։ Խնդիրը գալիս է ընդհանուր իրավիճակից․ մենք պետք է դառնանք օրենքի երկիր եւ օրենքն աշխատի։ Նույն դիվանագետը, որը դրսում ծառայում է, ինքը ծառայում է ՀՀ-ում, եթե կա օրենքի խախտում, բնականաբար, ապացույցի դեպքում պետք է պատժվի, բայց դրա հետ մեկտեղ՝ ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, նաեւ արժեքների դաշտն է, ինչպես խոսքի ազատությունը, անմեղության կանխավարկածը, եւ այլն։ Եւ եթե առանց փաստի խոսվում է որեւէ մեկի կատարած ենթադրյալ հանցանքի մասին, այստեղ գալիս է անմեղության կանխավարկածի հարցը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ 2018 թվականի դրությամբ՝ Հայաստանն ունի 41 ռեզիդենտ դեսպան, 11 միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչ, 10 գլխավոր հյուպատոսություն եւ 1 հյուպատոսական գրասենյակ։ Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանը նոր դեսպաններ է նշանակել տասից ավելի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, եւ այլուր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT