Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավ հասկանում է ֆինանսական հարցերից, ընտանիքի մարդ է, վստահելի ընկեր, մյուս կողմից ինքնավստահ չէ, անհամարձակ է ու քիչ շփվող: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրան ֆիզիոգնոմիկայի՝ դիմաճանաչության տեսանկյունից այսպես նկարագրեց ֆիզիոգնոմիստ Գրիշա Նուրիջանյանը: Դիմաճանաչությունն ուսմունք է, որի միջոցով մարդու հոգեբանության վերաբերյալ կարծիք են կազմում դատելով դիմագծերից՝ քթի ձեւից, շուրթերի լայնությունից եւ այլն: Սա համարվում է պսեւդոգիտություն, քանի որ մարդու բնավորության գծերի ու արտաքին հատկանիշների միջեւ կապն ապացուցված չէ: Ամեն դեպքում, պարբերաբար մեդիայում կարելի է հանդիպել հայտնի մարդկանց հոգեբանական պատկերի վերաբերյալ նման վերլուծություններ: Մխիթարյանի դիմագծերն էլ «մատնում» են նրա խառնվածքի որոշ առանձնահատկություններ:
«Քթից երեւում է, որ չի սիրում ավելորդ ծախսեր: Եթե ֆուտբոլիստ չդառնար, կարող էր ֆինանսների ոլորտում էլ աշխատել, բիզնեսով էլ կարող էր զբաղվել, որովհետեւ գիտի գումարի արժեքը: Բերանի ձեւից երեւում է, որ շատ զգուշավոր է, քանի որ շրթունքները հաստ չեն, իսկ որքան բարակ են շրթունքները, այնքան մարդիկ զգուշավոր են: Նա զգուշավոր է, հավասարակշռված: Դնչի ձեւից երեւում է, որ այդքան էլ ինքնավստահ չէ: Համարձակ չէ, բայց աշխատասեր է, նպատակասլաց: Դա դեմքի ձեւից է երեւում, դեմքը շատ լայն չէ: Լայն դեմքով մարդիկ սովորաբար ավելի համաձակ են լինում:
Ճակատի ձեւից երեւում է, որ վերլուծական միտք ունի, խելացի է, լավ հիշողություն ունի, շատ ընդունակ է հումանիտար ոլորտում ու կոնֆլիկտային չէ, ագրեսիա չունի: Այսինքն՝ իր կողակցի հետ կարող է շատ երկար, խաղաղ ապրել: Կանխատեսելի է, անկանխատեսելի քայլեր չի անում: Շատ վստահելի մարդ է, կարելի է շատ հանգիստ ընդհանուր գործեր ունենալ նրա հետ, երբեք թիկունքից չի հարվածի»,- նշում է Նուրիջանյանը:
Շփման համար, ըստ դիմաճանաչության, Մխիթարյանն այնքան էլ բաց չէ: Նա կարող է սիրալիր լինել, սակայն ամեն մարդու հետ չէ, որ կմտերմանա: Այդ պատճառով էլ, Նուրիջանյանի խոսքով, գուցե մեծ շրջապատ ունի, սակայն ընկերներ պետք է որ քիչ ունենա: Եղածների համար էլ շատ վստահելի է:
«Ականջների ձեւից երեւում է, որ այդքան էլ շփվող չէ, շատ դժվար է նրա հետ մտերմանալը, ամեն մարդու չի վստահում, բայց դիվանագիտական մոտեցում ունի, կարող է շփվել մարդկանց հետ, բայց նրանց մոտ չի թողնում: Շատ վստահելի ընկեր է: Կարող է մեծ շրջապատ ունենալ, բայց ընկերներ քիչ ունի: Ձգտւմ է իրենից տարբերվող մարդկանց հետ շփվել. օրինակ, ինքը զգույշ է, բայց ավելի համարձակ մարդկանց հետ է սիրում շփվել: Աչքերից երեւում է, որ որքան էլ հավասարակշռված է, էմոցիաներ ունի, բայց իր մեջ է պահում: Այդ պահին կարող է նրա մեջ տակնուվրա լինել, բայց դու չհասկանաս, շատ բաներ շատ սրտին մոտ է ընդունում, բայց ցույց չի տալիս: Շատ լավ, հոգատար հայր կլինի, ուշադիր, խիստ ու պահանջկոտ: Ընդհանրապես նա ընտանիքի մարդ է, դա աչքերից երեւում է»,- ասաց Նուրիջանյանը:
Մասնագետը դժվարացավ նշել այլ ֆուտբոլիստների, որոնք բնավորությամբ նման են Մխիթարյանին: Տվեց միայն 1 անուն: Նրա կարծիքով՝ դատելով դիմագծերից՝ խառնվածքով Հայաստանի հավաքականի ավագին նման է Դորտմունդի «Բորուսիայի» նրա նախկին խաղընկերներից մեկը՝ պաշտպան Մատս Հյումելսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT