Երևան
12 °C
Մենք ծանոթացել ենք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ELARD-ի եզրակացությանը, այդ դրա մեկնաբանությունների հետ կապված խնդիր ունենք։ Այս մասին ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, դիմելով փորձագետներին, ասաց ՀՀ վարչապետը։ Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է բուն տեքստում երեւացող բազմաթիվ թերություններին, տվյալների բացակայություններին եւ նմանատիպ այլ արձանագրումների, եւ հանգամանքին, որ դրա հետ մեկտեղ եզրակացությունը մեծ հաշվով այնպիսին է, որ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են․
«Չնայած, որ հանքի շահագործման նախագծում ELARD-ը արձանագրել է մի շարք խախտումներ, թերություններ, թերհաշվումներ, նրա ընդհանրական եզրակացությունն այն է, որ առաջարկվող 10+6 մեղմման միջոցների կիրառման դեպքում բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Ինձ ասվել է, որ ձեր կողմից առաջարկված մեղմման միջոցներից տասն արդեն իսկ նախատեսված է եղել «Լիդիան» ընկերության ներկայացված ՇՄԱԳ-ով։ Ձեր հուշագրում առաջարկված 16 միջոցներից տասը արդեն իսկ նախատեսված են «Լիդիան»-ի իրականացրած շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթում․ կամ հերքեք կամ հաստատեք սա»,- փորձագետներին հարցրեց վարչապետը։
Ի պատասխան՝ վերջիններս ասացին, որ հաշվի առնելով տեխնիկական պայմանները, անորոշությունները եւ փոփոխականները, պասիվ մաքրումը, իրենց կարծիքով, գոնե հանքի շահագործման փուլում ադեկվատ պրոցես կամ մեղմացման ադեկվատ միջոց չկա «Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ում։
Վարչապետը հստակեցրեց հարցը՝ ի՞նչ տեղի կունենա, եթե «Լիդիան»-ի առաջարկած միջոցներով շահագործվի հանքը, ի՞նչ տեղի կունենա շրջակա միջավայրի հետ, եւ ի՞նչ տեղի կունենա, եթե հանքը շահագործվի ELARD-ի առաջարկած մեղմման միջոցներով․
«Ես նկատի ունեմ բոլոր պարամետրը՝ օդի, ջրի, հողի, աղմուկի եւ կենսաբազմազանության տեսակետից»,- հստակեցրեց Փաշինյանը։
ELARD փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդո Խուրին պատասխանեց միայն ջրային ռեսուրսների տեսակետից՝ նշելով, որ բոլոր ջրային ռեսուրսների համար նորմալ շահագործման եւ փակման դեպքում բնապահպանական ռիսկերը «հանքի անմիջական մերձակայքում պիտի որ դառնան կառավարելի», եթե «Լիդիան»-ի առաջարկած մեղմման միջոցառումները հավելվեն ընդհանուր հավելյալ եւ մեղմացման արտակարգ միջոցաումներով։
Փաշինյանը խնդրեց խոսել պրոֆեսիոնալ բառապաշարից դուրս, քանի որ հակառակ դեպքում միտքը գնահատելու խնդիր է առաջանում, եւ եզրակացության շուրջ ստեղծված տարընկալումներից մեկի առիթն էլ հենց այդ պրոֆեսիոնալ բառապաշարն է, որ չի հասկացվում՝ ինչ է ասված տեքստում․
«Այստեղ ոչ բոլորն են մասնագետներ, դրա համար խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ «պիտի որ դառնան կառավարելի»․ դա ի՞նչ է նշանակում, որ մեր ջրերը կաղտոտվեն քի՞չ, կաղտոտվեն միջի՞ն, չե՞ն աղտոտվի, ի՞նչ է նշանակում՝ «պիտի որ լինեն կառավարելի»։
Փորձագետը պատասխանեց, որ եթե հավելյալ միջոցառումներ ներդրվեն, իրենք համարում են, որ բնապահպանական ռիսկերը կվերահսկվեն, որ ստորգետնյա ջրերին, գետերին վնաս չի լինի․
«Այլ կերպ ասած՝ միջոցներ կարող են ներառվել, որ կառավարության պահանջները բավարարվեն՝ առանց սահմանափակելու ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը։ Միջոցառումները պետք է նախագծվեն պատշաճ, մշտադիտարկվեն բոլոր սցենարներում»։
ELARD-ի մեկ այլ փորձագետ էլ հավելեց, որ անհրաժեշտ է նոր պատշաճ գնահատում իրականացնել, որպեսզի հաստատվի պնդումը։
Փաշինյանն ասաց, որ այս պատասխանը կրկին պարզաբանման կարիք ունի․
«Ճիշտ ե՞մ հասկանում, որ ասում եք՝ քանի որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցների պարագայում դուք վստահ չեք, որ մենք կերաշխավորենք մեր ջրերի մաքրությունը, դուք դրա համար առաջարկում եք լրացուցիչ միջոցներ, որոնք կբերեն կհամապատասխանեցնեն էն վիճակին, որ մենք կունենանք որոշակի վստահություն»։
Փորձագետն ավելի հստակեցրեց՝ ասելով, որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերություններ ունեն, եւ որպեսզի ամբողջականացվեն, հարկ է ըստ էության վերանայել ՇՄԱԳ-ը, եւ նոր ՇՄԱԳ-ի առաջարկություններով պատշաճ կերպով մշակել մեղմացման միջոցառումները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT