«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին

Օգոսոտոսի 30-ին Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդների «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա  էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը հիշեց, թե անցյալ տարի ինչ հանգամանքներում է «Իմ Քայլը» հիմնադրամը ներգրավվել այդ ծրագրի մեջ: «Բոլորս հիշում ենք, որ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի տարբեր բուհեր ընդունված հայ ուսանողներին, hեղափոխությունից հետո դադարեցրեց իր գործունեությունը»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ «Իմ Քայլը» հիմնադրամը ստեղծվել է նաեւ այդ բացը լրացնելու համար:

Աննա Հակոբյանը նկատեց, որ անցյալ տարի շատ արագ եւ ճգնաժամային իրավիճակում կարողացել են արդեն համալսարաններ ընդունված ուսանողներին ապահովել կրթաթոշակով: Բայց քանի որ անչափ կարեւորում են կրթությունն ու կրթության մեջ ներդրումը դա իրենց մոտ ստացվեց:

«Կարելի է հաց չուտել, որոշ ժամանակ դիմանալ սովին, բայց պարտադիր է ներդրում անել կրթության մեջ: Ես դա պատահական չեմ ասում, այլ ասում եմ իմ ընտանիքի փորձից, որովհետեւ, երբ ես ուսանող էի եւ սովորում էի Երեւանի պետական համալսարանում, շատ դժվարին ժամանակներում էինք ապրում. ծնողներս ընտրում էին զրկել իրենց տարբեր բաներից եւ այդ գումարը տրամադրել իմ կրթությանը»,-հիշեց Աննա Հակոբյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ուսանողներին հանձնեցին հավաստագրերը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ պետությունն իր հերթին որոշակի ջանքեր է գործադրում, բայց տարիներ շարունակ դրանք բավարար չեն եղել եւ գործընկերները եւս պիտի օգնեն այդ ճանապարհին:

Նախարարը ողջունեց նախաձեռնությունը եւ նշեց, որ հետագայում կքննարկվի ծրագիրը ավելի ընդլայնելու հնարավորությունները:

«Այն երկրները, որոնք դուք եք գնալու եւ այն բուհերը որտեղ սովորելու եք, դրանք լավագույններն են: Շատ կուզեմ, որ դուք դառնաք նոր գիտելիքի եւ նորարարության ներդրողը Հայաստանում: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ պետության մեջ արտահանումն ավելի շատ լինի, բայց կրթության պարագայում մեզ անընդհատ անհրաժեշտ է ներկրել: Իհարկե, հիմա որոշ կրթական բրենդներ մենք արդեն սկսել ենք արտահանել եւ կարծում եմ՝ ձեր հմտություններն ու գիտելիքները կօգնեն մեզ գիտելիքի արտահանման հետագա տարիներին»,-նշեց ԿԳՄՍ նախարարը:

2018 թվականի կրթաթոշակառու Անդրանիկ Իսրայելյանը, որն արդեն ավարտել է ուսումը եւ վերադարձել հայրենիք պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: «Ես չգիտեմ ինչու են նրանք այդքանի միջից ինձ ընտրել, բայց երեւի թե նրա համար, որ ես 8 երկար տարիներ պայքարել եմ դրսում սովորելու համար: Զարմանում էին, թե ինչպես կարելի է այքան համառ լինել նպատակին հասնելու համար:

Անդրանիկ Իսրայելյանը հայտնեց, որ նախորդ տարի «Իմ քայլը» հիմնադրամն իրեն հնարավորություն է ընձեռել Օքսֆորդում կրթություն ստանալու. «Այնտեղ ինձ հետ սովորող շատ ուսանողներ զարմանքով նշում էին՝ դու իսկապե՞ս ծանոթ ես երկրի վարչապետի տիկնոջը: Իրենցից շատերին կա՛մ ընտանիքն էր ֆնանսավորել, կա՛մ տարբեր այլ կազմակերպություններ:

Ուսանողի խոսքով՝ դրսում սովորելը բացի կրթություն ստանալուց օգնում է վերաարժեւորել Հայաստանը: «Ես այնտեղ դիտարկեցի մի կարեւոր բան, որ Հայաստանը դրական առումով մի փոքրիկ ընտանիք է: Ինչ է տալիս դրսում սովորելը. դու հասկանում ես, որ Հայաստանը շատ առումներով ավելի լավն է, օրինակ անտնությունը, մասսայական հարբեցողությունն ու թմրամոլությունը այստեղ չկա: Բացի դրանք, դու հասկանում ես, որ շատ ու շատ նեգատիվ բաներ քո երկրում չկան»,-նկատեց նա:

Անդրանիկ Իսրայելյանը ուրախությամբ փաստեց, որ իրեն գնահատված է զգում: Կարող էր դրսում գնալ սովորել եւ հետո մնալ աննկատ, սակայն աշխատանքի առաջարկ է ստացել: «Քեզ առաջարկում են այնպիսի պայմաններ, որ դու գնալուց առաջ նույնիսկ չէիր պատկերացնի այդ մասին: Ես պետք է որեւէ պետական գերատեսչությունում շարունակեմ իմ ծառայությունը: Պետության շահերի տեսանկյունից եմ նայում իմ աշխատանքին»,-ասաց նա:

Անդրանիկ Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, իսկ նոր ընդունված ուսանողներին մաղթեց, որ հնարավորինս մաքսիմալ օգտվեն իրենց ընձեռված հրանավորությունից: Աշխատեն, որ այն ինչ սովորում են, Հյաաստանի համար արդիական ու պիտանի լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3999 դիտում

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս