«Առանց Գայուշիկիս չեմ պատկերացնե կյանքս». երեխային աղբանոց նետած գյումրեցի Անին սոցիալական խնդիր չի ունեցել

Արդեն երկրորդ օրն է Գյումրին չի կարողանում թոթափել մանկահասակ երեխային երիտասարդ մոր կողմից սպանելու սարսափը: Աղջնակն, ով սեպտեմբերի 27-ին դառնալու էր մեկ տարեկան, հավերժ մնաց 11 ամսական՝ ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապկպված, բերանը լաթով փակված, նախնական տվյալներով կենդանի վիճակում նետված աղբարկղը: Սրանք երեխայի 20-ամյա մոր՝ Անիի գործողություններն են:

Ո՞վ է Անին:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պատասխանատուներն աղջկան ճանաչում են, բաժնի պետն ավելի վաղ հասակից է ի պաշտոնե շփում ունեցել Անիի հետ՝ 2007-2008 թվականներից: Անին երկկողմանի ծնողազուրկ է եղել, քույրեր ու եղբայրներ էլ է ունեցել: Տատիկն է եղել խնամակալը:

Անին այդ տարիներին  չի հայտնվել ոչ իրավապահների, ոչ էլ մարզպետարանի համապատասխան բաժնի ուշադրության կենտրոնում, երբեք խնդիրներ չի ունեցել, առավել եւս՝ սոցիալական: «Տատիկն առեւտրական է, եւ շատ լավ էր պահում իրենց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Անին մարզպետարանում առաջին անգամ հայտնվել է այս տարվա օգոստոսի 15-ին, երեխայի հետ, ասել է՝ ուզում է փոքրիկին մանկատուն հանձնել, սոցիալական խնդիրներ ունի, պահել չի կարողանում: Գորգինյանը նկատում է՝ երեխան շատ կոկիկ ու լավ էր հագնված, շատ մաքուր էր,  տակդիրով, նորմալ պայմաններում ապրող, մեծացող երեխայի նման: «Մենք էլ ասացինք, եթե միակ պատճառը սոցիալականն է, բոլոր խնդիրները կլուծենք, ինչ  չունի, կապահովենք, նույնիսկ տան վարձը, 35.000 դրամը ամեն ամիս կտանք, սնունդը, երեխայի համար ամեն ինչ, իրեն մասնագիտանալու հնարավորություն կտանք, որովհետեւ միայն 10-րդ դասարանն է ավարտել եւ վերջ, երեխային մանկապարտեզ կտեղավորենք: Այսինքն ամեն ինչ կանենք: Այդ ժամանակ չասեց, որ ամուսնալուծված է, ասեց չունի որեւէ մեկը: Ես էլ ասացի Անի ջան, ընդամենը երկու օր հետո բոլոր այդ աջակցությունները կկազմակերպեմ»:

Աղջիկը համաձայնել, հեռացել է, սակայն մեկ օր անց զանգել, ասել է, խոսելիք ունի, ուզում է հանդիպել: Մարզպետարանի պատասխանատուն հրավիրել է հանդիպման: Միեւնույն ժամանակ տեղեկացրել է ոստիկաններին՝ մտածելով, որ հնարավոր է Անին գալու է, որ երեխայից հրաժարվի: «Եկավ Անին ու ասեց, գիտեք, իմ խնդիրն ավելի  շատ ամուսնուս հետ է, «իրան մռմռցնելու համար գուզեմ տամ մանկատուն»: Մենք երկու ժամ Անիի հետ առանձին զրուցեցինք, երեխայով զբաղվեցինք, ոստիկանությունն էլ գնաց, ինքն էլ լացեց, լիցքաթափվեց: Հետո ասեցի, կգրե՞ս դիմումը, որ հրաժարվում ես երեխայից: Բացատրեցինք, որ դա ընթացակարգ է, պարտադիր է: Ասեց չէ, ես առանց Գայուշիկի չեմ պատկերացնում կյանքս: Ես էլ ասեցի Անի ջան, հանկարծ երեխային չնեղացնես, չծեծես: Վերցրեցինք տատիկի, ամուսնու, սկեսուրի հեռախոսահամարները, որ բոլորի հետ կապ ունենայինք: Զանգեցի տատիկին, տատիկն էլ խնդրեց, թե հանկարծ չթողնեք երեխայից հրաժարվի, ինչ սոցիալական խնդիր, ինչ բան»,-ՀԺ-ին պատմեց Լիլիթ Գորգինյանը:

 «Ինքն ամեն ինչ ունի:  Ով մե շուբըմ չունի, ինքը մե քանիմ հատ ունի, բռերով ոսկեղեն, ամեն ինչ: Ինչը՞ղ թե չունի, ես առեւտուր կենեմ, սաղ մոտիցս շոր կառնին, մենք մեր երեխուն ուրեմն չենք կարող պահե՞նք»,-ասել է Անիի տատիկը:

Այս զրույցը եւս հաստատել է այն, որ երեխային աղբարկղը նետած մայրը սոցիալական խնդիր չի ունեցել: Գլխավոր պատճառն ամուսնու գործոնն է եղել,-ասաց Լիլիթ Գորգինյանը:

Մարզպետարանի համապատասխան բաժնի պետը Անիի տատիկի հետ խոսելուց հետո զանեգել է Անիի ամուսնուն: Տեղյակ պահել, որ կինն ուզում է երեխային մանկատան խնամքին հանձնել: Հրավիրել է բաժին:  «Ասեց քաղաքում չեմ, բայց վաղը կգամ, քանի որ էդ վաղն էլ շաբաթ օր էր, ասեցի, որ չենք աշխատում, երկուշաբթի կսպասեմ, եկեք: Այս անգամ էլ ես չսպասեցի երկուշաբթիին եւ  շաբաթ օրը զանգեցի Անիին, խոսեցի, ասեցի, որ երեխայի հոր հետ պայմանավորվել ենք, գալու է մարզպետարան, խոսենք: Երեխայից հարցրեցի, Անին էլ ասեց, ամեն ինչ իր մոտ նորմալ է, երեխայի հետ դուրս է եկել զբոսանքի: Կիրակի զանգեց Անին: Ասեց երեխայի հայրը գնացել, իրար հետ խոսել, հասկացել, եկել են ընդհանուր հայտարարի: Երեխայի հայրը համաձայնել է նաեւ ալիմենտ վճարել եւ հոգալ  երեխայի բոլոր կարիքները: Հետո էլ թե՝  հաշտվել ենք, ոչ մի խնդիր չունենք, շատ շնորհակալություն մեզ օգնելու համար ու կխնդրենք, որ էլ էդ պետական դռները չգանք, ամուսինս կխնդրե, որ էլ էդ պետական դռները չգա: Ես Անիի խոսքերն եմ կրկնում»,-ասաց Լիլիթ Գորգինյանը:

Անկախ Անիի իրեն այլեւս չանհանգստացնելու խնդրանքից, Լիլիթ Գորգինյանը զանգել է նաեւ օգոստոսի 20-ին, երեքշաբթի օրը:  Հարցրել է ինչպե՞ս ես, Անին ասել է շատ լավ է: «Ասաց լավ ենք, գնում ենք պամպերս առնելու: Հոգնակիով ասաց, այսինքն երեխայի հոր հետ էր: Հարցրեցի ամեն ի՞նչ նորմալ է, պատասխանեց՝ այո, ամեն ինչ լավ է, շնորհակալություն, որ օգնեցիք մեզ, եթե մի բան եղավ, ես ինքս կզանգեմ: Այսինքն, էլ իրեն չանհանգստացնենք: Բայց ես դրանից հետո էլի 3-4 անգամ զանգել եմ, ասել է ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն ամեն ինչի համար: Այսինքն մեր խրոնոլոգիան այսպես է եղել, ինքը որպես քաղաքացի խնդիր է ունեցել, եկել է, խոսել ենք, մի քանի անգամ գնացել-եկել է, ընդհանուր աշխատանքի արդյունքում հաշտվել է ընտանիքի հետ: Մենք իրարից այդպես ենք բաժանվել, որպես դրական ավարտ ունեցած պատմություն, ինչն իրականում այդպես էր: Հիմա դրանից հետո թե ինքն էլի է կռվել, հեռացել տնից մենք չգիտենք, ինքը մեզ այլեւս չի դիմել»,-զրույցի ժամանակ իրավիճակը ներկայացրեց պատասխանատուն:

Ե՞րբ եւ ինչպե՞ս է Անին հեռացել ամուսնու տնից:

Լիլիթ Գորգինյանն ասաց  օգոստոսի մեկին վիճել է տնեցիների հետ երեխային վերցրել, գնացել է: «Ոչ մի բան չի եղել, ոչ ծեծ, ոչ ջարդ, ոչ ամուսինն  է ծեծել, ոչ սկեսուրը, ոչ սկսեսրայրը: Ինքը կռվել, օգոստոսի 1-ին երեխուն առել, գնացել, էդ տունը վարձել է իրա համար, մնացել է»:

Անին բազմաթիվ անգամ է եղել Շիրակի մարզպետարանում, սակայն գրած ոչ մի գրավոր դիմում չունի: Աղջկա կողմից ներկայացվող խնդիրներով պայմանավորված մի քանի անգամ 3 դիմումի տարբերակ է առաջարկվել: 3-ն էլ Անին մերժել է: «Առաջարկել ենք  3 դիմում գրի, մեկը երեխային մանկատուն հանձնելու համար, մեկը հրաժարականի, մյուսն էլ սոցիալական աջակցության դիմում: Սրանք ընթացակարգային պարտադիր պայմաններ են, որոնք բխում են օրենքից:  3-ից էլ հրաժարվեց: Ասացինք, եթե երեխային ուզում ես մանկատան խնամքին հանձնես, անպայման պետք է դիմում գրես Անի ջան: Ասաց չէ, ես առանց Գայուշիկիս չեմ պատկերացնե կյանքս: Երեխային գրկեց, գնաց»:

Զրույցի վերջում Լիլիթ Գորգինյանն ավելացրեց՝ Անին մշտապես շատ ադեկվատ պահվածք է  ունեցել:

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր երեկ՝ օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում: Նախնական տեղեկությունների համաձայն, երեխայի մայրը փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավեններով կապել, բերանը լաթի կտոր է մտցրել եւ կենդանի վիճակում նետել Շիրակացի փողոցի աղբարկղի մեջ: Այդտեղից էլ աղբահավաք մեքենան երեխային հասցրել է քաղաքային աղբանոց, որտեղ եւ դին հայտնաբերվել է: 

Իրավապահները հայտնաբերել եւ ձերբակալել են նաեւ երեխայի մորը, ընթանում է քննություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28139 դիտում

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն