Երևան
12 °C
Ղրղզստանում Նարինի մարզի Սոլթոն-Սարիի ոսկու հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է բարդանալ: Սեպտեմբերի 5-ին Ղրղզստանի խորհրդարանի՝ Ժոգորկու Կենեշի ընդդիմադիր «Օնուգուու– Պրոգրես» խմբակցության պատգամավոր Ալտինբեկ Ժունսուուլուն հայտարարեց, որ հանքը շահագործող չինական Չժոնգ Ջի Մայնինգ ընկերության լիցենզիան վերանայման կարիք ունի: Վերանայման կարիք, ըստ պատգամավորի, ունի նաեւ ընկերության հետ կնքված պայմանագիրը, քանի որ դրանում հաշվի չեն առնվել «ժողովրդի կարծիքը եւ շահը»:
«Եթե համաձայնագիրը չփոփոխվի հօգուտ տեղի բնակչության, ապա նրանք պատրաստ են ոտքի կանգնել», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Սոլթոն-Սարիի շուրջ կրքերը բորբոքվեցին ամառվա ընթացքում՝ գագաթնակետին հասնելով օգոստոսի սկզբին, երբ բախում տեղի ունեցավ տեղի բնակիչների եւ Չժոնգ Ջի Մայնինգ ընկերության աշխատակիցների միջեւ: Բնակիչները պահանջում էին հանքի տարածքից հեռացնել սարքավորումները եւ տեխնիկան, դադարեցնել գործողությունները հանքավայրում: Բախումների հետեւանքով չինական ընկերության մի քանի աշխատակից տեղափոխվեցին հիվանդանոց: Միջադեպից հետո հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցվեց:
Չժոնգ Ջի Մայնինգ ընկերությունը Ղրղզստանում հանքարդյունաբերությամբ է զբաղվում 2009թ.: Առաջին անգամ այս ընկերության դեմ տեղի բնակիչները դուրս էին եկել բողոքի 2011 թ.: Ընկերության դեմ ցույցերը կրկնվել են նաեւ 2015 եւ 2018 թթ.:
Մինչ հայկական իրականության հետ զուգահեռներ տանելը հարկ է փոքր-ինչ ավելի խոր ծանոթանալ «հակամարտության» նախապատմությանը եւ պայքարի մեջ օգտագործվող միջոցներին:
Տեղի բնակիչների բողոքի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մինչեւ չինական ընկերության աշխատելը իրենք էին սեփական համեստ միջոցներով շահագործում հանքը: Իսկ չինական ընկերության մուտքից հետո շատերը զրկվեցին եկամտի աղբյուրից: Ամուլսարի դեպքում նման խնդիր չկա. մտահոգությունները բացառապես բնապահպանական են:
Սոլթոն-Սարիի օգոստոսյան ցույցերում եւս փորձ արվեց բնապահպանական երանգ հաղորդել բողոքին: Սոցիալական ցանցերի միջոցով ակտիվ մեղադրական քարոզչություն էր գնում, համաձայն որի՝ ոչխարների մասսայական անկման դեպքերը պայմանավորված են հանքի թունավոր արտանետումներով, ինչը, սակայն, հետագայում հերքվեց. անասնաբուժական փորձաքննությունը սատկած ոչխարների օրգաններում մակաբույծներ հայտաբերեց: Անգամ այդ դեպքում չինական ընկերությունը համաձայնեց փոխհատուցել կրած վնասները՝ դրական իմիջ ապահովելու համար:
Սոցցանցերում իրականացվող հակաչինական քարոզչությունից կարելի է դատել, որ հակամարտությունը զերծ չէ աշխարհաքաղաքական երանգից. ֆեյսբուքյան հակաքարոզչական խմբերից մեկը կոչվում է «Ոչ չինական զավթողականությանը»: Բարդ է պատկերացնել, որ Հայաստանում «ընդդեմ ամերիկյան զավթողականության» արշավ կսկսի: Դրա գլխավոր պատճառն իհարկե այն է, որ ոչ մի զավթողականություն էլ չկա, ինչպես նաեւ այն, որ առհասարակ զավթողականության դեմ պայքարողները աշխարհաքաղաքական առումով հակառակ ուղղությամբ են պայքարում:
Հարկ է նշել նաեւ, որ Ղրղզստանի փորձագիտական շրջանակներում, ինչպես նաեւ կառավարության որոշ անդամներ ցույցերի մասին խոսելիս հղում են կատարում «երրորդ ուժերին», որոնք իբր հետաքրքրված են իրավիճակի ապակայունացման մեջ, անգամ կազմակերպում են այդ ապակայունացումը: Ընդ որում՝ նրանք չեն հստակեցնում, թե խոսքն ում մասին է՝ ներքի՞ն, թե՞ արտաքին «երրորրդ ուժերի»:
Ներքին ուժերից ամենաակտիվը, թերեւս, նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն է, որը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին: Վերջինս, սակայն, որեւէ կերպ չի մեկնաբանել հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանում եւս բարդ է պատկերացնել, որ նախկինում իշխանական, իսկ այժմ ընդդիմություն ներկայացող ուժերն ուղղորդեն բնապահպանական պայքարը, քանի որ այդ պայքարի անհրաժեշտությունն ինքնին առաջացել է իրենց իշխանության օրոք:
Ինչ վերաբերում է Ամուլսարի եւ Սոլթոն-Սարիի իրավիճակների ներկա փուլին, այստեղ արդեն զուգահեռները տեղին են. արտասահմանյան ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, մի կողմից կա հասարակական բողոք (անկախ բողոքի իրական պատճառներից), մյուսից՝ միջազգային դատական գործընթացի եւ խոշոր փոխհատուցման վտանգ:
Սակայն հնարավոր հանգուցալուծումները կրկին տարբերվում են: Եթե ղրղզական հանքի շահագործումը տեղի բնակիչներին հետաքրքրում է՝ որպես սեփական հարստացման աղբյուր, ապա Ամուլսարի դեպքում կարեւորը բնապահպանական անվտանգությունն է, ուստի Սոլթան-Սարիի դեպքում հետագա բողոքի ակցիաներից խուսափելու համար հարկավոր է հրաժեշտ տալ չինական ընկերությանը: Այս պարագայում եւս խնդիր կա. Չժոնգ Ջի Մայնինգը փոխկապակցված է չինական պետական կորպորացիաների հետ, եւ նրան լիցենզիայից զրկելը կարող է բարդացնել հարաբերությունները Չինաստանի հետ: Մեր դեպքում շահագործողի «ծագման երկիրը» կարեւոր չէ. այն ուղղակի պետք է չաղտոտի բնությունը: Որքանով է դա հնարավոր՝ միանգամայն այլ հարց է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT