Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար. Հայկ Մարության

Երեւանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, սկսեց 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Նիստը մեկնարկեց ավետիսով՝ գործարկվել է էլեկտրոնային քվեարկության համակարգը: «Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար, եւ այսուհետ մեր քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ (անգամ կոճակ չէ սա), թաչ սքրինով: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- ուրախությամբ տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Էլեկտրոնային քվեարկության համակարգի սարքավորումները, որոնք ձեռք բերելու համար, ըստ դեռեւս չճշտված տեղեկությունների, համայնքային բյուջեից ծախսվել էին խոշոր գումարներ, որպես բուտաֆորիա ավագանու անդամների սեղանները զարդարում են արդեն երկար տարիներ ու երբեք չեն գործել: Ավագանու նիստերի ժամանակ հերթագրումները, քվեարկությունները անցնում էին ձեռք բարձրացնելով ու այդ ձեռքերը հաշվելով:

Նորությունից ոգեւորված՝ քաղաքապետը նիստը շտապում էր սկսել, երբ հնչեց Երեւանի հիմնը, եւ ավագանու անդամները ոտքի կանգնեցին:

Օրակարգում ընդգրկված է 12 հարց:

Տպել
1460 դիտում

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով