Մենք հակված ենք գնալու խոշորացման ճանապարհով, խոշորացված համայնքն ունենում է ավելի խոշոր բյուջե. Կոտայքի մարզպետ

Տեղական ինքնակառավարման ոլորտում վերջին տարիներին իրականացվող համայնքների խոշորացման նախագիծը հեղափոխությունից հետո ընդհատվել է: Նոր իշխանությունները ուսումնասիրություն էին սկսել, որպեսզի ծրագիրը նորմալ ընթանա, քանի որ այն ժամանակ բավականաչափ դժգոհություններ կային հարցի վերաբերյալ: Մի շարք համայնքներում բնակիչները մասնավորապես դժգոհել էին խոշորացման անհամաչափությունից:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցեց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, այս պահին ի՞նչ փուլում է գտնվում համայնքների խոշորացման նախագիծը:

- Այս պահին կարելի է ասել առկախման փուլում է, քանի որ շուտով արդեն աշնանային նստաշրջանում ԱԺ դատին կներկայացվի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը, որից էլ կախված է հետագա մեր քաղաքականությունը: Մեր քաղաքական թիմի գլոբալ որոշման կոնտեքստում մենք բնականաբար հակված ենք խոշորացումները շարունակելու եւ ահա այս 1-1.5 տարին մեզ համար նաեւ անհրաժեշտ է, որպեսզի ինքներս մեզ լիովին խորամուխ լինենք դրա բոլոր ռիսկերի մեջ եւ ինքներս հասկանանք խոշորացո՞ւմն է կառավարման համար ավելի նպատակահարմար, թե առանձին համայնքները: Հենց առաջին փաստարկը խոշորացման նպատակահարմարության դա սուբվենցիոն ծրագրերի ներդրումն է համայնքներում: Այսինքն, խոշորացված համայնքն ունենում է ավելի խոշոր բյուջե, ունենում է նաեւ ավելի մեծ ֆոնդային մաս ու դրանով իսկ արդեն հայտ է ներկայացնում իր համայնքի ներսում գտնվող բնակավայրերից յուրաքանչյուրում առանձին ծրագրեր իրականացնելու: Երբ որ համայնքը խոշորացված չէ, որպես կանոն ունենում է մի քանի միլիոնի տարեկան բյուջե ու այդ բյուջեի մեջ շատ դժվար է տեղավորել որեւէ ծրագիր, թեկուզ եւ կառավարության հետ համաֆինանսավորմամբ: Մենք հակված ենք գնալու խոշորացման ճանապարհով, պարզապես սպասում ենք ՏԻՄ նոր օրենքի ընդունմանը, որտեղ արդեն որոշակիորեն անդրադարձ կլինի այդ հարցին:

- Կարծես թե այս ընթացքում այդքան էլ մեծ դժգոհությունների ալիք չկա: Խոշորացումը քաղաքացիների համար ցանկալի ձեւո՞վ է ընթանալու:

- Ինչպես վարչապետն է հայտարարել բազմաթիվ անգամ, խոշորացման գնալուց մենք պետք է հաշվի նստենք մեր քաղաքացիների կարծիքի հետ: Այդ հաշվի նստելու ինստիտուտը նաեւ պետք է հասկանանք: Դա լինելու է լոկալ հանրաքվեների, հանրային լսումների միջոցով, որպեսզի նաեւ հանրությունը ինքն էլ համոզված լինի, որ այն գաղափարը, ինչն ընտրել ենք տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կոնտեքստում լավագույնն է պետության կառավարման համար՝ առնվազն այս փուլի համար: Ահա այդ գործիքակազմն է, որ նոր ՏԻՄ օրենքով պետք է սահմանվի: Իսկ առհասարակ համայնքներում մեր ամենօրյա աշխատանքների շփումների արդյունքներով կարող եմ փաստել, որ եթե խոշորացման չգնանք, ապա համայնքների համաչափ զարգացումը շատ դժվար է լինելու մեր պետության զարգացման այս շրջափուլում: Կոնկրետ փաստարկված օրինակներ ունենք, որ խոշորացված համայնքներում այս պահին բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ենթակառուցվածքների զարգացման, մանկապարտեզների եւ արվեստի դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման: Այն համայնքները, որոնք դեռ չեն խոշորացվել, նրանց բյուջեն ընդամենը հերիքում է աշխատավարձերի, փոքրիկ ծրագրերի համար, որը կյանքի որակի վրա ազդել չի կարող:

- Տեղեկություն ունե՞ք, այս պահին քանի՞ խոշորացված համայնք կա եւ դեռ քանի՞սն են լինելու՝ ըստ ծրագրի:

- Կոնկրետ մեր մարզում այս պահին 67 բնակավայրեր կա եւ 42 համայնք: Այսինքն մի շարք համայնքներ ունենք արդեն խոշորացված են, բայց կան նաեւ բնակավայրեր, որոնք խոշորացված չեն եւ համայնքի կարգավիճակով այդ 42-ի մեջ են: Խոշոր հաշվով՝ Հայաստանի ընդհանուր 502 համայնքներից նախնական նախատեսվում է ունենալ մոտավորապես 100-150 համայնքներ: Այս փուլում մենք պետք է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության շրջանակներում դիտարկենք խոշորացման սկզբունքները: Խոշորացնելու ենք վարչական ընդհանուր սահմաններ ունեցող, մշակութային եւ մենթալիտետային առումով իրար մոտ գտնվող, տնտեսապես ինտեգրված համայնքնե՞ր, թե՞ խոշորացնելու ենք աշխարհագրորեն միմյանց ինտեգրված՝ միմյանց մոտ գտնվող համայնքներ: Խորհրդային շրջանում 39 շրջաններ ունեինք ՀՀ-ում եւ գուցե նաեւ այդ ճանապարհով շարժվենք ու 39 խոշորացված համայնքներ ունենանք: Այսինքն՝ քննարկման փուլում ենք այս պահին, վերջնական որոշում չկա բնականաբար ու մեր ՏԻՄ նոր օրենքի ընդունումից հետո արդեն այդ հստակեցումները կարվեն եւ լիազոր մարմինը՝ տարածքային կառավարման եւ ենթակռուցվածքների նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, նաեւ գործընթացներ կմեկնարկեն: Բայց մի բան ակնհայտ է, ես նաեւ որպես 1 տարուց ավելի գործող մարզպետ կարող եմ փաստել, որ այս փուլում խոշորացումն այլընտրանք չունի եւ խոշորացված համայնքներում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերը դրա վառ ապացույցն են, որ համայնքներ կան, որտեղ շատ անելիք ունենք, բայց քանի դեռ խոշորացված չէ, քանի դեռ չեն միավորվել մեկ բյուջեի մեջ, չենք կարողանալու պետության կողմից զարգացնել այդ համայնքները:

- Հեղափոխությունից հետո դադարեցվել էր խոշորացման ծրագիրը: Այս ընթացքում խոշորացման համար առավել արդյունավետ տարբերակնե՞րն էր քննարկվում:

- Այո, կարելի է ասել դա էինք ուսումնասիրում: Ու կարելի է փաստել, որ խոշորացման ինստիտուտը մեզ համար էլ ընդունելի է, բայց պետք է փաստենք, որ նախկին համակարգի կատարած խոշորացման քարտեզագրումները շատ դեպքերում որեւէ գործչի կամ իրենց քաղաքական գործընկերոջ այսպես ասած չափսերով էին նախանշում: Ունենք նաեւ խոշորացված բնակավայրեր, որոնք որեւէ տրամաբանության մեջ չեն մտնում: Քաղաքական շահերից ելնելով է եղել: Մենք շարժվում ենք բացառապես համայնքների զարգացման տեսլականից:

- Համայնքների խոշորացման արդյունքում կա՞ն վարչական շրջաններ, որոնց ձայնը հնարավոր է լսելի չլինի, թե խոշորացված համայնքի ղեկավարները հավասարաչափ ուշադրություն են դարձնում բոլոր բնակավայրերին:

- Բնավ չփորձելով շեշտել տարածքային կառավարման ինստիտուտի կարեւորությունը, բայց պիտի փաստեմ, որ մեր գործառույթը նաեւ դրանում է կայանում: Այո, ունենք այդպիսի համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարը կարող է հակվածություն ունենալ կոնկրետ իր համայնքի զարգացման, շատ դեպքերում անտեսելով խոշորացված համայնքի կազմի մեջ գտնվող այլ բնակավայրեր, մասնավորապես՝ հեռավոր լեռնային բնակավայրեր, բարձր լեռնային: Բայց գոնե այս փուլում ես կարող եմ ասել, որ մենք բացառել ենք նման մոտեցումը:

- Այսինքն կարելի է ասել, որ այս պահին դրական եք գնահատում արդեն իսկ խոշորացված համայնքների զարգացվածության աստիճանը՝ նախկինում՝ նրանց առանձին-առանձին կարգավիճակի համեմատ:

- Այո, տենդենցը խիստ դրական եմ գնահատում: Եւ ինքս էլ փաստում եմ, որ եթե այդ բնակավայրերը խոշորացված չլինեին, ապա մենք տեղական բյուջեի ֆոնդային մասերում չէինք ունենա նման միջոցներ կառավարության սուբվենցիոն ծրագրերով հայտեր տալու եւ ֆինանսավորելու այնպիսի ծրագրեր ինչպիսիք օրինակ այսօր՝ ջրագծերի ծրագրերն են, խորքային հորերի, մանկապարտեզների: 3 համայնքներում այս պահին խոշոր մանկապարտեզներ ենք կառուցում եւս 7 համայնքներում մանկապարտեզների հիմնակառուցում ենք իրականացնում: Որպես կանոն այդ մանկապարտեզները, այդ մշակույթի տները գտնվում են խոշորացված համայնքների վարչական տարածքներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3258 դիտում

Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը. Թրամփ

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում երեխա կա

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ

Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան

Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել

Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ

Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ

Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք