Երևան
12 °C
Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի շատ մարդ է այցելել Սեւան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հիշեցնենք, որ ամառվա սկզբում սոցցանցերում անընդհատ կանաչած Սեւանի լուսանկարներ էր տարածվում: Լճում մեծ քանակությամբ ջրիմուռներ կային: Սակայն ժամանակի ընթացքում դրանք ինքնամաքրվեցին: Այդ ընթացքում է Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները ի նշան բողոքի փակել էին ճանապարհները եւ նշում էին, որ այցելուներ չկան, ինչի պատճառով իրենց աշխատանքը կանգնել է: Ինքնամաքրման պրոցեսից հետո Սեւան էր այցելել ՀՀ վարչապետը, շրջակա միջավայրի նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Ընդհանուր դժգոհությունը կապված էր լճում ջրիմուռների աճման պիկ շրջանի հետ, երբ որ տարբեր լրատվամիջոցներում անընդհատ թեման քննարկվում էր, շահարկվում էր ու դա բերում էր նրան, որ որոշ օրերի տաղավարները, հյուրանոցները դատարկ էին լինում: Դա մի քանի օր տեւեց, հետագայում ես կարող եմ ասել, որ բավական ակտիվ շրջան ունեցանք: Սեւանում շաբաթ օրը ձկան փառատոն պետք է լինի եւ այժմ էլ տարածքը բավական մարդաշատ է: Այսինքն, ի ուրախություն մեզ Սեւանի զբոսաշրջային շրջանը չի ավարտվում միայն լողալով, թեեւ հիմա արդեն եղանակային առումով լողալու համար հարմար չէ, բայց էլի մարդաշատ է: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բավական ակտիվ տարի էր: Այս պահին թվեր դեռ չկան, բայց նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը բավակնին մեծ եղավ մարզում»,- ասաց Սանոսյանը:
Դիտարկմանը՝ կանաչած Սեւանի լուսանկարներից եւ ջրիմուռներից հետո փաստորեն հնարավոր եղավ նախորդ տարվանից ավելի շատ այցելուներ ունենալ, մարզպետն արձագանքեց. «Այո, մի քանի օր տեւեց այդ կանաչելու պրոցեսը, որից հետո ջուրը մաքրվեց ու որեւէ այլ խնդիր չկար: Նաեւ մեր համապատասխան կառույցներն իրենց ուսումնասիրությունները տեղադրեցին, որ ջրի որակի, լողալու հետ կապված խնդիրներ չկա: Այնպես որ այս փուլից հետո ամեն ինչ բնականոն ընթացք ունեցավ: Բավական ջերմառատ էր տարին եւ բավական լավ լողալու շրջան ունեցանք»:
Հարցին՝ սա ենթադրում է նաեւ, որ տարածքում գործունեություն ծավալողները ֆինանսական առումով բավարար եկամուտ ունեցա՞ն, Սանոսյանը պատասխանեց. «Այո: Սեպտեմբերի 14-ին ինչպես նշեցի մենք կազմակերպել ենք ձկան փառատոն, որը կոչվում է «Էկո ֆիշ ֆեստ»: Առավոտյան կսկսենք լճի ամբողջ շրջակայքը մաքրել, մեծ համասեւանյան շաբաթօրյակ կանենք: Սա նաեւ լավ առիթ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգվում են Սեւանով ու ամռանը բավականաչափ գրում են դրա մասին, կարող են առիթն օգտագործել, գալ՝ միանալ մեզ, որ մաքրենք եւ լճին իրական օգուտ տանք մեր գործողություններով: Ժամը 2-ից կտեղափոխվենք Սեւանի թերակղզի, առաջին անգամ մարզում կանցկացնենք ձկան փառատոն: Կլինի համերգային միջոցառում, հրավառություն, այնպես որ կարող եք բավական լավ ու հետաքրքիր օր անցկացնել մեր մարզում»:
Սանոսյանը չի բացառում, որ հաջորդ տարի նույնպես հնարավոր է Սեւանում ջրիմուռների աճ լինի եւ լիճը կանաչի. «Ցավոք սրտի դա հնարավոր է, քանի որ երեւույթն այնպես չի, որ վերջին 2 տարում կա, առնվազն 60-ական թվականներից կա: Ուղղակի վերջին 2 տարում ջրիմուռների աճի չափերն է փոխվել եւ սեզոնայնությունը: Եթե առաջ հիմնականում օգոստոսի վերջ՝ սեպտեմբերի սկիզբ էր կանաչելու երեւույթը նկատվում, հիմա հունիս-հուլիս ամիսներին է նկատվում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Լատվիրայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը
Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է
Պնդումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև տեղումներ
Ողբերգական դեպք Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորում ստացել
«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը
ՀՀ վարչապետին Գեղարքունիքի մարզի համայնքներում դիմավորել են դհոլ-զուռնայով, աղ ու հացով, ծափողջույններով
Փաշինյանը դրական է գնահատել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը
ԵԱՏՄ-ի նոր uահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ․ Փաշինյան
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը
Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են և առաջիկա տարիները կանցկացնեն բանտում. Ռուբինյան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ամբողջական շահագործման դեպքում թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 մլն տոննա
Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. տնտեսվարողներին աջակցելու ծրագիր
Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող
Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն
Ինչ պետք է անի հարկ վճարողը տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տան տարածքներ
2 ամիս ա, որ սկսել եմ, արդեն 300 հազար փող եմ վերցրել, ոնց էլ ըլնի, մի ռես էլ կստանամ. նոր ձայնագրություններ
«Արարատցեմենտ»-ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. մանրամասներ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Մելոնիին
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին. նույն տեղից հոսպիտալացված մյուս երիտասարդի կյանքը փրկվել է
Արմավիրի մարզի ավելի քան 20 հասցեում խուզարկություններ են
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քարոզարշավ կիրականացնեն Գեղարքունիքի մարզում. ժամանակացույց
Ես ավարտում եմ իմ գործունեությունը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում․ Ռուբեն Գրիգորյան
Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ
Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան
Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր
Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին
300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը
Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան
Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք
Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ
Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT