Երևան
12 °C
Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Արշակյանը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պնդելով՝ Երեւանի քաղաքապետարանը մտացածին պատճառներով խանգարում է 60 մլն եվրոյի ներդրում անել:
Նշենք, որ 2019 թ. մայիսին «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Արշակյանի բաց նամակը: Նա նշել էր, որ Երեւանի քաղաքապետարանին է դիմել «GRANDERA» ՓԲԸ-ն եւ Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը՝ Երեւան քաղաքի լուսավորման համակարգային փոփոխության առաջարկով: Նրա խոսքով՝ առաջարկվել է շուրջ 60 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիր, որով քաղաքապետարանը ֆինանսական որեւէ պարտավորություն չէր կրում, փոխարենը Երեւանում կտեղադրվեին լուսադիոդային ժամանակակից լամպեր՝ 85 տոկոս էներգիայի խնայողությամբ, ինչպես նաեւ կկառուցվեր ժամանակակից լամպեր արտադրող գործարան՝ 500 աշխատատեղով: Արշակյանը նշել էր նաեւ, որ հանդիպել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ: Սակայն ծրագրին քաղաքապետարանը կողմ չի եղել. իրենք պատասխան են ստացել, որ քաղաքապետարանը 28 փողոցների լուսավորման ծրագիր է իրականացնում 60 տոկոս խնայողությամբ էկոնոմ լամպերով:
Արշակյանը նշել էր, որ ընկերությունը Երեւանի ամբողջ լուսավորությունը ապահովելու դիմաց շահույթ էր ստանալու էկոնոմ լամպերից ստացված խնայողությունից եւ կառուցվող գործարանի եկամուտների հաշվին:
«Հայկական ժամանակ»-ը խնդրի մանրամասներին ծանոթանալու համար հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան: Ինչպես Արշակյանին ուղղված պատասխանում, այնպես էլ մեզ քաղաքապետարանը նույն պատճառներն է նշել, թե ինչու է մերժվել ծրագիրը:
Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե որքանո՞վ է վերոնշյալ պատմությունը համապատասխանում իրականությանը, եւ եթե եղել է նման ներդրումային առաջարկ, ապա ինչո՞ւ է մերժվել: Խնդրել էինք նաեւ նշել, թե ներկայումս իրականացվող ծրագիրն ինչո՞վ է ավելի նախընտրելի, քան առաջարկված ծրագիրը եւ ի՞նչ առավելություններ ունի:
Ի պատասխան՝ քաղաքապետարանից նախ նշել են, որ Արշակյանը Երեւանի քաղաքապետարանին է դիմել առաջարկելով՝ տեղադրել լուսադիոդային լուսատուներ: Առաջարկված լուսատուները ունեն մի շարք թերություններ եւ/կամ ոչ բավարար մակարդակի որակական հատկանիշներ, որոնք էլ եղել են առաջարկի մերժման հիմքը:
Քաղաքապետարանը որպես պատճառ նախ նշել է, որ ներկայացված առաջարկով չի հիմնավորվել լուսատուների 80% խնայողությունը: Ի պատասխան սրան՝ Արշակյանը մեր զրույցում նշեց. «Ես կարող եմ ասել, որ քաղաքապետարանի պատասխանը ճիշտ կլիներ սրանից 10 տարի առաջ: 60-65 տոկոս խնայողությամբ լուսատուներն արդեն անցել են պատմության գիրկը: Նրանք այսօր այդպիսի լուսատուների պայմանագրեր են կնքել՝ Երեւանի լուսավորության համար: Կարելի է ասել, դրանք բրոնզե դարի լամպեր են: Նրանց պնդումը չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ Ռալֆ Յիրիկյանը, որը բարեգործություն է անում, 80-85 տոկոսանոց լամպեր է տեղադրում»:
Հաջորդ պատճառը, որը քաղաքապետարանը նշել է, այն է, որ Երեւանում իրականացվում է 28 փողոցների լուսավորության ցանցի արդիականացման ծրագիր, որտեղ բոլոր լուսատուներին ներկայացված է նվազագույնը 100,000 ժամ աշխատելու պահանջ: Առաջարկված լուսատուների սնուցման բլոկի արտադրողականությունը 70,000 ժամ է, որը էապես զիջում է նշված չափանիշին: Մեր զրույցում Արշակյանը հակադարձեց՝ նշելով, որ այդ 100 հազար ժամը աշխատելուց հետո լուսատուների լուսատվությունը պակասում է ուղիղ 2 անգամ. «Մենք նշել ենք մեր լուսատուների նվազագույն ժամանակը՝ 70 հազար ժամ, որի դեպքում մեր լուսատուները աշխատելու են նորմալ ռեժիմով: Մենք էլ կարող էինք 100 հազար ժամ, 150 հազար ժամ գրել, դա իրականությանը չի համապատասխանում այսօրվա տեխնոլոգիաներով»:
Այնուհետեւ քաղաքապետարանը պատճառների մեջ նաեւ նշել է, որ առաջարկված լուսատուների աշխատանքային ջերմաստիճանը նշված է -40՛C-ից մինչեւ +40՛C, մինչդեռ Երեւանում ամռանը ջերմաստիճանը արեւի ուղիղ ճառագայթների տակ էապես ավելի է լինում +40՛C-ից եւ հաշվի առնելով դա՝ Երեւանի 28 փողոցների արտաքին լուսավորության արդիականացման ծրագրում նախատեսված է +50՛C-ի պահանջ: Այս պնդմանն ի պատասխան՝ Արշակյանը ասաց. «Աշխատանքային ռեժիմի մասն ուղղակի հետաքրքիր է: Ասում են, թե իրենց լամպերը -50-ից +50 են աշխատում, իսկ մենք ասել ենք, թե -40-ից +40 են աշխատում: Երբեւէ չեմ հիշում, որ Երեւանում երեկոյան -40 կամ +40 աստիճան լինի, որ լուսատուի աշխատանքային ռեժիմը խախտվի»:
Քաղաքապետարանը նշել է, որ առաջարկված լուսատուների վերաբերյալ բացակայում է տեղեկատվություն IP ցուցանիշի վերաբերյալ (ingress protection), որը չափազանց կարեւոր ցուցանիշ է: Վերոնշյալի վերաբերյալ գործարարն իր պնդումը ներկայացրեց. «Մենք ունենք նման տեղեկատվություն: Ես հանդիպել եմ Հրաչյա Սարգսյանի հետ, որից հետո անցել ենք գործի, բայց դրանից հետո հանդիպում-քննարկում չի եղել, եթե իրենք հարցեր ունեին՝ կարող էին դիմել, կհանդիպեինք, կքննարկեինք նորից: Մեր փորձերը՝ կապ հաստատել քաղաքապետի կամ իր տեղակալի հետ, ապարդյուն են անցել: Չի կարելի այսպիսի անհեթեթ պատասխան տալուց հետո փակվել: Ես կարծում եմ, որ եթե պաշտոնյան պաշտոն է զբաղեցնում, պետք է վճռականություն ունենա որոշում կայացնելու: Մերժելն ամենահեշտ որոշումն է: Գոնե հասկանալով մերժեին, ինձ համար հասկանալի կլիներ»:
Քաղաքապետարանը պնդում է՝ ներկայացված լուսատվության հաշվարկում հիմք է ընդունվել EN 13201 ստանդարտը եւ որպես ճանապարհի կարգ ընտրվել է ME4b: Ճանապարհի այս կարգը չի համապատասխանում Երեւանի փողոցների մեծամասնությանը, ուստի առաջարկված առավելագույն 100 Վտ հզորությամբ լուսատուները բավարար չեն քաղաքը պատշաճ լուսավորելու համար: Համեմատականի համար նշենք, որ Երեւանում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում տեղադրված լուսատուների համար լուսատուների լուսատվության նվազագույն ցուցանիշը Lav=1.5 cd/m2 է, որն ընդունելի է, իսկ «Ինովացիոնտեխնոլոգիաների ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված լուսատուների լուսատվությունը կրկնակի պակաս է՝ Lav=0.75 cd/m2:
Արշակյանը մեր զրույցում ասաց, որ ցանկացած փողոց ունենում է լուսատեխնիկական նախագիծ. «Համաձայն լուսատեխնիկական նախագծի՝ հաշվարկվում է հենասյուների հեռավորությունը, հենասյուների բարձրությունը, լուսատուների լուսատվությունը: Այդ ամեն ինչը լինում է լուսատեխնիկական նախագծի մեջ: Մենք սկզբից լուսատեխնիկական նախագիծ ենք իրականացնում՝ համաձայն փողոցների դասակարգման, փողոցների դասակարգումն իրենք պետք է անեն: Նրանք լուսատեխնիկական նախագծի մասին ոչինչ չեն ասում, ու այդ տվյալները, որ նշում են, այդ լուսատեխնիկական նախագծից է գալիս»:
Քաղաքապետարանը հարցման պատասխանի մեջ նաեւ նշել է, որ լուսավորության հաշվարկում հենասյուների հեռավորությունն ընդունվել է 27 մետր, սակայն հայտնի է, որ Երեւան քաղաքում կան փողոցներ, որտեղ հենասյուների հեռավորությունը ավելին է, քան 27 մ-ը: Ի պատասխան այս պնդման՝ Արշակյան նշեց. «27 մետրը ստանդարտ է: Կա նաեւ, որ 30 մ է, բայց այդ ամեն ինչը կախված է լույսերի հոսքի կառավարումից եւ լուսատուի հզորությունից: Մեր լուսատուների ամեն մի սվետադիոդը ունի իր օպտիկան, մենք այդ լուսային հոսքերը կարողանում ենք այնպես փռել, որ լուսավորությունն ամենուրեք նույնն է լինում: Երեւանում այն լուսատուները, որոնք կախել են, ամեն տեղ լույս են տալիս, բացի գետնից, էլ անցումների մասին չեմ խոսում, մարդիկ անցնում են՝ ընկնում են մեքենայի տակ: Հարցեր կան, որոնք քաղաքապետարանը չի հասկանում: Ես կարող եմ ասել՝ քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցները եւ «Երքաղլույս»-ի աշխատակիցները բացարձակապես այս ամենին չեն տիրապետում»:
Բացի վերոգրյալից քաղաքապետարանը նշել է, որ «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացրած առաջարկում ներառված չեն եղել հենասյուների եւ բարձակների փոփոխման արժեքները: Գաղտնիք չէ, որ Երեւան քաղաքի լուսավորության համակարգը կարիք ունի ոչ միայն լուսատուների եւ մալուխների փոփոխության, այլեւ հենասյուների եւ համապատասխան բարձակների, քանի որ նրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում: Գործարարը նշեց, որ դրան անդրադարձ չի եղել. «Մեզ չեն ասել, որ իրենց հենասյուները վատն են ու դա փոխել է պետք: Մենք օգտագործել ենք իրենց տվյալները, բայց հենասյուներն էլ խնդիր չեն, մենք դա կարող ենք փոխել, հին հենասյուները վաճառել, դրանից մեր ներդրումային ծրագիրը չի փոխվում: Մենք առաջարկել էինք խելացի լուսավորություն ապահովել Երեւան քաղաքում»:
Քաղաքապետարանը հավելել է, որ քաղաքի արտաքին լուսավորության ցանցում լուրջ խնդիր է լուսավորության հենասյուների վրայով անցկացված օդային մալուխների առկայությունը, որոնք եւս պետք է անցկացնել ստորգետնյա կապուղիներով: Այս հարցի լուծումը նույնպես ներառված չի եղել ներկայացված առաջարկում եւ ներդրումների հաշվարկի մեջ: Գործարարը այս պնդումը սուտ որակեց. «Մենք ասել ենք, որ մալուխների համար մրցույթ ենք հայտարարելու մեր ներդրումային ծրագրի շրջանակներում»:
Քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել է, որ ի տարբերություն «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ» ՓԲԸ-ի առաջարկած լուսատուների, Երեւանի 28 փողոցների լուսավորության ցանցի արդիականացման ծրագրում ներառված լուսատուները բավարարում են վերոհիշյալ բոլոր պայմաններին եւ այդ ծրագրի շրջանակներում փոխարինվելու/վերականգնվելու են լուսավորության հենասյուները եւ տեղադրվելու են նոր բարձակներ: Արշակյանի կարծիքով՝ «Նրանք վախենում են մասնավոր ընկերությունից, որովհետեւ թափանցիկ ենք աշխատում, սա մեր փողերն է: Իսկ իրենք պետական բյուջեն այդ 28 փողոցների անհեթեթ ծրագիրն են անում, որից անգամ Տարոն Մարգարյանն էր հրաժարվել: Իրենց նշած գումարով հնարավոր չէ այդ 28 փողոցը լուսավորել: Տարոնը դրան չհավատաց, բայց Հրաչյա Սարգսյանը փաստորեն հավատացել է»: Գործարարն այսպիսով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ցանկանում հանդիպել նրա հետ. «Մենք հիմա էլ պատրաստ ենք այս ծրագիրն իրականացնել»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
Նոր կադրեր Թայլանդում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից. երկնաքերները ցնցվում են. տեսանյութ
Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել
Ինչու են քաղաքացիները զեղծարարության զnh դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը
Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է
Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ
ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ
Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին
Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ
Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան
Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ
Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ
Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ
Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր
Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա
Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ
Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել
Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ
Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ
Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան
ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան
AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT