Երևան
12 °C
2018 թ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է եղել 115 հազար 621 նպաստառու: Իսկ 2019 թ. օգոստոս ամսվա տվյալներով նպաստառու ընտանիքների թիվը նվազել է՝ հասնելով 87 հազար 379-ի:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ միայն այս տարի չէ, որ նվազել է նպաստառուների թիվը, նվազման այս տեմպը եկել է նախորդ մի քանի տարիներից, եւ դա նկատվել է յուրաքանչյուր տարի:
Օրինակ՝ 2017 թ. տվյալներով՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառված է եղել շուրջ 125 հազար ընտանիք, 2016 թ. տվյալներով նպաստառու (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող) ընտանիքների թիվը կազմել է 106 հազար 300, իսկ 2015 թ. տվյալներով՝ 106 հազար 296:
Ըստ Մինասյանի՝ նպաստառուների թվի նվազման հետ զուգահեռ տարեցտարի կրճատվել է նաեւ հաշվառված անձանց թիվը, դա նշանակում է, որ գնալով ավելի քիչ քաղաքացիներ են դիմում նպաստ ստանալու համար: Նվազման մյուս, առավել տարածված մեթոդը սոցիալական աջակցության վարչության կողմից իրականացվող համադրումներն են՝ ուղղված ընտանիքի սոցիալական վիճակի գնահատմանը:
Նպաստի իրավունքից զրկված քաղաքացիներից մի քանիսը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էին, որ շատ հաճախ սոցվարչությունը հաշվի է առնում հանգամանքներ, որոնցից ելնելով՝ նպաստից զրկելը պարզապես անխղճություն է: Եղել են դեպքեր, երբ նպաստառուն բարեկամների եւ հարազատների միջոցով կարողացել է բնակարանը կարգի բերել, ապրելու համար առաջնային պայմաններ ստեղծել, ենթադրենք գնել հեռուստացույց եւ լվացքի մեքենա, որից հետո գնահատման համակարգով վերջինիս աղքատության միավորը չի բավարարել եւ նպաստի իրավունքից զրկվել է:
Սոցիալական աջակցության վարչության պետից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ որ կենցաղային իրերի առկայության, ինչ աստիճանի վերանորոգված եւ ինչ պայմաններից ելնելով կարող են քաղաքացիները դուրս գալ կարիքավոր ընտանիքի ցուցակից:
Մինասյանը վստահեցրեց, որ առաջնային անհրաժեշտ մանր- մունր իրերի համար ծառայությունը երբեք նպաստի իրավունքից չի զրկում. «Եթե այդ իրը լվացքի մեքենա է՝ բազմազավակ ընտանիքում, ոչ մի սոցաշխատող դրա համար նպաստի իրավունք չի դադարեցնի: Եթե տեսնում ենք, որ ձեռք բերված իրերը առաջնային անհրաժեշտության կամ մանր-մունր ապրանքներ են, խնդիր չկա, բայց եթե ձեռք են բերել այն 1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույց, դա կարող է ունենալ իր ազդեցությունը»:
Մինասյանի խոսքով՝ նույնը կարող է վերաբերվել բնակարանի վերանորոգմանը: Օրինակ՝ շատ հնարավոր է՝ բնակարանը վերանորոգվել է, որից հետո ընտանիքի կերակրողը մահացել է. սա չի կարող նպաստի իրավունքից զրկելու հիմք հանդիսանալ: Կամ եթե վերանորոգվել է տան սանհանգույցն ու թեթեւ կոսմետիկ շտկումներ են արվել, նման դեպքերում եւս սոցծառայութունը հաշվի է առնում դա եւ նմանատիպ բոլոր նրբությունները: «Նպաստի իրավունքից զրկելը կարող է պայմանավորված լինել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքով, մաքսային վճարներով, էլեկտրաէներգիայի ծախսով, նախորդ տարվա ընթացքում տեխնիկական զննում անցած ավտոմեքենա ունենալու փաստով եւ այլն»,- ասաց Մինասյանը:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի գնահատման առավելագույն ժամկետը մեկ ամիսն է, որի ընթացքում սոցիալական աջակցության վարչությունն ուսումնասիրում է իրեն դիմող կարիքավոր ընտանիքի պայմաններն ու ըստ այդմ որոշում նպաստի իրավունք ընձեռել: Իսկ գումարի չափի փոփոխությունը պայմանավորված է անապահովության միավորի փոփոխությամբ, որն էլ կարող է նվազել կամ բարձրանալ՝ կախված մի շարք հանգամանքներից՝ երեխաների թվի փոփոխմամբ, երեխաների չափահասության տարիքի լրացմամբ, հաշմանդամության խմբի փոփոխմամբ, ընտանիքում նոր երեխայի ծնունդով, ընտանիքի անդամի մահվամբ:
Նշված գործոններով պայմանավորված՝ շատ դեպքերում անապահովության միավորը ինքնաշխատ է փոխվում, իսկ բոլոր դեպքերում նպաստ ստացող անձը պարտադիր պետք է յուրաքանչյուր 12 ամիսը լրանալուց հետո թարմացնի ծառայություն ներկայացրած փաստաթղթերը:
Անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերն են`
18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը 5500 դրամ է,
Չորu եւ ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6 500 դրամ է,
Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,
Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 հազար դրամ,
Ընտանեկան նպաստի բազային մաuի չափը սահմանված է 18 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT