Երևան
12 °C
Լուսանկարում՝ Ֆելիքս Թոխյանը՝ ձախից, Արման Դիլանյանը՝ աջից
Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ անդամներ Արման Դիլանյանի եւ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Դատարանի կայացրած որոշման վերաբերյալ։
Մասնավորապես, Արման Դիլանյանը, ամփոփելով իր հատուկ կարծիքը, նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա էր կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քանի որ վիճարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել եւ իրավական հետեւանքներ չի առաջացրել:
Բացի դրանից, Դիլանյանը նշել է, որ առկա է գործի վարույթը կարճելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը եւս, քանի որ «իրավունքի բացի» վերաբերյալ անհատական դիմումը չի բավարարել Սահմանադրական դատարանում դրա ընդունելիության համար անհրաժեշտ հետեւյալ նախապայմանները՝ օրենսդրության մեջ առկա են եղել այդ «բացը» լրացնելու այլ իրավական երաշխիքներ, եւ ձեւավորված չէ հակասական իրավակիրառական պրակտիկա (տարաբնույթ մեկնաբանություններ), առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը, իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետեւանքով չի խաթարվել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական եւ բնականոն իրագործումը։
Իսկ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր հատուկ կարծիքում ընդգծել է, որ սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ բովանդակային կերպով տրվել էր Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը: Ըստ Թոխյանի՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, եւ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է:
Թոխյանը նշել է, որ վերահաստատում է դեռեւս 26.06.2008թ. «Քաղաքացի էմիլիյա Սելիքյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասի (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մաս)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՈ-754 որոշման առնչությամբ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանն օրենքները սահմանադրական վերահսկողության ենթարկելիս, առաջին հերթին պետք է տա ոչ միայն վիճարկվող օրենքի դրույթների մեկնաբանումը, այլ Սահմանադրության համապատասխան դրույթների իր մեկնաբանումը, որոնց ենթադրաբար հակասում են վիճարկվող օրենքի դրույթները:
ՍԴ անդամի հատուկ կարծիքի համաձայն՝ հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով, դրանք ճանաչվում են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, այն էլ՝ օրենքի բացով պայմանավորված:
ՍԴ անդամների հատուկ կարծիքներն ամբողջությամբ՝ այդ հղումով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարկեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը, ըստ որի հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ Սահմանադրությանը համապատասխանող (Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին)։
ՍԴ-ն իր որոշման մեջ նշել էր, թե Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաեւ նախանշված չէ այդպիսի ընթացակարգ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT