Երևան
12 °C
Առաջին կանգառն Արցախ, այնուհետ Երեւան, եւ վերջին ակորդը՝ Գյումրի: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացված «Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարը նվիրված է մեծ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակին: Համերգին, ի թիվս այլ հյուրերի, մանսուրյանական մեղեդին ունկնդրեցին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ:
«Այս գաղափարը ծնվել է տարեսկզբին, մաեստրոյի հետ մտերմիկ մի ընթրիքի ժամանակ, բայց այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, թե ինչ ճանապարհ էինք անցնելու մեր մտքի ընթացքի ժամանակ: Բայց հստակ էր մի բան. գաղափարն ու դրա իրականացումը պետք է լիներ այնպիսի բարձր մակարդակի, որ արժանի լիներ մեր մաեստրոյին, մեր պարոն Մանսուրյանին»,-Գյումրու Սեւ Բերդ ամրոցում կայացած համերգի ժամանակ պատմեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում»: Այսպես է մտածում Տիգրան Մանսուրյանն ու արարում մինչ օրս, աշխարհին նվիրում մեղեդի՝ անբացատրելի ու մոգական երաժշտություն, որը մեկ անգամ ունկնդրելուց հետո այլեւս չի մոռացվում, դառնում է մարդու մի մասնիկը, մտնում արյան մեջ, հաստատվում որպես ինքնություն»:
«Աստված իր երաժշտությունը նվիրում է մեզ այս հիանալի կոմպոզիտորների միջոցով եւ Աստված մեզ նվեր է տվել պարոն Մանսուրյանին՝ եվ իր միջոցով այդ աստվածային երաժշտությունը նվիրում է մեզ»,-շնորհավորանքի եւ խոնարհումի իր խոսքում ասաց Հայկ Մարությանը: Տիգրան Մանսուրյանն էլ անկեղծացավ. «Այդ երաժշտությունը չեմ հնարում, դրա ճշմարտությունը չեմ հնարում, դա գոյություն է ունեցել եւ ես ընդամենը դա բերել եմ երաժշտության աշխարհ: Իմ քայլը եղել է դա»:
Ֆիլմերում հնչող Մանսուրյանի ստեղծագործությունները մշտապես քայլել են բոլորիս, նաեւ հենց հեղինակի հետ: Դա նաեւ մաեստրոյի կյանքի պատմությունն է, անցած օրերի թերթվող կենսագրությունը: Ամեն անգամ լսելիս նույն ապրումներն ունի, խորապես հուզվում է, վերապրում մեղեդին: «Թե «Գիքոր»-ի ժամանակ, թե «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ժամանակ, թե «Կտոր մը երկինք», «Աշնան արեւ», «Մեր մանկության տանգոն» էլ չթվեմ, սրանք ապրելով եմ գրել չէ՞: Եվ, մի տեսակ այս ամենին վերադառնալն ինձ համար մեծ հուզմունք է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը:
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, այս անգամ մատուցեց նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ: 

Գյումրու պատմական ծուռ ու մուռ փողոցները, խճապատ ու արեւով թաթախված, ֆայտոնի անիվների ձայնից արթնացող քաղաքի լուսաբացը, գլուխը բարձր կանգնած գյումրեցին: Մանսուրյանական մեղեդու մեջ այս ամենն անցնում է կարմիր թելի նման:
«Դուք հրաշք եք, Աստծո տված հրաշք: Աստված մարդուն ստեղծեց 4 սյուների վրա՝ ֆիզիկական, մտավոր, հոգևոր և էմոցիոնալ: Այսօր մաեստրոն այդ բոլոր սյուները քանդեց ու նորից հավաքեց: Մենք շնորհակալ ենք , որ Դուք կաք: Հետաքրքիր մի անձնավորություն, որ իր կյանքի ընթացքում դարձել է այն շաղախը, որն իր մեջ ընդգրկում է Սփյուռքը, Հայաստանի բոլոր մարզերի ու քաղաքների բնավորությունները, իսկ ամենակենտրոնում Գյումրին է՝ իր կոլորիտով»,-ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Տիգրան Մանսուրյանին նվիրեց Գյումրու ոսկեզօծ զինանշան և քաղաքի խորհրդանիշ հանդիսացող ֆայտոնի մանրակերտը: Բոլոր գյումրեցիների անունից մաեստրոյին նաեւ շնորհակալագիր փոխանցվեց:
«Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարն էլ Գյումրու համար ունեցավ կարեւոր առաքելությունը: Այն բարեգործական եւ կարեւոր նպատակ նաեւ ուներ: Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի հիմքի վրա կստեղծվի Տիգրան Մանսուրյանի անվան դպրոցական կամերային նվագախումբ, որի ամբողջական գործիքակազմը ձեռք կբերվի հենց այս համերգի հասույթով:
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT