«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ուզում եմ մատնանշել, որ սույն դատական գործի շրջանակներում գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ճնշումներ են գործադրել դատական իշխանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով կամ ստորագրությամբ փոխարինելու միջնորդության ժամանակ, ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը․

«Ամեն անգամ, երբ պարոն Քոչարյանի կալանքի հարց պետք է քննվի, ակտիվանում են ճնշումները, հենց կալանքի ակտուալության հարց է քննարկվում, ճնշումները դադարում են, վերջին ակտիվությունը եղել է երեկ՝ ձեր կողմից որոշում կայացնելու նախօրեին»,- ասաց նա՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Օրբելյանն ասաց, թե օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել այս գործի հարցով, ինչին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց, իսկ պաշտպանն ընդունեց առարկությունը՝ ասելով, թե հանում է այդ հատվածը։ Դատախազը շարունակեց՝ «Դրա համար ցանկացած բան չի կարելի կանգնել, ասել»։

«Չեմ ուզում անդրադառնալ օդում կախված լուրերին՝ ձեզ կատարած այցերին տարբեր մարդկանց կողմից, ընդամենը ասում եմ, որ օդում կախված լուրեր կան»,–ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ խաթարված է Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը. «Այս գործընթացի շարունակությունը ցանկացած արդյունքով՝ ինչ որոշում էլ դուք ընդունեք չի կարող երաշխավորել անաչառ դատարանի կողմից գործի արդար դատաքննության իրավունքը»։

Արամ Օրբելյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ Սահմանադրական դատարանի՝ 300.1 հոդվածի վարույթ ընդունումը հաստատում է, որ կա լուրջ կասկած, որ այդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը.

«Հաշվի առնելով այն, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը ձեր կողմից վարույթ ընդունելուց հետո ընդունվել է խորհրդակցական սենյակում, այսինքն՝ առանց հրապարակային քննության, եւ, ըստ էության, կալանավորման պայմանների հարցը հաստատված է համարվել՝ հիմք ընդունելով ուսումնասիրված նյութերը, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի որոշման բեկանման պահին առկա չի եղել մի շատ կարեւոր հանգամանք, որը Վերաքննիչի կողմից քննության առարկա չէր կարող դառնալ։ Դա այն հանգամանքն է, որ ՍԴ-ի կողմից քննության է առնվել 300.1 հոդված սահմանադրականության հարցը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ–ն ստանալով կողմերի դիմումները, քննության է առնում, եթե չկան առերեւույթ հիմքեր, որ սահմանադրականության խնդիր չկա։ Այսինքն՝ ՍԴ-ի կողմից աշխատակարգային որոշումով վարույթ ընդունելով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, դրա համադրումը 72,73, 78,79 հոդվածներին, հաստատում են, որ կա լուրջ կասկած, որ դրանք չեն համապատասխանում Սահմանադրությանը»։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2460 դիտում

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել