9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

2010 թվականին ՀՀ Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ դառնալուց ի վեր հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը փորձում է մարզագույք բերել Երեւան: Հերթական անգամ ՀՀ-ում է ու հերթական անգամ այդ թեմայով քննարկումներ է ունեցել: Օրերս հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Էմմիյանը նշեց, որ իրեն ընդամենը պետք է համաձայնության գալ ՀՀ պատասխանատու մարմինների հետ, իսկ գույքի հարցը լուծված է:

«Միայն դրական պատասխանի եմ սպասում, թե որ մարզադաշտի վրա ենք աշխատանքներն անելու»,- ասաց նա:

Էմմիյանը, որը ոլորտում լուրջ կապեր ունի, պատրաստվում է բերել 8 վազքուղի 400մ տարածությամբ, բոլոր ցատկային հարթակները եւ բոլոր նետումների հարթակները: Էմմիյանի մեծ ցանկությունն է եղել, որ դրանք տեղադրվեն «Հրազդան» մարզադաշտում, ու տարիներ շարունակ ձգտել է դրան, սակայն «Հրազդանը» փաստաթղթային խնդիրներ ունի: Այժմ ուզում է օգտագործել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, սակայն այստեղ էլ այլ բարդություն է առաջանում: Խոտածածկը պահպանելու խնդիր կա: Այդ պատճառով ոչ բոլոր ձեւերի հարթակները կարող են տեղադրվել այստեղ:

«Վանեցյանի հետ քննարկեցինք: Մենք պատրաստ ենք, որ միայն վազքուղիները, ցատկային հատվածը լինեն «Հանրապետականում», իսկ նետումները եւ մյուս ցատկային ձեւերը (օրինակ՝ թռիչք բարձրություն) լինեն «Սպարտակ» մարզադաշտում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խոսել է նաեւ «Սպարտակի» ղեկավարների հետ, որոնք ամեն ինչ անում են մարզաձեւի համար:

Մարզագույքը, որն Էմմիյանը պատրաստվում է բերել, արժե 600-800 հազար եվրո: Այն գրեթե անվճար Հայաստան բերելու հարցում Էմմիյանին աջակցում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան: Տարիներ առաջ բրենդը, որը գույքը պետք է տրամադրեր, համաձայնել էր այն վաճառել 380 հազար դոլարով: 160 հազար դոլար աջակցություն պետք է ցույց տար միջազգային ֆեդերացիան, մնացածը պետք է վճարեր ՀՀ կառավարությունը: Սակայն, ինչպես Էմմիյանը նշում է, քանի որ գործընթացը ձգձգվել է, ինքը միջազգային ֆեդերացիայի հետ հասել է նրան, որ այդ 220 հազարը վճարելու կարիքն էլ չլինի: Ընդհանուր առմամբ գույքը կարժենա 170 հազար եվրո, որից 160 հազար դոլարը, խոստման համաձայն, կտա միջազգային ֆեդերացիան, մնացածն էլ՝ Էմմիյանի ընկերը: Միայն մնում է, որ կառավարությունն ասֆալտապատի այն տարածքները, որտեղ գույքը պետք է տեղադրվի:

«Մեր կառավարությանը մնում է ասֆալտապատել: Եթե համաձայնությունը լինի, 3 շաբաթվա, 1 ամսվա ընթացքում ամեն ինչ կունենանք»,- ասաց Էմմիյանը՝ ավելացնելով, որ հույս ունի՝ որքան հնարավոր է շուտ այս հարցը դրական լուծում կստանա:

Ըստ Էմմիյանի՝ նշված ենթակառուցվածքներն ունենալու պարագայում Հայաստանը կարող է միջազգային տարբեր մրցաշարեր հյուրընկալել: Դրանց ընթացքում ՀՀ կարող են ժամանել 1000-5000 մարզիկներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7495 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս