Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն օրերս սենսացիոն բացահայտումներ հրապարակեց «Առաջին ալիքի» վերաբերյալ: 

 

Օղլաղչյանը հայտարարեց, որ ըստ իր ձեռքին հայտնված փաստաթղթի՝ «Առաջին ալիքի» ղեկավարությունը, առանց մրցույթ հայտարարելու, չնչին գումարով ԱՄՆ-ում վերահեռարձակման իրավունք  է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՊանԱրմ Ինք» մեդիահոլդինգին:

Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման իրավունք «ՊանԱրմ Ինք»-ին տրամադրվել էր նաեւ 2014-ին՝ 5 տարի ժամկետով: Ըստ պայմանագրի՝ «ՊանԱրմ Ինք»-ը «Առաջին ալիքին» ամսական վճարում էր ընդամենը 2500 դոլար, որը 5 տարվա կտրվածքով կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար: Այդ պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա նոյեմբերին, բայց «Առաջին ալիքն» արդեն, բոլորից գաղտնի, վերակնքել է «ՊանԱրմ Ինք»-ի պայմանագիրը. դրանում միակ փոփոխությունն այն է, որ այսուհետ 2500 դոլարի փոխարեն վճարվելու է 4000 դոլար (տարեկան 240 հազար ԱՄՆ դոլար):

Օղլաղչյանը հայտարարում է, որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում դրանում եւ երեկ մեզ հետ զրույցում բացատրեց, թե ինչու:

- Պրն Օղլախչյան, ի՞նչ խնդիր կա, որ «Առաջին ալիքը» վերակնքել է 5 տար առաջ «ՊանԱրմ Ինք»-ի հետ կնքած պայմանագիրը:

- «ՊանԱրմ Ինք»-ը բացվել  է 2014 թ. հուլիսին: Ու թեեւ այդ ժամանակ ԱՄՆ-ում 6-7 հզոր հայկական հեռուստաընկերություն կար, բայց «Առաջին ալիքի» ղեկավարությունը որոշում է էդ 6-7-ի հետ չհամագործակցել, 2 ամսվա նորաթուխ կազմակերպության հետ պայմանագիր են կնքում 5 տարի ժամկետով: Եվ ըստ պայմանագրի՝ հեռարձակման համար ամսական 2500 դոլար պետք է վճարվի: Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ  ինձ մոտ համակարգչային աշխատողը ստանում է ամսական 4-5 հազար դոլար: Եվ ընդհանրապես, ԱՄՆ-ում որեւէ հեռուստաընկերության վերահեռարձակման շուկայական գինը 40-50 հազար դոլար է:

Լավ, ասենք էդ պրոցեսը եղել 2014-ին, երբ կոռուպցիա կար, ոչ ոք ոչ մի բան չէր կարող անել, որովհետեւ Հ1-ի տնօրեններն էին՝ Մարգարիտա Գրիգորյանը, որին Միքայել Մինասյանը բերել էր «Արմենիայից», որ Հ1-ում իրենց մարդը ունենան, եւ Ռուբեն Ջաղինյանը, որի հետ այս կեղտոտ կոռուպցիոն գործարքը արել են: Բնական  է՝ միլիոնավոր դոլարներ են ստացել գովազդից, բայց ընդամենը 2500 դոլար են տվել «Առաջին ալիքին»: Տասնյակ հազարներ ամսական իրար մեջ են արել: Չեմ կարող ասել՝ ովքեր, ես իրավական մարմին չեմ, բայց արդեն պարզ է, թե կոռուպցիոն սխեման ում միջեւ է տեղի ունեցել: Իսկ ամենազարմանալին այն է, որ Արա Շիրինյանի՝ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ նշանակվելուց հետո էլ ամբողջ կոռուպցիոն սխեման նույնը մնացել  է:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Վերջերս իմացանք, որ 5 տարվա վերահեռարձակման պայմանագիրը ավարտվում է 2019-ի նոյեմբերին: Բոլոր հեռուստաընկերությունները մտածեցին՝ լավ է, նոր Հայաստան է, նոր ժամանակներ են, նոր իշխանություն է, «Հ1»-ում չի կարող կոռուպցիոն մեխանիզմը գործել եւ որոշեցին նոր պայմանագրի համար դիմում ներկայացնել: Բոլորը սպասում էին, որ ինչ-որ հայտարարություն, մրցույթ լինի: Ես որոշել էի 5 միլիոն դոլար առաջարկել 5 տարվա համար: Մյուսները միգուցե ավելի շատ էին առաջարկելու: Բայց հանկարծ մոտ 10 օր առաջ մի թուղթ ընկավ ձեռքս, որից տեղեկացա, որ որոշում է կայացվել «ՊանԱրմ Ինք»-ի հետ կոնտրակտը շարունակել՝ այս անգամ ամսական 4000 դոլարով: Պատկերացնո՞ւմ եք, ձեռ են առնում՝ բառիս բուն իմաստով: 4000 դոլար Հ1-ը տալիս է, մի հատ բրազիլական սերիալ է գնում, թարգմանում, ցուցադրում մի ամիս: Բայց իրենք ամբողջ Հանրային հեռուստաընկերությունը (երեւի 1 միլիոն դոլարից ավելի ամսական ծախս ունի), վերցնում են 2500 դոլարով:

- Պարոն Օղլաղչյան, բայց կարգն ինչպե՞ս է. մրցույթ պե՞տք է հայտարարվի:

- Կարգ չկա, օրենք չկա, ըստ որի պետք է մրցույթ լինի: Որ իրենց հարցնեք՝ կասեն մենք օրենք չենք խախտել, իրենց ենք հարմար գտել: Բայց հարցը հետեւյալն է. ինչո՞ւ այդ հնարավորությունը չստանա 20-30 տարվա հեռուստաընկերությունը, այլ ստանա 2 ամսվա գրանցում ունեցող ինչ-որ ընկերություն, ինչո՞ւ կոռուպցիոն սկանդալների մեջ թաղված «Պանամենիան» հոլդինգին պիտի տաք: Չէ՞ որ այդ հեռուստաընկերությունը գոյատեւում է ժողովրդի միջոցներով: Այդտեղ որոշումները ժողովրդի կամքով պետք է լինեն, ոչ թե Մարգարիտա Գրիգորյանի:

- Դուք դիմե՞լ եք իրենց, որեւէ առաջարկ արե՞լ եք:

- Ես տեղեկացել եմ այն ժամանակ, երբ արդեն երկարացրել էին պայմանագիրը, ես ինչպե՞ս դիմեի:

- Իսկ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

- Սպասում եմ «Առաջին ալիքի» պատասխանին: Երեկ Արա Շիրինյանը գրել էր, որ պատասխանելու է: Չնայած գիտեմ՝ նա ինչ է ասելու: Ասելու է, որ օրենք չկա, ըստ որի մրցույթ պետք է անցկացվի: Կպատասխանի, որ իրենք իրենց պահանջները կատարել են, գումարը ժամանակին ուղարկել են: Ամոթ է,  իրենց գումարն ի՞նչ է: 2500 դոլա՞ր:

...Ես կիրակի օրը անպայման հանդիպելու եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Լոս Անջելեսի քաղաքապետն ինձ անձամբ հրավիրել է հանդիպման: Բայց մոտենամ ի՞նչ ասեմ. էդ խեղճ մարդու գլխին էնքան պրոբլեմ կա, որ սա շատ փոքր հարց է դրանց համեմատ: Ես գիտեմ, որ նա չի էլ ուզում ազդեցություն ունենալ: Եթե ունենա՝ դա արդեն նոր Հայաստան չի լինի: Բայց, մյուս կողմից մտածում եմ՝ ինչո՞ւ ճիշտ բանի վրա չազդի վարչապետը: Միքայել Մինասյանը ազդել է կոռուպցիոն նպատակների համար, թող  ի շահ պետականության վարչապետն էլ «Առաջին ալիքի» վրա ազդի: Թող ԱԺ կանչեն «Առաջին ալիքի տնօրենին, «Իմ քայլը» խմբակցությունը թող բացատրություն պահանջի: Այսպես հիասթափեցնում են սփյուռքի մի ամբողջ բանակ: Մենք միլիոններ ենք ծախսում՝ եթեր գնալու համար, բայց ունենք մրցակից, որ 4000 դոլար է ծախսում եւ աշխատում միլիոններ: Դա խաթարում է մրցակցությունը, 7-8 հայկական հեռուստաալիքները այդպես չեն կարող գոյատեւել:

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի ցանկանում բանավոր արձագանքել, այս պահին պատրաստում է իր գրավոր արձագանքը՝ ուղղված Օղլաղչյանի մեղադրանքներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13913 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ