Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները տրամադրել պետական վկայագրերի միջոցով: Դա նշանակում է, որ սոցիալական այս խմբերի անձինք հնարավորություն կունենան ընտրել իրենց խնամքի հաստատությունը, դժգոհություն ունենալու դեպքում էլ փոխել այն:
ՀՀ կառավարության որոշման այս նախագիծը նախարարությունը քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:
Այս պահին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների 16 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, իսկ տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները 6-ն են:
Նախարարության գնահատմամբ՝ փորձը ցույց է տվել, որ վերոնշյալ ընդամենը 22 կազմակերպություններում իրականացվող երեխաների, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն այնքան էլ արդյունավետ չի կատարվել: Այս մարդիկ տարիներ շարունակ խնամվել են հիմնականում մեծ խմբերով, ինչն էլ վերջիններիս ոչ բավարար խնամքի հիմնական պատճառներից մեկն է եղել: Շատ դեպքերում շահառուին խնամքի կենտրոններում չի ցուցաբերվել անհատական մոտեցում, ինչն էլ խոցելի խմբի անդամի համար հոգեբանական եւ ֆիզիոլոգիական տարաբնույթ խնդիրների պատճառ է դարձել:
Նախարարությունը, այս նախագիծը շրջանառության մեջ դնելով, նպատակ ունի անել այնպես, որ յուրաքանչյուր շահառու ընտրության իրավունք ունենա: Յուրաքանչյուր շահառուի՝ իր գնահատված կարիքին համապատասխան, տրամադրվելու է մեկ պետական վկայագիր: Խնամքի ծառայությունից օգտվելու համար պետական վկայագիրը կարող է ստանալ ինչպես շահառուն, այնպես էլ նրա օրինական ներկայացուցիչը: Վկայագիրը տրվում է առձեռն, փոստային կապի միջոցով կամ էլ առցանց՝ (էլեկտրոնային) եղանակով:
Երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու դեպքերում նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը պետք է դիմի նախարարություն, որը պետական վկայագիր կտրամադրի ՀՀ մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա: Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու դեպքերում պետք է դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմին: Տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (այստեղ մտնում է եւ՛ շուրջօրյա, եւ՛ տնային պայմաններում խնամքը) տրամադրելու դեպքերում պետք է դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմին:
Շահառուներին տրվող պետական հավաստագրերը գործելու են մեկ տարի ժամկետով: Նախագծում չի հստակեցվում, թե մեկ տարի ժամկետով տրված հավաստագիր ունեցող շահառուն խնամքի կենտրոնից դժգոհություններ ունենալու դեպքում կարո՞ղ է միանգամից փոխել այն, թե՞ պարտադիր պետք է սպասի՝ մինչեւ մեկ տարի ժամկետը լրանա, նոր տեղափոխվի այդտեղից:
Աշխատանքը արդյունավետ դարձնելու առումով նախարարությունը անհրաժեշտ է համարել վերանայել խնամքի կենտրոնների աշխատանքի ձեւն ու ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող ծախսերը: Նպատակն է՝ անել այնպես, որ պետության կողմից տրամադրվող գումարն իր նպատակին ծառայեցվի: Այսուհետ անելու են այնպես, որ խնամքի կենտրոններում հայտնված յուրաքանչյուր անձ պատշաճ կերպով սպասարկվի եւ պաշտպանված լինեն վերջինիս իրավունքները:
Պետական վկայագրի միջոցով ծառայությունները տրամադրելու կարգը, պետական վկայագրի ձեւը դեռեւս հստակեցված չեն:
Տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի 204 միլիոն 337 հազար դրամ: Այստեղ տրամադրվող գումարը նախատեսված է 150 անձի համար՝ մեկ տարվա կտրվածքով: Այսպիսով՝ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի մեկ հավաստագիրը մեկ տարվա ժամկետով պետության համար կարժենա մոտ 1 միլիոն դրամ:
Տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ժամերին խնամքի ծառայություններ հավաստագրի միջոցով սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում տրամադրելու համար կպահանջվի 61 միլիոն դրամ: Գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածքով 100 անձի համար: Այսպիսով՝ ցերեկային կենտրոնում խնամքի մեկ հավաստագրի արժեքը մեկ տարվա ժամկետով կկազմի 614 հազար դրամ: Այսինքն՝ պետությունը կվճարի այդքան գումար:
Իսկ տնային պայմաններում տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրի միջոցով խնամքի ծառայություններ մատուցելու համար կպահանջվի ընդամենը 13 միլիոն 734 հազար դրամ: Նախատեսված է 150 անձի համար: Այսպիսով՝ տնային խնամքի մեկ հավաստագրի արժեքը մեկ տարվա ժամկետով կկազմի 91 հազար դրամ:
Նախագծով նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հավաստագրի միջոցով շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցելու համար հատկացնել շուրջ 20 միլիոն դրամ: Այս գումարը հաշվարկվել է ընդամենը 10 երեխայի համար՝ մեկ տարվա կտրվածքով: Այսինքն՝ կենտրոնի շահառու երեխաների հստակ թվի հիման վրա դեռեւս հաշվարկ չի իրականացվել: Ենթադրվում է, որ սա պայմանավորված է մանկատներում գտնվող երեխաներին խնամատար ընտանիքներին հանձնելու, ինչպես նաեւ հատուկ դպրոցները փակելու պետության քաղաքականությամբ: Այսպիսով՝ շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնված երեխայի մեկ հավաստագիրը մեկ տարի ժամկետով պետության համար կարժենա 2 միլիոն դրամ:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի շուրջօրյա խնամքի համեմատ շատ ավելի քիչ գումար՝ մոտ 8 միլիոն դրամ: Այս դեպքում մեկ տարվա կտրվածքով նախատեսված է վկայագրեր տրամադրել 100 երեխայի: Այսպիսով՝ ցերեկային խնամքի մեկ հավաստագիրը մեկ տարվա ժամկետով պետության համար կարժենա մոտ 800 հազար դրամ:
Նախարարությունը առաջնային խնդիր է համարում նաեւ այն, որ պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները նախ՝ շատ քիչ են, երկրորդ՝ տեղակայված են հանրապետության առանձին մարզերում եւ շատ դեպքերում հասանելի չեն այլ մարզերում ապրող քաղաքացիների համար: Վկայագրի միջոցով ծառայությունների տրամադրման մեխանիզմով շահառուն նախընտրած ծառայությունից օգտվելու հնարավորություն կունենա, որը կնպաստի՝ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար մրցակցային դաշտի ձեւավորմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:
Նախարարությունը նպատակ ունի խնամքի կենտրոններում մրցակցություն առաջացնել, որպեսզի յուրաքանչյուր կենտրոն շահագրգռված լինի ավելի լավ աշխատելու եւ հետեւաբար ավելի շատ շահառու ունենալու: Այստեղ, սակայն, կրկին բաց հարցեր են մնում, օրինակ, եթե տարեցների դեպքում նրանք կարող են կողմնորոշվել, թե որ կենտրոնն է իրենց ավելի հարմար ու որտեղ կուզենան շարունակել հետագա խնամքը, ապա լքված երեխաների դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. ինչպե՞ս են երեխաները ճիշտ կողմնորոշվելու եւ օգտվելու իրենց ընձեռված հնարավորությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT