Երևան
12 °C
Այսօր Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ նաեւ Ադրբեջանում գտնվող Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին Հայաստանին վերադարձնելուն: Ադրբեջանը Ղազարյաններին պատրաստակամ է վերադարձնել Արցախում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակման ճանապարհով միայն, ինչը, սակայն, մերժում է ՀՀ ՊՆ։
Զոհրաբ Մնացականյանն այսօր ասաց, որ համակարծիք է Դավիթ Տոնոյանի հետ եւ ավելացնելու ոչինչ չունի. «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստանին, որովհետեւ սա խիստ մարդասիրական քայլ է։ Նրանք հանցագործություն չեն գործել, որը նրանց դուրս հանի մարդասիրական դաշտից: Ես խոսում եմ Արայիկ Ղազարյանի եւ Կարեն Ղազարյանի մասին: Այս հարցը մեր օրակարգում է»:
Անդրադարձ եղավ նաեւ Փաշինյան-Թրամփ հանդիպմանը:
«Բոլորս կենտրոնացած ենք Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, որն այսպես, թե այնպես ինչ-որ պահի տեղի է ունենալու: Չպետք է հարաբերությունների մակարդակը չափել հանդիպումների հաճախականությամբ: Պետք է դատենք՝ ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով։ Ես Նյու-Յորքում եւս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև Նահանգները շատ կարևոր գործընկեր է, մենք ունենք օրակարգային բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի անվտանգությանը, մեր երկկողմ հարաբերություններին, Հայաստանին ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը: Այդ աջակցությունը ե՛ւ անմիջական, ե՛ւ քաղաքական առումով շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»,-ասաց նախարարը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության, ընդլայնման և բանակցությունների քաղաքականության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Եկատերինա Մատերնովայի այցից։
«Մատերնովան մեկն է այն բազմաթիվ գործընկերներից, որոնց հետ մենք աշխատում ենք։ Այստեղ մենք՝ ԵՄ-ի հետ, Տուսկը, Յունկերը, Մոգերինին մինչեւ վերջերս, ղեկավար կազմից մինչեւ բոլոր մեր մյուս գործընկերները, որոնք անմիջական դերակատարություն ունեն ՀՀ հարաբերություններում, մշտական եւ շարունակական երկխոսության մեջ ենք: Բնականաբար Մատերնովայի առումով մեր հիմնական հարցերը վերաբերում են մեր այն գործնական քայլերին, որոնցով մենք ղեկավարվելու ենք CEPA-ի համաձայնագրի իրականացման դեպքում: Մենք արդեն ունենք այդ ճանապարհային քարտեզը, մենք ունենք մեր ներսում ձեւավորված մեխանիզմը՝ միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը եւ գործնական առումով արդեն այն փուլում ենք, որ դիտարկում ենք իրականացումը»,-ասաց նախարարը:
Ըստ Մնացականյանի՝ ԵՄ-ն ՀՀ-ի համար կայուն եւ ներգրավված գործընկեր է: Այս տարի կրկնակի աճել է ԵՄ-ի՝ ՀՀ-ին տրված աջակցությունը. 65 մլն է կազմել 2019-ի համար եւ շարունակվում է այն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT