Այդ օրենքից կարող է անհանգստանալ միայն այն անձը, ով որոշել է ճիշտ չաշխատել. պատգամավոր

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացած՝ «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ է դարձել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում մտավախություն էր հայտնել, որ սա կնպաստի կանխիկ գործարքների ավելացմանը, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Նախագիծը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: Տեսակետներ են հնչում, թե այս նախագծի ռիսկերը շատ ավելի մեծ են, քան հնարավոր դրական ազդեցությունը:

Կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը սահմանում է որոշակի փոփոխություններ, որոնք թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլեւ նրա ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Նոր նախագիծը սահմանում է նաեւ բոլոր այն հանցագործությունները, որոնց դեպքում թույլատրվում է նշված տեղեկատվության փոխանցումը: Օրենքի փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ ներկա կարգավորումները թույլ չեն տալիս բացահայտել հանցագործությունների այնպիսի դեպքեր, երբ գործարքները կատարվել են ոչ թե հանցագործությունը կատարող անձի, այլ մեկ ուրիշի բանկային հաշվի միջոցով:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետի եւ իրավաբանի որակավորում ունեցող Արթուր Դավթյանը կարծում է, որ նախագիծը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ:

- Պարոն Դավթյան, հանրության շրջանակներում շատ է8 քննարկվում կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ կարծիք ունեք նախագծի մասին եւ որքանո՞վ են իրատեսական այն կարծիքները, որ սա կարող է վատ հետեւանք ունենալ:

- Ես չեմ կարող այդ մասին կարծիքները մեկնաբանել, բայց կարող եմ ասել իմ կարծիքը. իրավական տեսանկյունից ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ հենց սրանով շատ հանցագործություններ կարող են բացահայտվել ու նաեւ կանխվել: Իսկ ներդրումների վերաբերյալ թող որոշակի հետազոտություն անցկացնեն, կարող է օտարերկրյա ներդրողները անհանգստանան, որ իրենց շարժը երեւալու է: Ամեն դեպքում իրավական տեսակետից կարծում եմ խնդիր չէ, այն անձը, ով պատրաստում է մաքուր դաշտում աշխատել, սա իր համար պետք է, որ խնդիր չլինի: Եթե դու չես որոշել ինչ-որ խախտումներ անել, կամ փողերի լվացմամբ զբաղվել կամ ասենք այլ ֆինանսական հանցագործություններ կատարել, ապա չպետք է անհանգստանաս:

Օրինակ՝ ճանապարհային երթեկության կանոնների խստացումները ձեզ չի կարող անհանգստացնել, եթե դուք պարկեշտ վարորդ եք: Եթե ասենք տուգանքի գինը բարձրանա՝ 5 հազարից դառնա 10 հազար դրամ, ձեր համար ի՞նչ տարբերություն, մեկ է խախտում չեք անում: Իսկ, թե օտարերկրացիները ինչպես կնայեն այս հանգամանքին՝ ներդրում անելուց, չեմ կարող ասել, ամեն դեպքում պետք է հետազոտել:

- Վարչապետը նշել էր, որ այս համակարգը գործում է սկանդինավյան երկրներում: Արդյո՞ք համեմատելի են Հայաստանը եւ սկանդինավյան երկրները այս հարցով:

- Եթե փորձը ունենք ուրեմն ամեն ինչ նորմալ է: Սկանդինավյան երկրները լուրջ տնտեսություն ունեցող երկրներ են ու շատերը ուրախ են այնտեղ ներդրում անել: Ես էլի եմ ասում՝ այդ օրենքից կարող է անհանգստանալ միայն այն անձը, ով որոշել է ճիշտ չաշխատել:

- Այսինքն կարծում եք, որ մտահոգությունները պայմանավորված են վախո՞վ եւ նախագծի ընդունվելու դեպքում անօրինական գործողություններ իրականացնողների մոտ խնդիրնե՞ր կառաջանան:

- Իհարկե: Նաեւ այդ փողերի ծագման հետ կապված էլ մարդիկ անհանգստություն ունեն, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ, ովքեր գումարներ ունեն՝ այդ գումարների իրական տերերը չեն: Ու նաեւ խնդիրներ են ունենալու՝ հիմնավորելու հետ կապված, թե որտեղի՞ց այդ գումարներն իրենց: Ուզում եմ ասել, որ նա՝ ով մաքուր դաշտում է աշխատում, որեւէ անհանգստանալու բան չունի:

- Ո՞րն է պատճառը, որ փորձում են հասարակության մոտ խուճապ առաջացնել, թե տեսեք՝ բոլորի բանկային տվյալները հաղորդելու են:

- Ես չեմ կարծում, թե այսօր հասարակության մեջ խուճապ կա: Եթե այդ փորձերը կան էլ, ապա հենց իրական խուճապը չկա: Եթե դուք պատրաստվում եք՝ նորմալ, արդար բիզնես վարել կամ գործունեություն ծավալել ու ձեր հաշիվները թափանցիկ են, ապա դուք անհանգստանալու ոչինչ չունեք, այս նախագծից չպետք է նեղվեք ընդհանրապես:

- Այսինքն օրենքով աշխատող մարդիկ անհանգստանալու առիթ չունե՞ն, նրանց տվյալները պարզապես կամայական ձեւով չի՞ հայտնվի երրորդ անձանց մոտ:

- Այո անհանգստանալու առիթ չունեն:

- Երբ նախագիծը արդեն ընդունվի, ինչի՞ կհանգեցնի այն: Կկարողանա՞ պետությունը հետ բերել այն թալանված միլիոնավոր դոլարները, որոնց մասին հաճախ վարչապետը խոսել է:

- Իհարկե, այս նախագիծը այդ հարցում մեծ աջակցություն կունենա:

- Այսինքն հնարավոր չէ՞, որ ինչ-ինչ միջոցներ ունեցող մարդիկ այլ տարբերակներ գտած լինեն ու ասենք այնպիսի մարդկանց անուն ազգանուններով գումարները թողնեն կամ ասենք արտասահմանյան բանկեր փոխանցեն, որ հնարավոր չլինի հետ բերել դրանք:

- Ճիշտն ասած կարելի է մտածել նաեւ այլ տարբերակներ մշակել, բայց միանշանակ է, որ այս նախագիծը տարբերակ է եւ որեւէ խախտում այստեղ չկա:

- Նախագիծը կառավարության նիստում էլ որոշակի տարակարծություններ առաջացրեց: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ռիսկային նախագիծ է:

- Ընդհանրապես բոլոր նախագծերի վերաբերյալ էլ տարակարծություններ լինում են: Միատեսակ մտածող այդքան մարդ գտնել հնարավոր չէ ու տարակարծությունը նորմալ է: Տարակարծության մեջ է ծնվում ճշմարտությունը:

- Այսինքն՝ հաշվի առնելով նաեւ ռիսկայնության մասին տեսակետը, կարծում եք, որ նախագիծն ավելի շատ դրակա՞ն ազդեցություն կունենա:

- Ես կարծում եմ, որ նախագծի ազդեցությունը միայն դրական կլինի:

- Եթե նախագիծը ԱԺ մտնի կո՞ղմ եք քվեարկելու:

- Դե իհարկե բոլոր մանրամասները պետք է նայել, բայց այս պահի դրությամբ նման դիրքորոշում ունեմ:

- Իսկ սա չի՞ բերի կանխիկ գործարքների մեծացման: Բանկերը անհանգստանալու բան չունե՞ն այստեղ:

- Դա արդեն օրենքով չի լինի, որովհետեւ օրենքը սահմանափակում ունի տնտեսվարողների համար՝ կանխիկ գործարքի չափի հետ կապված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1881 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին