Երևան
12 °C
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀՅԴ ններկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Յակուբյան, հարգելի պարոն Իզմիրլյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունեությունը ընդհանրապես և նաև հայապահպանության գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետև, իհարկե, հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրվա հանգրվանին։ Այսօր մենք խոսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կա մի փոքր նյուանս, որ պետք է ավելացնել՝ հայապահպանություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլև պետք է արդեն զարգացման մասին մտածենք։
ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցության հետ, միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետև այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել և միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, որպեսզի այս շփումները շարունակվեն և նոր իմաստ ստանան։
Չեմ թաքցրել և կարծում եմ, որ ՀՅԴ-ն նաև պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ, նկատի ունեմ որպես իշխող կոալիցիայի անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և գործունեության համար»։
ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Յակուբյանը, հանդիպման մասնակիցների անունից ողջունելով վարչապետին ԱՄՆ-ում, ասել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ իշխանության մեծարգո ներկայացուցիչներ, մեծարգո գլխավոր հյուպատոս, մեզ համար մեծ հպարտություն է Ձեզ այստեղ դիմավորելը։ Դաշնակցության, ինչպես նաև Ամերիկայի Արևմտյան ափի մեր կազմակերպության ներկայացուցիչների անունից Ձեզ բարի գալուստ ենք մաղթում։ Մեզ համար իսկապես նշանակություն ունի Ձեր ներկայությունն այստեղ, մանավանդ, նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում մեր ժողովուրդն իսկապես հավաք, միահամուռ ձայն բարձրացրեց և այդ ձայնի մեջ բյուրեղացրեց այն տեսլականը, որ մեր կազմակերպության համար պայքարի առարկա է եղել 128 տարուց ավելի։ Այդ իմաստով նկատում և հաստատում ենք, որ այդ շարժումը, ամեն ինչից բացի, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս արթնացրեց՝ հույս, որ ժողովրդի վերապրելու համար անհետաձգելի էր և կարևոր։ Մենք դա գնահատում ենք, ինչպես նաև գնահատում ենք Ձեր՝ այդ իրականության խորհրդանիշը լինելը։ Մեզ համար այդ շարժումը ժողովրդին հավաքելու, մեր միասնականության կանչն ամրագրելու, մեր տեսլականները և ժողովրդի համահայկականությունը խարսխելու, արտահայտելու լավագույն արտացոլումներից էր։ Մեր հույսը և ակնկալիքն է, որ այդ համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, և հույս կունենանք, որ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից, սակայն միշտ օրենքի գերակայությունը գնահատելով և միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով»։
Համահայկականության օրակարգի ձևավորման և կյանքի կոչման համատեքստում վարչապետը և ՀՅԴ՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալացումը։ Ավետիք Իզմիրլյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդ, որի մեջ ընդգրկված են մի շարք կազմակերպություններ, և աշխատանք է տարվում կառույցում սփյուռքահայերի ներգրավվածության շրջանակը հնարավորինս ընդլայնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն ինչպես լավ հարթակ է Արևմտյան Ամերիկայում բնակվող և գործունեություն ծավալող հայերի իրավունքների պաշտպանության համար, այնպես էլ համազգային հարցերում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գործում առավելագույն ներդրում ունենալու համար։
Վարչապետ Փաշինյանը և ՀՅԴ կուսակցության՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների բնույթին և վերաիմաստավորմանը, համահայկականության օրակարգի ձևավորմանը, հայապահպանության, հեղափոխության ընթացքում կանանց ներգրավվածության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության զարգացման, դատական համակարգի բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի ամբողջական և լիարժեք մասնակցության ձևաչափին վերաբերող հարցեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT