Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) կրկին դարձավ աշխարհի չեմպիոն: Քիչ առաջ թայլանդական Պատայա քաղաքում ընթացող մրցաշարի 109կգ քաշայինների երկամարտում նա բոլորից առաջ անցավ 429կգ արդյունքով: Նա նաեւ մեկական փոքր ոսկի նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում: Պոկում վարժությունն ավարտեց 199, իսկ հրումը՝ 230կգ-ով:
Պոկում վարժությունում Սիմոնի արդյունքն աշխարհի ռեկորդ էր: 109կգ քաշային կարգի պոկում վարժությունում մեդալների համար պայքարողները մեկը մյուսի հետեւից ռեկորդային ցուցանիշներ գրանցեցին: Նախ 197կգ-ով ռեկորդ սահմանեց չինացի Ժե Յանը, ապա այն 198կգ-ով թարմացրեց բելառուս Անդրեյ Արամնովը, իսկ վերջակետը դրեց Սիմոնը:
Հրում վարժությունում հայ մարզիկը պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230կգ: Նա պայքարն սկսեց, երբ մյուսներն արդեն ավարտել էին: Առաջին մոտեցումը կատարեց եւ չեմպիոն դարձավ: 2-րդով փորձեց հրում վարժության ու երկամարտի ռեկորդ սահմանել, սակայն 241կգ-ը գլխավերեւում պահել չստացվեց: 3-րդ մոտեցումը կատարելուց նա հրաժարվեց:
Սա 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանի 2-րդ հաղթանակն է աշխարհի առաջնություններում: Նա չեմպիոնի տիղոսը նվաճում է 2-րդ տարին անընդմեջ:
Այս քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց Արամնովը: Երկամարտում նա գրանցեց 426կգ արդյունք: Բրոնզը բաժին հասավ չինացի Ժե Յանին (420կգ):
Աշխարհի 2019թ. առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում օրեր առաջ աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ Հակոբ Մկրտչյանը (89կգ) երկամարտի 375կգ արդյունքով: Պոկում վարժությունում 1-ական փոքր բրոնզ էին նվաճել Անդրանիկ Կարապետյանը (81կգ) եւ Սամվել Գասպարյանը (102կգ):
Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Կավարտվի 27-ին: Այն վարկանիշային է Տոկիո 2020-ի համար: Վաղը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի վերջին 2 մասնակիցները: +109կգ քաշային կարգում կպայքարեն օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:
Հայաստանն աշխարհի 2019թ. առաջնությունում ներկայացված էր 9 մարզիկով: Բացի նշված մարզիկներից՝ ելույթ են ունեցել նաեւ 102կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 59կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 81կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Նրանք մեդալներ չնվաճեցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT