Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել. չարաշահումներ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիտեկ»-ի մասնակցությամբ

27/09/2019 schedule11:18

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, 2013թ. և 2015թ., պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, բացի այդ, անտեսվել է այն հանգամանքը, որ հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման պայման է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքի ներկայացումը: Մինչդեռ 10 ու 12 տարի գործողության ժամկետներով կնքված պայմանագրերով 2014թ. սկսած՝ յուրաքանչյուր տարվա համար պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում: Այդպիսով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1.607.721.900 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ: Սակայն Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553 հատը, թեև Կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Իսկ ծառայություններ մատուցող երկու ընկերությունների ներկայացրած տվյալներով 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներներ:

Բացի այդ, պայմանագրերով նախատեսված են եղել  կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարել են 100 տոկոսով այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 տոկոսը: Արդյունքում 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն ՀՀ դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան դրամի նյութական վնաս:

Վերոնշյալից հետևում է, որ Ընկերության իրավասու անձինք իմանալով, որ 16.000 հատ կոնտեյներների փոխարեն ձեռք են բերել և տեղադրել առավելագույնը ընդամենը 9907 հատը, իսկ  աղբի կոնտեյներների հարթակների մաքրման ծառայությունները մատուցել են 20 տոկոսի չափով՝ առերևույթ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով 3.706.000.000 ՀՀ դրամի չափով ավել գումար են ստացել փաստացի ձեռք չբերված աղբի կոնտեյներների տեղադրման, դրանցից աղբի հավաքման ու տեղափոխման, լվացման ու վերանորոգման, ինչպես նաև գոյություն չունեցող հարթակների մաքրման համար: Իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարվել են Ընկերություններին փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:

Այսպիսով Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող  բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով,  178-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12836 դիտում

Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի

Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը

Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ

Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը

Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ

Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ

Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ

Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է

Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին

Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել

Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել

Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել

Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ

Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի

Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան

Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ

2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար

Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար

ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել

Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ

Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար

Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ

Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել

Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն