Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ, նոր հարցաքննություններ են եղել․ ՔԿ նախագահի տեղակալ

Վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի նոր ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Հիշեցնենք՝ մինչ Այվազյանը, քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես պարզել էր Infocom լրատվականը, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Իսկ նախարար Գրիգորյանը 2016 թվականին հաստատել էր հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Լրագրողներն Այվազյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ի հայտ եկած նոր տեղեկությունները կարո՞ղ են լինել քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի թաքցրած տեղեկությունները։ Քննչական խմբի ղեկավարը, սակայն, հստակ պատասխան չտվեց․

 

«Թույլ տվեք այս պահին իրավական գնահատականներ չտալ։ Պարզապես շարունակենք նախաքննությունը, որի հիման վրա առաջիկայում հստակ տեղեկություն կփոխանցվի»։

Միեւնույն ժամանակ Այվազյանը հայտնեց, որ որպես նոր տեղեկություն դիտարկվում է նաեւ Շրջակա միջավայրի նախարարության՝ Քննչական կոմիտե ուղարկված գրությունը․

«Այդ գրության մեջ առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են քրեական գործն ընդհանրության մեջ դիտարկել, քննարկել եւ քննություն կատարել գրության մեջ ներառված տվյալների մասին»,- ասաց Այվազյանը՝ չբացառելով, որ կարող է նոր փորձաքննություն իրականացվել։

Քննչական խմբի ղեկավարը նշեց, որ նախաքննության ընթացքում հնարավոր է՝ լրացուցիչ փորձաքննություն կամ կրկնակի փորձաքննություն նշանակվի։ Նրա խոսքով՝ քննվում է մի քրեական գործ, որն իր ծավալով եւ բարդությամբ նախադեպը չունի․

«Գործ ունենք նաեւ նեղ մասնագիտական տերմինների, գործընթացների հետ խնդիր եւ այլընտրանք չունենք, քան մասնագետներին դիմելը, իսկ այս ամենը ժամանակ է պահանջում»,– ասաց Այվազյանը։

Այվազյանը հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում՝ նոր հարցաքննություններ են եղել․

«Հարցաքննված նոր անձինք կան, նոր անձինք կլինեն, հնարավոր է՝ նախկինում հարցաքննվածները հարցաքննվեն։ Մենք պետք է կատարենք լրացուցիչ հարցաքննություններ եւ այլ քննչական եւ դատավարական գործողություններ»։ 

Ինչ վերաբերում է քրեական գործը կարճելուն, ՔԿ նախագահի տեղակալը շեշտեց՝ այս փուլում դրա մասին խոսք չկա։

Գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելու հնարավորության մասին հարցին էլ Այվազյանը պատասխանեց. «Անգամ մեկ ցուցմունքը կարող է քրեական գործում «հեղաշրջում» առաջացնել։ Նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով՝ թույլ տվեք չհրապարակել կա թե չկա»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդպիսի գաղտնիությունը, Այվազյանը պատասխանեց. «Չենք պատրաստվում նախաքննության հետագա ընթացքը տանել քողարկվածություն կամ ստվեր, բայց դա չի նշանակում, որ ամեն հարցաքննություն պետք է հրապարակային լինի»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3005 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում