Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքելու առիթներ է տալիս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց մի շարք խնդիրներից: Դրանցից մեկը մրցավարությունն է: 2018-19 մրցաշրջանի վերջում «Լոռի»-ի դեմ խաղում «Փյունիկ»-ը միավորներ կորցրեց մրցավար Արտակ Սիմոնյանի որոշումների արդյունքում, եւ դա, ըստ Սողոմոնյանի, խանգարեց իրենց չեմպիոն դառնալ: Մրցավարը որակազրկվեց, սակայն հիմա վերադարձել է աշխատանքին, ինչը «Փյունիկ»-ի սեփականատերը չի ընդունում:
«Կարեւորը ոչ թե Արտակ Սիմոնյանի անձն է, այլ այն, որ ֆեդերացիան այս քայլով ցույց տվեց, որ իրենց ամեն ինչ գոհացնում է, փոփոխությունների կարիք չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ափսոսում է՝ անցած մրցաշրջանում չի աջակցել «Ուրարտու»-ի (այն ժամանակ՝ «Բանանց») սեփականատեր Ջեւան Չելոյանցին, որը մրցավարի պատճառով թույլ չտվեց, որ իր թիմը մասնակցեր գավաթային խաղին:
Սողոմոնյանը նշում է, որ ֆեդերացիայի օրենքներով ավելի դժվար է դարձել տեղեկություններ ստանալ մրցավարների աշխատանքի որակի վերաբերյալ: Ըստ նրա՝ ֆեդերացիան խնդիրները լուծելու փոխարեն ծածկում է դրանք: Իսկ Արտակ Սիմոնյանին հետ բերելը Սողոմոնյանը վստահ է, որ վատ նախադեպ է ՀՀ առաջնությունում, քանի որ այն պակաս գրավիչ է դարձնում արտասահմանցի ֆուտբոլիստների համար:
«Մեր մի քանի խաղացողներ հրաժարվեցին երկարաձգել պայմանագրերը: Ասացին, որ ՀՀ առաջնությունում մեզ թույլ չեն տա չեմպիոն դառնալ: Սա դուրս է եկել ՀՀ սահմաններից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս մրցավարի գործողությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք է հարցրել արտասահմանցի մրցավարներից, որոնք անհնար են համարել, որ նման սխալներ կարելի է անել առանց դիտավորության:
«Փյունիկ»-ը մեկ այլ լուրջ խնդիր տեսնում է ենթակառուցվածքների առումով: Դրանք, ինչպես նշում է Սողոմոնյանը, շատ քիչ է: Օրինակ՝ առաջիկայում ՀՖՖ-ն սկսելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվելու են հաջորդ տարի աշնանը, ու «Փյունիկ»-ը դեռ անգամ չգիտի՝ որտեղ է խաղալու: Սողոմոնյանը պատմում է, որ ցանկացել են ձեռք բերել «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող որոշ հողատարածքներ, սակայն դրանք վարձակալությամբ են տրված 25 տարով, եւ դեռ 17 տարի է անցել: Նա ընդգծում է, որ պատրաստ է ներդրում անել, եթե համապատասխան մարմիններն էլ իրենց իրավասության շրջանակներում օգնեն:
«Ֆուտբոլով զբաղվել ցանկացողների թիվն այնպիսին է, որ չենք հասցնում դաշտերի պակասի պատճառով: 1 տարի է՝ խնդրում ենք օգնել՝ հողատարածքների հետ կապված: Դիմել ենք, խոստացել են օգնել: Մենք պատրաստ ենք մարզադաշտ էլ կառուցել մեր փողերով, բայց հիմա, ցավոք, միայն խոստումներ են: Սա սոցիալական ծրագիր է, պետությունը պետք միանա եւ ինչ-որ կերպ օգնի գոնե հողատարածքների հարցում, մնացածն ինքներս կանենք, գումար չենք ուզում: Եթե փոփոխություններ չլինեն, եթե պատմությունը կրկնվի, երեւի լրջորեն կմտածենք մրցաշրջանի ավարտից հետո առաջնությունից դուրս գալու մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կկենտրոնանան մանկապատանեկան ֆուտբոլի վրա:
Սողոմոնյանի կարծիքով՝ հայկական ֆուտբոլի կարեւորագույն նպատակներից մեկը պետք է լինի պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը: Նշում է, որ իրենք, «Ուրարտու»-ն ու «Շիրակ»-ը կողմ են դրան, ու մտածում է, որ ուրիշ ակումբներ էլ կհամաձայնեն: Ընդգծեց, որ հասկանում է, որ դա մեծ գումարների հետ է կապված ու պրոֆեսիոնալ լիգան չի կարող ամբողջությամբ անկախ լինել ֆեդերացիայից, սակայն, ամեն դեպքում, ցանկալի է, որ ակումբներն ազդեցություն ունենան առաջնության վերաբերյալ կայացվող որոշումների վրա:
«Կարծում եմ՝ եթե դա չարվի, ՀՀ-ում ֆուտբոլի իրական զարգացում տեղի չի ունենա, քանի որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ որոշ մարդիկ գումար են ներդնում ֆուտբոլում, սակայն որոշողներն ուրիշներն են: Ուրիշներն են որոշում՝ ինչպես է անցկացվելու առաջնությունը, ինչպես է բաշխվելու գովազդային բյուջեն եւ այլն: Կողմերի միջեւ չկա աշխատանքային երկխոսություն: 1-2 ակումբ շփվում են ֆեդերացիայի հետ, բայց պրոֆեսիոնալ շփում չկա: Արթուր Վանեցյանը խոստացավ, որ ինչ-որ կազմակերպություն լինելու է, բայց այդքանով ավարտվեց»,- ասաց նա:
Թեեւ «Փյունիկ»-ի սեփականատերը կարծում է, որ ֆեդերացիայի նոր ղեկավարության 1 տարվա գործունեության արդյունքում դրա աշխատանքում այնքան էլ շատ փոփոխություններ չեն եղել, այնուամենայնիվ որոշ դրական տեղաշարժեր նշում է: Նրա խոսքով՝ դրանցից է ԲԿՄԱ-ի ստեղծումը, ինչպես նաեւ այն է, որ հրավիրվել են իսպանացի մասնագետներ, որոնք լավ աշխատանք են տանում մանկապատանեկան ֆուտբոլում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT