Պետրոս Ավետիսյանը պատասխանել է Չելոյանցի խոսքերին, թե ինքը 150 դոլարի համար «Փյունիկ» է տեղափոխվել

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պատասխանել է «Ուրարտու»-ի (նախկինում՝ «Բանանց») սեփականատեր Ջեւան Չելոյանցի խոսքերին: Վերջինս այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ իր ակումբի ակադեմիայի խաղացողներից մեկին բուժման է ուղարկել, որը ֆուտբոլային գիտելիքներ է ստացել իր ակումբում, սակայն 150 դոլար ավելի ստանալու համար տեղափոխվել է այլ ակումբ: Լրագրողների դիտարկմանը՝ խոսքն Ավետիսյանի մասին է, որը ժամանակին «Բանանց»-ից գնացել է «Փյունիկ», Չելոյանցը չառարկեց: Րոպեներ առաջ էլ ֆուտբոլիստը սոցցանցերում հայտարարեց, որ հեռանալու պատճառն այլ է եղել:   

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ՝ իմ հասցեին արված վիրավորական արտահայտություններին։ Ցավում եմ, որ նա մինչեւ հիմա տեղյակ չէ, թե որն է եղել մեկ ակումբից մյուսը տեղափոխվելու իմ մոտիվացիան, ինչի հետեւանքով ոչինչ չի փոխվում իր ակումբում։

Ուզում եմ՝ բոլորդ իմանաք, որ ոչ «Բանանց»-ից «Փյունիկ», ոչ էլ «Փյունիկ»-ից »Արարատ-Արմենիա» տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել։ Երկու տեղափոխությունների ժամանակ էլ գումարային հարցեր ես նույնիսկ չեմ քննարկել եւ թե ինչքան եմ ստանալու, իմացել եմ միայն ամենավերջին պահին՝ պայմանագիրը ստորագրելիս։

Իմ միակ մոտիվացիան եղել է ֆուտբոլ խաղալու երազանքս, որից ես գրեթե զրկված էի «Բանանց»-ում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ, երբ ինձ ուղիղ տեքստով ասում էին, որ հույսեր չեն կապում ինձ հետ։ Այնպես, ինչպես իրենց ֆուտբոլային երազանքն իրագործելու հնարավորությունից մինչեւ հիմա զրկված են «Բանանց»-ի (այժմ՝ «Ուրարտու»-ի) շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, որոնք աճ գրանցելու համար իրենց լավագույն տարիներն անցկացնում են լավագույն դեպքում պահեստայինների նստարանին։

Ի՞նչ էր մնում ինձ անել, երբ մարզիչներն ինձ հետ հույսեր չէին կապում, բայց նաեւ թույլ չէին տալիս հեռանալ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ «Բանանց»-ին այն կրթության համար, որն այնտեղ ստացել եմ, բայց այս իրավիճակում մնում էր միայն ամեն ինչ անել, որպեսզի փախչեմ այդ՝ Չ տառով սկսվող մարդու ակումբից եւ փրկել կարիերաս։ Ամեն ինչ անել, որպեսզի գնալ այլ՝ ավելի լավ ակումբ, որտեղ ինձ հավատում ու վստահում են, գոլեր խփել, հաղթել ինձ հետ հույսեր չկապող մարզչի թիմին, չեմպիոն դառնալ, հրավիրվել հավաքական եւ ապացուցել, որ ես արժանի եմ կանաչ խաղադաշտում տեղ ունենալուն, ինչը եւ ես արել եմ եւ ինչը, ինչպես փորձն է ցույց տալիս, չի հաջողվում անել «Բանանց»-ում մնացած գրեթե ոչ մի խաղացողի»,- գրել է ֆուտբոլիստը։

Պետրոս Ավետիսյանը համարվում է Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Կարեւոր խաղացող է «Արարատ-Արմենիա»-ի համար: Պարբերաբար հրավիրվում է հավաքական:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3921 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս