Շուրջ 1 մլրդ դրամի վնաս. գույքը պետությանն օտարվել է շուկայական արժեքից 3 անգամ թանկ գնով. քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017 թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության 09.11.2017 թ. որոշմամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Դ...» ՍՊԸ-ի միջև կնքվել է հրաժարականի պայմանագիր: Դրանով 2015 թ. սեպտեմբերին տրամադրված բյուջետային վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասն օտարվել են պետությանը՝ 2017 թ. նոյեմբերի դրությամբ 1.240.423.000 դրամ գնահատված շուկայական արժեքով, որն ամրակցվել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Պարզվել է, որ ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման և վերը նշված գույքի գնի սահմանման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և գլխավոր տնօրենի կողմից հաստատված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:

Հատկանշական է, որ նշված հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց ընդամենը մեկ օր առաջ։ Ընդ որում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2019 թ. ապրիլի 25-ից 26-ը՝ Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում ՀԲ թիմը վերոնշյալ տարածքը համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար նպատակահարմար չի համարել։

Նախարարության պատվերով 2019 թ. իրականացվել է նշված գույքի շուկայական արժեքի գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ տարածքի և դրան հարակից չկառուցապատված հողամասի շուկայական արժեքը կազմում է ընդամենը 321.700.000 դրամ, այսինքն՝ պետությանն օտարված արժեքից 918.723.000 դրամ պակաս։

Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2017 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նշված շենքում գտնվող 1-ին հարկի կամ նկուղային այլ տարածքներ օտարվել են 1 ք/մ-ն ընդամենը 162.000-ից առավելագույնը մինչև 217.000 ՀՀ դրամ գնով: Մինչդեռ նշված հասարակական նշանակության տարածքը, որի հարկայնությունը կադաստրի տվյալներով նշված  է նկուղային, 2017 թ. նոյեմբեր ամսին պետության կարիքների համար օտարվել է 1 ք/մ-ն մոտ 600.000 դրամով։

Նշված փաստերը վկայում են, որ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության տվյալները իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 09.11.2017 թ. որոշման նախագիծը, որով կատարվել է օտարումը, ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից:

Այսպիսով, 2017 թ.-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հաստատվել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթ՝ շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն: Դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել անարժանահավատ տվյալներ: Արդյունքում շուրջ 321.700.000 դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը, իբր պետական կարիքների համար, պետությանն օտարվել է 1.240.423.000 դրամ պարտավորության դիմաց, այսինքն՝ շուկայական գնից շուրջ երեք անգամ ավելի գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական հանգամանքներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3491 դիտում

Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

Ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, որն է «Թրամփի ուղին», և ինչ կստանան նրա հետ գործարքից Հայաստանն ու Ադրբեջանը

«Միջանցքի» հարցը մի կողմ է դրվել, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որ կկառուցվի ՀՀ իրավասության ներքո. Արաղչի

Տարածքային ամբողջականության, դեպի Եվրոպա և հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել. Փեզեշքիան

Եզրափակվել է Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար. Ավինյանը՝ շինարարներին

Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը, որը պատմական է. Զելենսկի

Ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի մասին է․ Զուրաբիշվիլին՝ Թրամփին, Փաշինյանին և Ալիևին

Ջերմաստիճանը կնվազի. մարզերում սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնություն, որոշ տեղերում՝ կարկուտ

Տոկաևը Փաշինյանի հետ հեռախոսազրույց կունենա

Երկրաշարժ Գեղարքունիքի մարզում

Սոֆի Դևոյանն ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրենն ամուսնանում են. առաջին կադրերը

Նախաստորագրված համաձայնագրի տեքստն օգոստոսի 11-ին կհրապարակվի, բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն. Միրզոյան

Հռոմի Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է հողային աշխատանքներով

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին «պատմական համաձայնագրի» ստորագրման կապակցությամբ

Երգիչ Գրիգորի Եսայանը ձերբակալվել, այնուհետև՝ ազատ է արձակվել. նա անդրադարձել է տեղի ունեցածին

Քննադատներից քանի՞սն են եղել Հադրութում, Շուշիում, Ջերմուկում, զգացել քաղաքը պահելու անզորությունը. Իոաննիսյան

Ինչ է իրենից ներկայացնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. Միրզոյանը պարզաբանել է

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ 3-րդ կողմ. Միրզոյան

Անտեսել օտարամետ, խավարամիտ կողմերի ապատեղեկատվությունը և աջակցել ՀՀ իշխանությանը․ Հունաստանի հայերի միություն

Թրամփը խոսել է Բաքվում պահվող 23 հայի մասին` խոստանալով միջնորդել նրանց համար. տեսանյութ

Որքան հաճելի է տեսնել ծանրամարտի ներկայացուցչին համաշխարհային քաղաքականության մեջ աշխատանք կատարելիս. Օլիվեր

Ինչ է նշանակում «Թրամփի ուղի», և որ ուղու մասին է խոսքը. մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը

29-ամյա կինը գողացել է համագյուղացու ոսկեղենն ու գրավադրել բանկում

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳ փոխնախարար

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

Սևով սպիտակին գրված է՝ կոնֆլիկտն ավարտված է, ճանաչվում է միմյանց տարածքային ամբողջականությունը. Ռուբինյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը. Լեհաստանի ԱԳՆ

Հայաստանը փոխադարձ առավելությամբ նախ կապ է ստանում ինքն իր, հետո՝ երրորդ երկրների հետ. Ռուբինյան

Հնդկաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին շնորհավորել է և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

Խոշոր ավտովթար Ծովագյուղի մոտակայքում. կա 7 տուժած

Կրակոցներ և դանակահարություն Վանաձորում. հիվանդանոց է տեղափոխվել մի քանի տուժած

Վարչապետի մուտքը Սպիտակ տուն. Արայիկ Հարությունյանը չհրապարակված կադրեր է հրապարակել

Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է. մեր երեխաները համարձակ են, խնդիրների մասին խոսող․ Անդրեասյան

ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ

Ով էր ձեր ձեռքը բռնել, նախկին նախագահներ, որ չարեցիք սա. երեխայի պես վախեցել եք, որ ՌԴ-ն չի ների. տեսանյութ