Անցնող շաբաթը հայկական ֆուտբոլում բուռն էր, բայց ոչ թե բուն ֆուտբոլային, այլ դրա շուրջ ծավալված աղմուկով՝ ակումբներ ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ակումբներ ընդդեմ այլ ակումբի եւ ակումբներ ընդեմ կառավարության «ձեւաչափերով»: Թեեւ դեռ վաղ է եզրակացություններ անել ակումբների դրդապատճառների մասին, սակայն արձանագրել, որ որոշակի խմորումներ են ընթանում, կարելի է:Սկսվեց նրանից, որ ՀՀ առաջնության ամենահարուստ ակումբներից 2-ը որոշեցին բողոքել ՀՖՖ-ից: 

«Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը եւ «Ուրարտու»-ի (նախկին՝ «Բանանց») սեփականատեր Ջեւան Չելոյանցն առանձին օրերի ասուլիս հրավիրեցին եւ բարձրաձայնեցին ֆեդերացիայի աշխատանքի վերաբերյալ իրենց հիմնականում բացասական գնահատականները:

Այս ակումբներից յուրաքանչյուրն ունի, այսպես ասած, իր անձնական շահերը, սակայն ընդհանուր գծերով նրանց բողոքները ֆեդերացիայից ու իշխանություններից նույնն էին: Դժգոհ են մրցավարությունից, պրոֆեսիոնալ լիգա չունենալու փաստից, մանկապատանեկան ֆուտբոլում տրանսֆերների դեպքում ակումբների համար ոչ շահավետ փոխհատուցման չափից, ինչպես նաեւ ենթակառուցվածքները զարգացնելու իրենց նպատակներն իրականացնելու հարցում պետական մարմինների անտարբերությունից:

«Փյունիկը» չի մոռացել, որ 2018-19 մրցաշրջանի վերջին հանդիպումներից մեկում մրցավար Արտակ Սիմոնյանն ակնհայտ սխալներ էր թույլ տվել: Ճիշտ է՝ մրցավարը պատժվել էր, սակայն ակումբի ղեկավարությունը կարծում է, որ հենց այդ սխալների պատճառով չեմպիոնական պայքարում իրենք զիջեցին «Արարատ-Արմենիա»-ին, ու անընդունելի է համարում, որ այդ մրցավարը շարունակում է աշխատել: «Ուրարտու»-ն եւս հիացած չէ անցած մրցաշրջանի մրցավարությունից: 2018-19թթ. «Լոռի»-ի դեմ գավաթային կիսաեզրափակչից առաջ Չելոյանցը նույնիսկ Ռուսաստանից հատուկ ժամանել էր՝ իր դժգոհությունն արտահայտելու: Իմանալով, որ մրցավար է նշանակվել Գեւորգ Եղոյանը, որի վերաբերյալ իր ակումբը մտավախություններ ուներ, նա թույլ չտվեց, որ թիմը խաղա: Հիմա ակումբների սեփականատերերը կարծում են, որ մրցավարության հարցում ֆեդերացիան շարունակում է թերանալ:

Այս ակումբները հայկական ֆուտբոլի համար կենսական հարց են համարում պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը: Վերջին տարիներին թեման պարբերաբար արծարծվում է: Դրա անհրաժեշտության մասին խոսել է նաեւ Վանեցյանը: «Փյունիկ»-ն ու «Ուրարտու»-ն ընդգծում են, որ հապաղել պետք չէ: Սա մարդկային ու ֆինանսական լուրջ ռեսուրսներ է պահանջելու, սակայն 2 սեփականատերերը կարծում են, որ հնարավոր է մինչեւ 2020-21 մրցաշրջանն ունենալ նման լիգա, եւ դա կնվազեցնի ՀՖՖ միջամտությունը Հայաստանի առաջնությանը:

Մանկապատանեկան ֆուտբոլում տրանսֆերներն այս ակումբներին եւս անհանգստացնում են: Սողոմոնյանը հայտարարեց, որ «Արարատ-Արմենիա»-ն տարել է իր մինչեւ 16 տարեկան 6 սաների: Սեփականատերն ընդգծեց, որ այդ պատանիների վրա իրենք տարիներ շարունակ ռեսուրսներ են ներդրել, սակայն, ըստ կանոնակարգի, 1 ֆուտբոլիստի համար փոխհատուցումը տարեկան 60 դոլար է, ինչը նա ծիծաղելի թիվ է համարում: Չելոյանցը նույնպես շեշտեց խնդրի կարեւորությունը: Ըստ նրա՝ եթե հարցը չլուծվի, ՀՀ-ում ֆուտբոլ չի լինի:

Այս վերջին խնդրի շուրջ դիտարկումները «միջակումբյան» հակամարտության պատճառ դարձան: Ռուսաստանահայ գործարարներ Սողոմոնյանն ու Չելոյանցն ակնհայտ ակնարկներ արեցին մեկ այլ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Արարատ-Արմենիա»-ի վերաբերյալ, որը առաջին փորձից դարձավ ՀՀ չեմպիոն, եվրագավաթներում հասավ մինչեւ փլեյ-օֆ, ինչն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, դարձավ ՀՀ սուպերգավաթակիր: Մի կողմից Սողոմոնյանը դժգոհեց, որ մրցակիցը համալրվում է իրենց ակադեմիայի երեխաներով, մյուս կողմից Չելոյանցը, որեւէ ակումբի անուն կոնկրետ չշեշտելով, «զգուշացրեց», որ հաջողությունները կարճատեւ են լինում, եթե համապատասխան մանկապատանեկան ակադեմիա չի լինում: Հիշեցրեց ռուսական «Անժի»-ի օրինակը, որը կարճ ժամանակում հասավ Եվրոպա լիգա, բայց հիմա ռուսական ֆուտբոլի հետնապահներից է:

Սեփականատերերի խոսքերը մի փոքր տարբերվեցին կոնկրետ մեղավորների առումով: Եթե Սողոմոնյանը մեղադրում էր ֆեդերացիային ու երբեմն տալիս էր Վանեցյանի անունը, ապա Չելոյանցը հիմնական մեղավոր համարեց գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին: Վերջիսն, ըստ նրա, չի կարողանում աշխատել:

Պետական մարմինները նույնպես չխուսափեցին 2 սեփականատերերի քննադատության ալիքի տակ ընկնելուց: Թե «Փյունիկ»-ը եւ թե «Ուրարտու»-ն պնդում են, որ չեն կարողանում համագործակցել Երեւանի քաղաքապետարանի հետ: Ցանկանում են մարզադաշտ կառուցել, սակայն իրենց տարածք չեն տրամադրում: «Ուրարտու»-ն մերժում է ստացել նաեւ կառավարությունից: Ակումբը մարզաբազայում լուսավորության համակարգ է տեղադրել ու փորձել է էլեկտրաէներգիայի վճարումների արտոնություն ստանալ, սակայն չի ստացվել: Չելոյանցը չի հասկանում՝ ինչու են նման արտոնություններ տրվում տեղի խոշոր գործարարներին, բայց ոչ իրենց, այն դեպքում, որ իրենք երեխաների համար բարեկեցիկ մարզումային պայմաններ ստեղծելու համար են աշխատում:

Քննադատությունների արժանացած կողմերից Սողոմոնյանին ու Չելոյանցին պատասխանել է միայն «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբի տնօրեն Պողոս Գալստյանը նրանց խորհուրդ է տվել մեղադարանքներ հնչեցնելու փոխարեն զբաղվել իրենց գործով, եւ այդ ժամանակ գուցե իրենք էլ հաջողություններ կունենան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2886 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս