Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես պաշտպանական կողմը, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը, հանդես եկավ հայտարարությամբ:
Հայտարարությունը ընթերցում էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Ի դեպ, ընթերցման պահին թե՛ ամբաստանյալները եւ թե՛ պաշտպանները ոտքի էին կանգնել:
Խուդոյանն ասաց, որ ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը դատավորին, հարցեր ուղղելով, արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:
«Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր. ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների եւ ֆիզիկական բռնության կիրառում: Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական: Մինչդեռ ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ, ձեր հաղորդման հիման վրա, երկու անձինք կալանավորված են: Այսինքն՝ մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք, եւ հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձեւը՝ նրանք քաղաքական բանտարկյալներ են: Հատկանշական է, որ խտրական վերաբերմունքով, քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ, հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունը ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետապնդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա՝ հետապնդվում են 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետեւողական լինել, քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,- հայտարարությունն ընթերցեց Խուդոյանը:
Ինչից հետո դահլիճում ներկա գտնվող Քոչարյանի աջակիցներն սկսեցին ծափահարել՝ ձեռքերում պահելով Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի լուսանկարները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա՞ «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետապնդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Նրանք կալանավորվել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT