Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. վարչապետը մասնակցել է տնտեսական հեղափոխության մասին խորհրդաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին՝ նվիրված տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ անելիքներին: Խորհրդաժողովի շրջանակում ներկայացվել է համանուն գիրքը, որում ամփոփված են ՀՀ առաջատար տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները: Նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարական և հայեցակարգային դրույթներին:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումների այս շարքը դառնում է ավանդական՝ օրակարգում ունենալով ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև հարակից հարցեր ևս: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ տնտեսագիտական բնույթի քննարկումները կարևոր են մտագրոհի տեսակետից, քանի որ մեծ էներգիա են տալիս տնտեսական և, ընդհանրապես, պետության զարգացման մասին գաղափարներին: «Կարևոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ և բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա՝ որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունը: Այս քննարկումները մեզ համար կարևոր են հենց այդ տրամադրությունների ստեղծման համար:

Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում, և ընդհանրապես զարգացման հիմքում թերևս արժե տնտեսական զարգացում և զարգացում տերմինները չտարանջատել, որովհետև դրանք նույն բաներն են: Հայաստանի Հանրապետության զարգացման հիմքում մենք տեսնում ենք, ինչպես ասել ենք, անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները: Այս կարգի քննարկումները շատ կարևոր են այդ միջավայրը և մթնոլորտն ուժեղացնելու, համագործակցության տրամաբանությամբ ամրապնդելու համար, որովհետև համագործակցությունը, երկխոսությունն այն կարևոր գործոններից են, որ ապահովում են այն հոգեբանությունը և տրամադրությունը, որոնք իրենց հերթին շատ մեծ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Կարծում եմ, որ 2019 թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, որոնք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, այն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար: Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ իհարկե, կան կարգավորումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք առաջնահերթություն են և նաև նման քննարկումներում օգտակար՝ հասկանալու առավել ճշգրիտ և արդյունավետ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիրքը կարդացել է դեռևս հուլիս ամսին և մաղթել արդյունավետ քննարկում:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեգծի տեսլականի, ՀՀ-ում տնտեսական հեղափոխության նախադրյալների, պետական կառավարման որակի, ստվերային տնտեսության ազդեցության, ինստիտուցիոնալ, ագրարային, կրթության, գիտության համակարգերի զարգացման վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը մի շարք դիտարկումներ է կատարել՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծելով գործընկերության տրամաբանության կարևորությունը. «Այստեղ մենք ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար: Այս տարվա կանխատեսումներով, կամ այսօրվա վիճակով, մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ լավագույն ռեկամենդացիաներից 4 անգամ ավելի: Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե և որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել , որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակներ ունենք: Վատ նորություններ էլ են կան, որոնք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Այս տարի Գյումրիում անցկացված Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում տեղ չի եղել, ինչը վկայում է, որ շատ մեծ տնտեսական շարժ է եղել: Հետաքրքրվեցի՝ Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել: Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց, որ ՀԴՄ-ները տպվել են նույնքան, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է. ես գործընկերություն ասելով՝ սա նկատի ունեմ: Իհարկե, այդ օրը Գյումրիի մեր հարգելի գործարարներն իմացել են, որ հարկային ծառայությունն այդ օրը ոչինչ չի անելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքները մինչ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի: Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն: Բայց այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, Հայաստանում 85 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը վկայում է դրական դինամիկայի մասին:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական գործունեության իրականացման գործում մարդկային կապիտալի, ներուժի կարևորությանը, աշխատանքի շուկային, շուկայական տնտեսությանը և մի շարք այլ հարցադրումների: Խոսելով բիզնես գործունեության կանոնների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև բիզնեսի համար սահմանված կանոնները շատ պարզ են. «Իմ կարծիքով՝ այդ կանոնները հետևյալն են՝
- մի՛ գողացիր, որը վերաբերում է և՛ պետական պաշտոնյային, և՛ բիզնեսին, որովհետև այն գործարարը, որը ՀԴՄ չի տպում, գողանում է, ինչպես նաև այն պետական պաշտոնյան, որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։
- եղի՛ր առավել արդյունավետ բիզնեսը կառավարելիս և պետական միջոցը ծախսելիս:
- եղիր նորարար։
- եղիր համագործակցող»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից բիզնես գործունեության համար տրվող հարկային արտոնություններին, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերում, կրթական համակարգի բարեփոխումներին, կառավարություն-բիզնես գործընկերության զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետը, արդյունավետ համարելով նման քննարկումները, կարևորել է դրանց պարբերական կազմակերպումը, ինչպես նաև փորձագիտական շրջանակների ներգրավվածության ընդլայնումը՝ նպատակադրում ունենալով ճեղքում ապահովող մտքերի գեներացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1515 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս