Լոռու մարզում նախորդ տարի հիմնանորոգվել է 43,65 կմ ճանապարհ, այս տարի կհիմնանորոգվի կրկնակի՝ 102,05 կմ

Լոռու մարզի մի շարք ավտոճանապարհներին շարունակում են ճանապարհաշինական մեծամասշտաբ աշխատանքները: Դրանց մի մասն արդեն ավարտվել է, մի մասն էլ ընթացքի մեջ է: Մարզպետարանից ՀԺ-ին տրամադրած փաստաթղթից երեւում է, որ եթե 2018թ-ին բոլոր ֆինանսական աղբյուրներով մարզում հիմնանորոգվել է 43,65 կմ ճանապարհ (7,8 մլրդ դրամ), ապա այս տարի նախատեսված է հիմնանորոգել 102,05 կմ ճանապարհ (12,96 մլրդ դրամ): Միայն սուբվենցիոն ծրագրերով այս տարի մարզի ճանապարհաշինությանը հատկացվել է 718,04 մլն դրամ գումար:

Նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Մ-3, Մ-6, Մ-7 եւ Մ-8 միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 78,61 կմ, արժեքը՝ 11,303,6 մլն դրամ գումար: Ֆինանսավորման աղբյուրներն են ՀՀ պետական բյուջեն ու Ասիական զարգացման բանկը:

Հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ, արժեքը՝ 429,736 մլն դրամ: Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է:

Մարզային (տեղական) նշանակության հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 13,84 կմ, արժեքը՝ 221,55 մլն դրամ: Այս դեպքում եւս ֆինանսավորման աղբյուրը պետական միջոցներն են:

Ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերով ներհամայնքային ճանապարհների վերանորոգվող հատվածների համար հատկացվել է 718 մլն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը կազմում է 425 մլն, իսկ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը՝ 292,55 մլն դրամ:

Վերջին տարիներին Լոռիում մեկնարկած թերեւս ամենամեծ ճանապարհաշինությունը Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարահն էր, որի աշխատանքները մեկնարկեցին տարիներ առաջ ու դեռ ընթացքի մեջ են: Սրանից բացի, Լոռին երբեւէ նման ճանապարհաշինություն չէր տեսել: Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, սրանք այն վայրերն են, որտեղ ամիսներ շարունակ աշխատում է շինտեխնիկան: Սրանք այն հատվածներն էին, որտեղով երթեւեկելը իսկական պատուհաս էր վարորդների համար:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Սպիտակի հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են, մնացել է քաղաքի կենտրոնական հատվածը, դա էլ մոտ օրերս կավարտեն, մինչեւ հոկտեմբերի վերջ կավարտվեն նաեւ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները:

Մարզպետի խոսքով՝ մեծ թափով ընթանում են նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները: Դրանց ավարտը սահմանված է հաջորդ տարի:

Ըստ Անդրեյ Ղուկասյանի՝ սուբվենցիոն ծրագրերով ճանապարհաշինական ամենամեծ աշխատանքները տարվում են Վանաձորում՝ 210 մլն դրամ գումարի չափով: «Որոշակի մտավախություն ունենք ժամկետների հետ կապված, բայց աշխատանքները մեր ամենօրյա հսկողության տակ են: Պարբերաբար հանդիպում ենք թե շինարարներին, թե շրջայցեր ենք անում»,- ասաց նա՝ մեկ անգամ եւս վստահեցնելով, որ այն հատվածներում, որտեղ աշխատանքները անորակ կարվեն, միանշանակ ո՛չ ընդունվելու են պատվիրատուների կողմից, ո՛չ էլ վճարվելու. «Սկզբունքը միանշանակ պահվելու է, եւ այսօր արդեն համայնքապետերն ու շինարարները հասկացել են, եւ հետեւողական են լինում, որ ոչ թե խնդիր լինի ու մենք չվճարենք, այլ միանգամից որակյալ աշխատանք անեն: Նեղոց համայքնում, որտեղ անորակ էին արել, կրկնակի աշխատանք տարան,  բայց դա եւս պետք է ստուգվի»:

Դիտարկմանը, որ ճանապարհաշինության մասով հիմնական դժգոհությունը շարունակում է մնալ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի հատվածից, մարզի ղեկավարն ասաց. «Նշված ճանապարհը ԾԻԳ-ի տիրույթում է, իրենք են զբաղվում, բայց մենք եւս ամենօրյա հետեւում ենք, որ քաղաքի ներսի հատվածը շուտ արվի, բայց այնտեղ տարբեր խնդիրներ առաջ եկան, որոնք նախկինում չէին հաշվարկվել… որքան գիտեմ, առաջընթաց ունենք արդեն, հույս ունեմ Նոյեմբերին Ալավերդի քաղաքը կասֆալտապատվի ու կավարտվի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2545 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ