Կարծրատիպը ջարդոիփշուր են անելու

21/09/2010 schedule12:59

Մարդիկ սովորել են դրա գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանին ու Մկրտիչ Արզումանյանին կամ ուղղակի` հումորիստներ Հայկոյին ու Մկոյին տեսնել այլ ամպլուայում: Մեզ հետ զրույցում Մկոն երեկ նշեց, որ թեեւ սերիալի մեկնարկից հետո իրենք հիմնականում դրական արձագանքներ են ստացել, բայց կան նաեւ շատ քիչ թվով մարդիկ, որոնց «Կարգին սերիալն» այնքան էլ չի հետաքրքրել: «Կան շատ քիչ մարդիկ, որոնք այն համեմատում են մեր նախորդ պրոյեկտի` «Կարգին հաղորդման» հետ, որովհետեւ, պարզ է, 7 տարի դիտել են դա ու միշտ` թարմ բաներ, բայց ժամանակի ընթացքում այդ մարդկանց մեջ էլ հետաքրքրություն կառաջանա այս նոր պրոյեկտի նկատմամբ»,- ասում էր նա: Այս սերիալի ստեղծագործական խումբն իր առջեւ նպատակ է դրել ջարդուփշուր անել այն կարծրատիպը, որը մեզանում առկա է սերիալների հետ կապված: «Ինչո՞ւ մենք այս նախագիծը կոչեցինք «Կարգին սերիալ»: Ճիշտն ասած` սրա մեջ էլ շատ վտանգավոր բան կար: Ինչպես որ մինչ այդ «Կարգին հաղորդումը» որոշեցինք «Կարգին» կոչել, ու մենք հասկանում էինք, որ պիտի ամեն ինչ անենք` որակ ապահովելու համար, այնպես էլ հիմա ուզում ենք, որպեսզի մարդիկ հասկանան, որ սերիալը նաեւ լավը կարող է լինել, որովհետեւ «սերիալ» ասելով` այստեղ ընդունված է հասկանալ ինչ-որ թերի, մատչելի պրոդուկտ: Բայց չէ, արտասահմանյան սերիալներ կան, որոնք, կարելի է ասել, կինոյի ռեժիմով են նկարվում: Այսինքն` շատ լուրջ աշխատանք է տարվում դրանց վրա»,- հայտարարեց Մկրտիչ Արզումանյանը: «Կարգին սերիալում» Հայկոն հանդես է գալիս որպես արտասահմանից վերադարձած ու հղփացած մեծահարուստ` Վարդան անունով, իսկ Մկոն, որ նրա Աձիկ եղբայրն է` մի կիրթ, խեղճ ու «թրջված» բուժաշխատող է, որը կնոջ հետ ունեցած խնդիրների պատճառով որդուն վերցրել եւ ժամանակավորապես բնակություն է հաստատել Վարդանի առանձնատանը: Մինչդեռ վերջինս «ո՜նց է զզվում նրանից», ինչն էլ պարբերաբար շպրտում է երեսին: Աձիկի որդի Արամիկին, սակայն, Վարդանը սկսում է սիրել, բայց կարծես թե տղան հորեղբոր վատ ազդեցությունից «փչանալ» չի հասցնի: «Այստեղ հոր եւ հորեղբոր ազդեցության բալանսը պահված է: Բնականաբար, հեռուստադիտողը կզգա, որ հայրն ավելի ճիշտ է, քան հորեղբայրը: Բայց հորեղբայրն էլ, միայնակ ապրելով, ինքն իր աշխարհն է ստեղծել, իր աշխարհում է ապրում, իսկ երկուսով կարծես փորձում են այնտեղ ներխուժել: Հիմա այդ պայքարն է ընթանում: Վարդանն այնքան էլ գոհ չէ, որ եկել, իր տանն է մնում այդ եղբայրը»,- պատմում էր Մկոն: Նա խոստանում էր, որ «Կարգին սերիալում» հեռուստադիտողին քաջածանոթ դերասաններ են հայտնվելու, բայց նախընտրեց դա որպես անակնկալ թողնել: Իսկ իրենց «Կարգին սերիալը», ասում էր, որեւէ նմանատիպ այլ հեռուստանախագծի, ասենք` նույն «Արմենիա» հեռուստաալիքով ցուցադրվող «Yere1»-ի հետ չի մրցակցում: «Մենք մրցակցել չենք փորձում ոչ մեկի հետ: Ով ուզում է համարել դա մրցակցություն, թող համարի, բայց մենք ուղղակի մեր աշխատանքն ենք կատարում: Մենք ամեն ինչին շատ բծախնդրորեն ենք մոտենում եւ աշխատում ենք անել լավ բան, շտկել անընդհատ, որպեսզի բոլորին դուր գա, իսկ մրցակցությունը... ես չգիտեմ, էլի, մենք կյանքում չենք մտածում` այնպես անել, որ էն մյուսին անցնենք: Չէ, ուղղակի մենք կատարում ենք մեր աշխատանքը, փորձում ենք լավ կատարել այդ ամեն ինչը»,- վստահեցրեց Մկո-«Աձիկը»: Սակայն եթե «Կարգին սերիալում» ոչ այնքան քաղաքական, բայց քաղաքականատիպ ռեպլիկներ կարելի է լսել, ապա նշված «Yere1»-ում դա չի հանդիպում: Իսկ Մկոյի կարծիքն այդ առումով հայտնի է. հումորի ասպարեզում քաղաքականությունն ամենապահանջվածներից ու ամենահետաքրքրականներից է: Ուստի այս սերիալի ստեղծագործական խումբը կարծես նաեւ այդպիսի ռեպլիկներով է փորձելու շահել հեռուստադիտողի համակրանքը: Նշվել է, որ «Կարգին սերիալը» փոխարինելու է եկել «Կարգին հաղորդմանը», որն այլեւս չի նկարահանվում, ու եթեր էին հեռարձակվում դրա կրկնությունները: Դա շարունակվում է նաեւ «Կարգին սերիալի» գոյության պայմաններում, թեպետ թվում էր, որ «Կարգին հաղորդման» երգիծական մանրապատումների կրկնությունները կցուցադրվեն մինչեւ սերիալը: Մկոն պարզաբանեց, որ դրանք կցուցադրվեն այնքան ժամանակ, քանի դեռ հեռուստադիտողների շրջանում «Կարգին հաղորդման» նկատմամբ հետաքրքրությունը չի մարել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2382 դիտում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար